Գլխավոր տեղեկություն
Номер
N 1644-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.07.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.10.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.10.2021
Дата вступления в силу
08.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հոկտեմբերի 2021 թվականի N 1644-Ա

 

«ԳՈՐԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ԿԱՊԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ, ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել՝

1) «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, քաղաք Գորիս, Հ․ Յոլյան փողոց 2/2 հասցեում գտնվող (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ 05052022-09-0028), 0,0521 հա հողամասով (կադաստրային ծածկագիրը՝ 09-003-0121-0258) և 152,1 քմ շենք-շինությամբ (դիարան՝ 146․7 քմ, կադաստրային համարը՝ 09-003-0121-0258- 001, հոր՝ 3․5 քմ, կադաստրային համարը՝ 09-003-0121-0258-002, պարիսպ՝ 1․9 քմ, կադաստրային համարը՝ 09-003-0121-0258-003)՝ հաշվեկշռային 43,144,773 դրամ արժեքով (այսուհետ՝ անշարժ գույք 1) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց.

2) «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, քաղաք Կապան, Մ․ Ստեփանյան փողոց 13 հասցեում գտնվող (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ 09102018-090030), 310,3 քմ ճաշարանի մասնաշենքով (կադաստրային համարը՝ 09-001-06170006-006)՝ սկզբնական արժեքով 2,555,058 դրամ (այսուհետ՝ անշարժ գույք 2) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

(1-ին կետը խմբ. 07.07.22 N 1026-Ա)

2. «Գորիսի բժշկական կենտրոն» և «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, համապատասխան չափով նվազեցնել «Գորիսի բժշկական կենտրոն» և «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալները:

3. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված անշարժ գույք 1-ը և անշարժ գույք 2-ն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով:

4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 ամսվա ընթացքում ապահովել «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջների կատարումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Գորիսի բժշկական կենտրոն» և «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների նվազեցման հետ կապված՝ կանոնադրություններում փոփոխությունների պետական գրանցումը։

(4-րդ կետը փոփ. 07.07.22 N 1026-Ա)

5․ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝

1) ապահովել «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ սույն որոշման 1-ին կետում նշված՝ անշարժ գույք 1-ի և «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ սույն որոշման 1-ին կետում նշված՝ անշարժ գույք 2-ի հանձնման-ընդունման և պետական գրանցման աշխատանքների իրականացումը.

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված՝ անշարժ գույք 1-ի և անշարժ գույք 2-ի անհատույց և անժամկետ օգտագործման պայմանագրեր։

6. Սահմանել, որ՝

1) սույն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված աշխատանքների կատարման արդյունքում առաջացած ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետում նշված՝ «Գորիսի բժշկական կենտրոն» և «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից անշարժ գույք 1-ի և անշարժ գույք 2-ի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարվում են «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և 9-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով սահմանված կարգով։

     

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

  

07.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