Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 10
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.03.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
24.01.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
24.01.2017
Дата вступления в силу
03.03.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

  

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունվարի 2017 թվականի

թիվ 10

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԾԻ, ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՆԱԽԱԳԾԻ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՈՒ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 10 հավելված) 9-րդ կետի 3-րդ ենթակետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 13-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագծի, կամավոր հիմունքով կիրառման արդյունքում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող ստանդարտների ցանկի նախագծի, Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտների ցանկերի նախագծի չափագիտական փորձաքննության անցկացման՝ կից ներկայացվող կարգը։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի չափագիտական փորձաքննություն անցկացնելիս համաձայնեցված քաղաքականության մասին» թիվ 6 հանձնարարականը ենթակա չէ կիրառման սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2017 թվականի

հունվարի 24-ի թիվ 10 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագծի, կամավոր հիմունքով կիրառման արդյունքում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող ստանդարտների ցանկի նախագծի, Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտների ցանկի նախագծի չափագիտական փորձաքննության անցկացման

 

1. Սույն կարգը մշակվել է «Չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 10 հավելված) 9-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից հաստատվող՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխման և չեղարկման կարգի և Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերի և տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերի մշակման և ընդունման կարգի (այսուհետ համապատասխանաբար՝ Տեխնիկական կանոնակարգերի մշակման կարգ, ստանդարտների ցանկեր, Ստանդարտների ցանկերի մշակման կարգ) դրույթները հաշվի առնելով և սահմանում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) նախագծի և ստանդարտների ցանկերի նախագծերի (տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին ակտի նախագծի և (առկայության դեպքում) ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու մասին ակտի նախագծի) կամ ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու մասին ակտի նախագծի չափագիտական փորձաքննություն (այսուհետ համապատասխանաբար՝ ստանդարտների ցանկերի թարմացված խմբագրություն, չափագիտական փորձաքննություն) անցկացնելու կանոնները։

2. Սույն կարգի նպատակներով օգտագործվում են հասկացություններ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված իմաստներով:

3. Չափագիտական փորձաքննության անցկացումը կազմակերպվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)՝ չափումների միասնականության ապահովման ոլորտում լիազորված պետական իշխանության մարմինների կողմից կամ իրենց պետության օրենսդրությանը համապատասխան՝ չափագիտական փորձաքննություն անցկացնելու համար լիազորված (հայտագրված)՝ անդամ պետության իրավաբանական անձանց կողմից (այսուհետ՝ լիազորված մարմին)։

4. Չափագիտական փորձաքննությունն անցկացվում է տեխնիկական կանոնակարգի նախագիծը և ստանդարտների ցանկերի նախագծերը (տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին ակտի նախագիծը և (առկայության դեպքում) ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու մասին ակտի նախագիծը) մշակողի՝ իր պետության լիազորված մարմին դիմելու հիման վրա կամ Հանձնաժողովի ընտրությամբ՝ անդամ պետության լիազորված մարմին Հանձնաժողովի դիմելու հիման վրա, եթե Հանձնաժողովը պատասխանատու է տեխնիկական կանոնակարգի նախագծի և ստանդարտների ցանկերի նախագծերի (տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին ակտի նախագծի և (առկայության դեպքում) ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու մասին ակտի նախագծի) կամ ստանդարտների ցանկերի թարմացված խմբագրության մշակման համար (այսուհետ՝ մշակող)։

Ստանդարտների ցանկերի թարմացված խմբագրության նախագծի չափագիտական փորձաքննությունն անցկացնելու համար Հանձնաժողովը դիմում է համապատասխան տեխնիակական կանոնակարգի մշակման համար պատասխատատու անդամ պետության լիազորված մարմին։

Չափագիտական փորձաքննությունն անցկացվում է լիազորված մարմնի հետ համաձայնեցված՝ 20 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում։

5. Չափագիտական փորձաքննությունն անցկացվում է հետևյալ գործողությունների իրականացման նպատակներով՝

ա) չափագիտական եզրույթների, մեծությունների սահմանումների ու անվանումների և մեծությունների միավորների նշագրերի կիրառման ճիշտ լինելու, չափումների միասնականության հետ կապված՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտներին ներկայացվող պահանջները շարադրելիս չափումների սխալանքների պարամետրերի (ցուցանիշների), բնութագրերի քանակական արժեքների նշման ճիշտ լինելու վերլուծություն և գնահատում.

բ) տեխնիկական կանոնակարգման օբյեկտների պարամետրերի (ցուցանիշների) համար սահմանված ճշգրտությամբ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների ստացումն ապահովող՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդների (մեթոդիկաների) ընտրության առկայության և ճիշտ լինելու վերլուծություն.

գ) սույն կարգի 6-րդ կետում նշված չափագիտական փորձաքննության օբյեկտներին ներկայացվող պահանջներ պարունակող՝ հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու համար նմուշառման կանոնների ընտրության ճիշտ լինելու վերլուծություն։

6. Չափագիտական փորձաքննության օբյեկտներն են՝

ա) չափվող պարամետրերին (ցուցանիշներին) ներկայացվող պահանջները.

բ) չափվող մեծությունների, դրանց արժեքների չափումների ընգրկույթների անվանումները.

գ) չափումների ճշգրտության ցուցանիշներին ներկայացվող պահանջները, որոնք կարող են արտահայտված լինել չափումների սխալանքի բնութագրերով կամ չափումների անորոշության ցուցանիշներով.

դ) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդներին (մեթոդիկաներին) և (կամ) չափումների միջոցներին ներկայացվող պահանջները.

ե) նմուշառմանը ներկայացվող պահանջները՝ դրանցում սույն կետի «ա»-«դ» ենթակետերում նշված չափագիտական փորձաքննության օբյեկտների առկայության դեպքում։

7. Չափագիտական փորձաքննության են ներկայացվում՝

ա) Տեխնիկական կանոնակարգերի մշակման կարգին համապատասխան ձևակերպված՝ տեխնիկական կանոնակարգի նախագիծը կամ տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին ակտի նախագիծը և (առկայության դեպքում) ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու մասին ակտի նախագիծը.

բ) Ստանդարտների ցանկերի մշակման կարգի թիվ 1 հավելվածին համապատասխան ձևակերպված՝ ստանդարտների ցանկերի նախագծերը կամ ստանդարտների ցանկերի թարմացված խմբագրությունը։

8. Չափագիտական փորձաքննություն անցկացնելու համար մշակողը՝

ա) լիազորված մարմին է ուղարկում գրավոր դիմում՝ դրան կցելով տեխնիկական կանոնակարգի նախագիծը և ստանդարտների ցանկերի նախագծերը (տեխիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին ակտի նախագիծը և (առկայության դեպքում) ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու մասին ակտի նախագիծը) կամ ստանդարտների ցանկերի թարմացված խմբագրությունը՝ նշելով հետևյալը՝

տեխնիկական կանոնակարգի նախագծի և ստանդարտների ցանկերի նախագծերի (տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին ակտի նախագծի և (առկայության դեպքում) ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու մասին ակտի նախագծի) կամ ստանդարտների ցանկերի թարմացված խմբագրության նախագծի անվանումները.

մշակողի մասին տեղեկությունները (անվանումը և հասցեն), ինչպես նաև մշակողի կողմից լիազորված իրավասու անձի ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում).

բ) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է ստանդարտների ցանկերի նախագծերի (ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու մասին ակտի նախագծի) կամ ստանդարտների ցանկերի թարմացված խմբագրության մեջ ներառված՝ անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտների և (կամ) հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների մեթոդիկաների տեքստերը (ռուսերենով)։

9. Մշակողից չափագիտական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ դիմում ստանալուց հետո լիազորված մարմինը՝

ա) կազմակերպում է չափագիտական փորձաքննության անցկացումը.

բ) ձևակերպում և մշակողին է տրամադրում եզրակացություն՝ չափագիտական փորձաքննության արդյունքներով, կամ չափագիտական փորձաքննության անցկացում չպահանջվելու մասին եզրակացություն։

10. Չափագիտական փորձաքննության ընթացքում անցկացվում է՝

ա) տեխնիկական կանոնակարգման օբյեկտին ներկայացվող պահանջները շարադրելիս չափագիտական եզրույթների, մեծությունների սահմանումների ու անվանումների և մեծությունների միավորների նշագրերի կիրառման ճիշտ լինելու վերլուծություն և գնահատում՝ հաշվի առնելով հետևյալ դրույթները՝

տեխնիկական կանոնակարգման օբյեկտներին ներկայացվող՝ չափումների միասնականության հետ կապված պահանջները պետք է համապատասխանեն Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ չափումների միասնականության ապահովման ոլորտի ակտերին.

տեխնիկական կանոնակարգման օբյեկտներին ներկայացվող՝ չափումների միասնականության հետ կապված պահանջները շարադրելիս պետք է կիրառվեն ստանդարտացված չափագիտական եզրույթներ.

տեխնիկական կանոնակարգման օբյեկտին վերաբերող՝ չափվող պարամետրերը (ցուցանիշները) պետք է սահմանվեն չափվող մեծությունների անվանումների, դրանց անվանական արժեքների, այդ արժեքներից թույլատրելի շեղումների և աշխատանքային պայմաններում չափվող մեծությունների արժեքների փոփոխությունների ընդգրկույթների նշմամբ.

տեխնիկական կանոնակարգման օբյեկտին վերաբերող՝ չափվող պարամետրերի (ցուցանիշների) գրանցման ձևը պետք է պարունակի պարամետրի (ցուցանիշի) անվանական արժեքը՝ թույլատրելի շեղումով, կամ պարամետրի (ցուցանիշի) արժեքները՝ սահմանային կամ առավելագույն արժեքների տեսքով՝ հաշվի առնելով չափումերի սխալանքը (անորոշությունը).

տեխնիկական կանոնակարգման օբյեկտին վերաբերող պարամետրերի (ցուցանիշների) չափումների սխալանքներին (անորոշություններին) ներկայացվող պահանջները պետք է սահմանվեն չափումների սխալանքի (անորոշության) սահմանային թույլատրելի արժեքների տեսքով կամ միջին քառակուսային շեղման սահմանային թույլատրելի արժեքների տեսքով.

մեծությունների միավորների անվանումները և նշագրերը պետք է համապատասխանեն Միավորների միջազգային համակարգին (ՄՀ) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 34 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման ժամանակ կիրառվող մեծությունների արտահամակարգային միավորների, այդ թվում՝ Միավորների միջազգային համակարգի (ՄՀ) հետ դրանց հարաբերակցությունների ցանկին.

բ) տեխնիկական կանոնակարգման օբյեկտների պարամետրերի (ցուցանիշների) համար սահմանված ճշգրտությամբ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների ստացումն ապահովող՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդների (մեթոդիկաների) ընտրության ճիշտ լինելու վերլուծություն, ներառյալ՝ պարամետրի (ցուցանիշի) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդի կամ չափումների միջոցի (եթե մեծության որոնելի արժեքը ստացվում է անմիջականորեն չափումների միջոցից) կամ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկայի օգտագործումը կանոնակարգող ստանդարտի (ստանդարտի բաժնի կամ կետի) վերլուծությունը՝ որոշելու համար հետևյալը՝

հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդի (մեթոդիկայի) համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգման օբյեկտին՝ ըստ չափվող մեծության նշանակության, անվանման, կիրառման պայմանների, մեծության չափվող ընդգրկույթի.

հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդների (մեթոդիկաների) ճշգրտության ցուցանիշների համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգման օբյեկտների մասով սահմանված պահանջներին.

չափումների միջոցի մասին ներկայացված տեղեկությունների լիարժեքությունը՝ հաշվի առնելով չափումների այդ միջոցի չափագիտական սպասարկման հնարավորությունը.

գ) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդով (մեթոդիկայով) կամ չափումների միջոցով ապահովվող չափումների ճշգրտության՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտների մասով սահմանված պահանջներին համապատասխանության գնահատում.

դ) տեխնիկական կանոնակարգման օբյեկտների պարամետրերից (ցուցանիշներից) յուրաքանչյուրի՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններով և մեթոդներով (մեթոդիկաներով) ապահովվածության վերլուծություն.

