ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 770-Ա
ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԻՆ ԵՎ ՆԱՐԵԿ ՏԵՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին 2022 թվականի հուլիսի 3-5-ը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանին 2022 թվականի հուլիսի 3-6-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Եկատերինբուրգ)՝ «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
2. Վահան Քերոբյանի և Նարեկ Տերյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
01.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |