ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2019 թվականի |
թիվ 158 |
քաղ. Մոսկվա |
ԴԵՂԱՁԵՎԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԵՎ ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐՔԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 30-րդ հոդվածին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ ու 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատու տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝
դեղաձևերի անվանացանկը (այսուհետ՝ անվանացանկ).
դեղապատրաստուկների ներմուծման ուղիների տեղեկագիրքը (այսուհետ՝ տեղեկագիրք).
Դեղաձևերի անվանացանկի և դեղապատրաստուկների ներմուծման ուղիների տեղեկագրքի վարման կարգը:
2. Անվանացանկը և տեղեկագիրքը ներառել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի ռեսուրսների կազմում։
3. Սահմանել, որ՝
անվանացանկը և տեղեկագիրքը կիրառվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.
անվանացանկի և տեղեկագրքի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է դեղամիջոցների շրջանառության ոլորտում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացներն իրագործելիս:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|