ե) տեխնիկական կանոնակարգման օբյեկտների պարամետրերի (ցուցանիշների)՝ նմուշառման կանոններով ապահովվածության և այդ կանոնների ընտրության ճիշտ լինելու վերլուծություն։

11. Չափագիտական փորձաքննության արդյունքներով կազմվում է եզրակացություն՝ հավելվածի համաձայն սահմանված ձևով։

12. Այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգի նախագիծը և ստանդարտների ցանկերի նախագծերը (տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին ակտի նախագիծը կամ (առկայության դեպքում) ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու մասին ակտի նախագիծը) կամ ստանդարտների ցանկերի թարմացված խմբագրությունը չեն պարունակում սույն կարգի 6-րդ կետում նշված չափագիտական փորձաքննության օբյեկտներ, լիազորված մարմինը ձևակերպում է չափագիտական փորձաքննություն չպահանջվելու մասին եզրակացություն։

Չափագիտական փորձաքննություն չպահանջվելու մասին եզրակացությունը ձևակերպվում է լիազորված մարմնի ձևաթղթի վրա՝ ազատ ձևով։

13. Չափագիտական փորձաքննության եզրակացությունը կամ չափագիտական փորձաքննություն չպահանջվելու մասին եզրակացությունը լիազորված մարմնի կողմից տրվում է մշակողին (նրա կողմից լիազորված անձին) կամ ուղարկվում է պատվիրված փոստային առաքանիով՝ հանձնման մասին ծանուցմամբ։

14. Չափագիտական փորձաքննության ֆինանսավորումն իրականացվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով Տեխնիկական կանոնակարգերի մշակման կարգի և Ստանդարտների ցանկերի մշակման կարգի դրույթները։

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական միության

տեխնիկական կանոնակարգի նախագծի,

կամավոր հիմունքով կիրառման արդյունքում

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն

ապահովող ստանդարտների ցանկի նախագծի,

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու ու

կատարելու և տեխնիկական կանոնակարգման

օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ

հետազոտությունների (փորձարկումների) և

չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝

նմուշառման կանոններ պարունակող ստանդարտների

ցանկի նախագծի չափագիտական

փորձաքննության անցկացման կարգի

 

ՁԵՎ

 

չափագիտական փորձաքննության արդյունքներով կազմված եզրակացության

 

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ _______________________________________ Եվրասիական տնտեսական միության ___________________________________

անդամ պետության լիազորված մարմնի __________________________________

ղեկավարի (լիազորված անձի) պաշտոնը __________________________________ (ստորագրությունը, Ա.Ա.Հ.-ն)

 

«___» _____________ 20___թ.

Կ. Տ.

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

չափագիտական փորձաքննության արդյունքներով

 

Չափագիտական փորձաքննություն __________________________________________

                                                                     (Եվրասիական տնտեսական միության

 

___________________________________________________________________________

տեխնիկական կանոնակարգի նախագծի և ստանդարտների ցանկերի նախագծերի

 

___________________________________________________________________________

(տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին ակտի նախագծի և (առկայության դեպքում) ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու մասին ակտի նախագծի) կամ

 

___________________________________________________________________________,

չափագիտական փորձաքննության ներկայացված ստանդարտների ցանկերում փոփոխություններ

կատարելու մասին ակտի նախագծի անվանումը)

 

ներկայացված է (են) ________________________________________________________

(Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագիծը

 

__________________________________________________________________________

և ստանդարտների ցանկերի նախագծերը

 

__________________________________________________________________________,

(տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին ակտի նախագիծը և (առկայության դեպքում) ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու մասին ակտի նախագիծը)

 

___________________________________________________________________________

կամ ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու մասին ակտի նախագիծը մշակողի անվանումը)

 

անցկացվել է ___________________________________________________________

(չափագիտական փորձաքննությունն անցկացրած իրավաբանական անձի անվանումը,

 

___________________________________________________________________________

չափագիտական փորձաքննության անցկացման ժամկետները)

 

Չափագիտական փորձաքննության արդյունքները՝

 

Համարը՝ ը/կ

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի կառուցվածքային տարրը և տեխնիկական կանոնակարգման օբյեկտին վերաբերող պահանջի (ցուցանիշի) անվանումը*

Հետազոտությունների (փորձարկումների) և չափումների ստանդարտի (մեթոդիկայի) նշագիրն ու անվանումը**

Չափագիտական փորձաքննության արդյունքը՝ ըստ պահանջի (ցուցանիշի)***

1

2

3

4

1

 

 

 

2

 

 

 

n...

