Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 80
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.06.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
22.05.2018
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
22.05.2018
Дата вступления в силу
24.06.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի 2018 թվականի

թիվ 80

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող ակտերի համակարգման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ուժը կորցրած ճանաչել՝

Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի դեկտեմբերի 11-ի ««Արտաքին առևտրի կարգավորման միջոցների հարցերով կոմիտեի մասին» հիմնադրույթի նախագծի մասին» թիվ 147 որոշումը.

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի ապրիլի 16-ի «Արտաքին առևտրի կարգավորման հարցերով կոմիտեի հետ փոխգործակցության համար Մաքսային միության անդամ պետությունների պետական իշխանության լիազորված մարմինները սահմանելու մասին» թիվ 235 որոշումը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: