ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2017 թվականի |
թիվ 56 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ՓԱՅՏԱՊՈԼԻՄԵՐԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԱՆՅՈՒԹԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՊՐՈՖԻԼՆԵՐԻ, ՊԱՆԵԼՆԵՐԻ, ՏԵՌԱՍԱՅԻՆ ՏԱԽՏԱԿԻ ԵՎ ՃԱԿԱՏԱՅԻՆ ՊԱՆԵԼՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Փայտապոլիմերային բաղադրանյութից (պլաստմասսայից խառնուրդներ՝ փայտանյութի ալյուրի հավելումով) արտամղման մեթոդով պատրաստված պրոֆիլները, որոնք սնամեջ կամ ոչ սնամեջ, մշակված կամ չմշակված մակերևույթներով, սակայն այլ մշակման չենթարկված արտադրատեսակներ են, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանության 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3916-րդ ապրանքային դիրքում (պրոֆիլների պատկերների օրինակները բերված են հավելվածում):
2. Փայտապոլիմերային բաղադրանյութից (պլաստմասսայից խառնուրդներ՝ փայտանյութի ալյուրի հավելումով) արտամղման մեթոդով պատրաստված պանելները, որոնք խճանկարային պատկերով կամ առանց խճանկարային պատկերի, ամրակման միացնող տարրերով կամ առանց այդ տարրերի, որպես հատակի ծածկույթներ օգտագործվող վահանակներ են, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանության 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3918-րդ ապրանքային դիրքում (պանելների պատկերների օրինակները բերված են հավելվածում):
3. Փայտապոլիմերային բաղադրանյութից (պլաստմասի խառնուրդներ՝ փայտանյութի ալյուրի հավելումով) արտամղման մեթոդով պատրաստված՝ արտաքին մակերևույթների միջև կոշտության կողեր և երկու հակադիր ճակատային կողմերում ամրակման փորակներ ունեցող, ջրի հոսքն ապահովելու համար արտաքին մակերևույթների վրա երկայնական փողրակներով կամ առանց այդպիսի փողրակների, որպես հատակի ծածկույթ օգտագործվող տեռասային տախտակը, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանության 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3918-րդ ապրանքային դիրքում (տեռասային տախտակների պատկերների օրինակները բերված են հավելվածում):
4. Փայտապոլիմերային բաղադրանյութից (պլաստմասի խառնուրդներ՝ փայտանյութի ալյուրի հավելումով) արտամղման մեթոդով պատրաստված, արտաքին մակերևույթների միջև կոշտության կողերով կամ առանց այդպիսի կողերի, ելուստ և երկու հակադիր ճակատային կողմերում ամրակման փորակներ ունեցող, պատերի և (կամ) առաստաղների երեսապատման ժամանակ շինարարական աշխատանքների համար նախատեսված ճակատային պանելները, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանության 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3925-րդ ապրանքային դիրքում (ճակատային պանելների պատկերների օրինակները բերված են հավելվածում):
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի մայիսի 23-ի թիվ 56 որոշման |
ՕՐԻՆԱԿՆԵՐ
փայտապոլիմերային բաղադրանյութից պրոֆիլների պատկերների
ՕՐԻՆԱԿՆԵՐ
փայտապոլիմերային բաղադրանյութից պանելների պատկերների
ՕՐԻՆԱԿՆԵՐ
փայտապոլիմերային բաղադրանյութից տեռասային տախտակի պատկերների
ՕՐԻՆԱԿՆԵՐ
փայտապոլիմերային բաղադրանյութից ճակատային պանելների պատկերների
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|