 

 

 

 

ա)****______________________________________________________________________

(չափագիտական եզրույթների, չափվող մեծությունների միավորների

 

___________________________________________________________________________

անվանումների ու նշագրերի կիրառման ճիշտ լինելու մասին եզրակացություն՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի այն

 

___________________________________________________________________________

կառուցվածքային տարրի (պարբերություն, ենթակետ, կետ, հոդված, հավելված) նշմամբ,

 

___________________________________________________________________________

որի առնչությամբ առկա են դիտողություններ)

 

բ) ______________________________________________________________________

(հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդների (մեթոդիկաների) ընտրության ճիշտ լինելու մասին եզրակացություն՝

 

___________________________________________________________________________

հետազոտությունների (փորձարկումների) և չափումների այն ստանդարտի կամ մեթոդիկայի բաժինների (կետերի, ենթակետերի) նշագրերի և անվանման նշմամբ,

 

___________________________________________________________________________

որի առնչությամբ առկա են դիտողություններ)

 

գ) ______________________________________________________________________

(տեխնիկական կանոնակարգման համապատասխան օբյեկտների մասով Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգում սահմանված պահանջներին

 

___________________________________________________________________________

չափումների մեթոդների (մեթոդիկաների) կամ չափումների միջոցի ճշգրտության ցուցանիշների համապատասխանության մասին եզրակացություն՝

 

___________________________________________________________________________

հետազոտությունների (փորձարկումների) և չափումների այն ստանդարտի կամ մեթոդիկայի

 

___________________________________________________________________________

բաժինների (կետերի, ենթակետերի) նշագրերի և անվանման նշմամբ,

 

___________________________________________________________________________

որի առնչությամբ առկա են դիտողություններ)

 

դ)*****______________________________________________________________________

(նմուշառման կանոնների ընտրության ճիշտ լինելու մասին եզրակացություն՝

 

___________________________________________________________________________

նմուշառման այն ստանդարտի կամ մեթոդիկայի բաժինների (կետերի, ենթակետերի) նշագրերի և անվանման նշմամբ,

 

___________________________________________________________________________

որի առնչությամբ առկա են դիտողություններ)

 

* Նշվում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի կառուցվածքային տարրը (պարբերություն, ենթակետ, կետ, հոդված, հավելված) և տեխնիկական կանոնակարգման համապատասխան օբյեկտին վերաբերող այն պահանջի (ցուցանիշի) անվանումը, որին համապատասխանությունը կարող է հաստատվել հետազոտությունների (փորձարկումների) և չափումների ստանդարտով (մեթոդիկայով) սահմանված՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններն ու մեթոդները, այդ թվում՝ նմուշառման կանոնները կիրառելու միջոցով։

** Նշվում է հետազոտությունների (փորձարկումների) և չափումների ստանդարտի կամ մեթոդիկայի անվանումն ու նշագիրը, ինչպես նաև ստանդարտի բաժինները (կետերը, ենթակետերը), եթե Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար պետք է կիրառվեն այդ ստանդարտի առանձին բաժիններ (կետեր, ենթակետեր), այլ ոչ թե ստանդարտն ամբողջությամբ։

*** Նշվում է չափագիտական փորձաքննության արդյունքը՝ ըստ պահանջի (ցուցանիշի), և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդի (մեթոդիկայի) համապատասխանության (անհամապատասխանության) մասին եզրահանգումը։

**** Չի լրացվում ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու մասին ակտի նախագծի չափագիտական փորձաքննություն անցկացնելիս։

***** Լրացվում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագծի, կամավոր հիմունքով կիրառման արդյունքում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող ստանդարտների ցանկի նախագծի, Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտների ցանկի նախագծի չափագիտական փորձաքննության անցկացման կարգի 6-րդ կետում նշված չափագիտական փորձաքննության օբյեկտներին ներկայացվող պահանջների՝ համապատասխան կանոններում առկայության դեպքում։

 

Կատարողներ՝

 

_____________________________________________________
(փորձաքննությունն անցկացրած իրավաբանական անձի ղեկավարի (լիազորված անձի) պաշտոնը)

______________
(ստորագրությունը)

________________
(Ա. Ա. Հ.-ն)

_____________________________
(փորձաքննությունն անցկացրած իրավաբանական անձի աշխատակցի պաշտոնը)

_______________
(ստորագրությունը)

_______________
(Ա. Ա. Հ.-ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: