Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-205-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (04.01.2007-31.08.2008)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.12.25/66(521) Հոդ.1357
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
28.11.2006
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
16.12.2006
Дата вступления в силу
04.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.08.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 28-ին

«ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-13-Ն) 3-րդ հոդվածում՝

1) «ա» կետի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով» բառերով.

2) «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 «բ) հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում (փողերի լվացում)` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված արարքը»:

 

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 12. Միջազգային համագործակցությունը

 

1. Լիազորված մարմինը և պետական այլ մարմինները համագործակցում են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար իրականացնող օտարերկրյա մարմինների հետ միջազգային պայմանագրերի շրջանակներում և իրավական ակտերով սահմանված ընթացակարգերի համաձայն: Լիազորված մարմնի կողմից համագործակցությունը կարող է իրականացվել նաև միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում:

2. Լիազորված մարմինը, փոխադարձության հիման վրա, սեփական նախաձեռնությամբ կամ հարցման դեպքում փոխանակում է տեղեկատվություն նմանատիպ գործառույթներ իրականացնող օտարերկրյա մարմինների հետ, որոնք ապահովում են տեղեկատվության համարժեք գաղտնիություն:

Այդ տեղեկատվությունը պետք է օգտագործվի միայն հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակներով:

3. Լիազորված մարմինն իրավասու չէ որևէ երրորդ կողմի բացահայտելու, ինչպես նաև քրեական հետապնդման, վարչական կամ դատական նպատակներով օգտագործելու ստացված տեղեկատվությունն առանց տեղեկատվությունը տրամադրած օտարերկրյա մարմնի նախնական համաձայնության:

4. Սույն հոդվածի նպատակներից ելնելով` լիազորված մարմինն իրավասու է համագործակցության համաձայնագրեր կնքելու նմանատիպ գործառույթներ իրականացնող օտարերկրյա մարմինների հետ, որոնք ապահովում են տեղեկատվության համարժեք գաղտնիություն:»:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`


«Գ Լ ՈՒ Խ  5

 

Կասկածելի գործառնությունների դադարեցումը ԵՎ կասեցումը, ահաբեկչության հետ կապված եկամուտների սառեցումը»:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 181-րդ հոդվածով`

 

«Հոդված 181. Ահաբեկչության հետ կապված եկամուտների սառեցումը

 

1. Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման նպատակով Լիազորված մարմինը պետք է ապահովի ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերին համապատասխան՝ դրանցում ներառված անձանց եկամուտների անհապաղ սառեցումը:

Սառեցման մասին որոշումը կարող է կայացնել հաշվետու անձը կամ Լիազորված մարմինը: Որոշումը գործում է յոթնօրյա ժամկետում, որը հաշվվում է հաշվետու անձի կողմից կայացվելու դեպքում՝ Լիազորված մարմնին որոշման օրինակը տրամադրելու պահից, իսկ Լիազորված մարմնի կողմից կայացվելու դեպքում՝ որոշման կայացման պահից սկսած:

2. Լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով պետք է նախատեսվի՝

ա) Լիազորված մարմնի կողմից նշված ցանկերի, ինչպես նաև դրանց փոփոխությունների և լրացումների հրապարակման ընթացակարգը, այդ ցանկերի մասին հաշվետվություն տրամադրող անձանց իրազեկման և ցանկերում ներառված անձանց եկամուտները հաշվետու անձանց կողմից անհապաղ սառեցնելու կարգը.

բ) ցանկերում ներառված անձանց եկամուտները Լիազորված մարմնի կողմից սառեցնելու կարգը.

գ) ցանկերում ներառված անձանց եկամուտների սառեցման համար նախատեսված ժամկետն անցնելուց հետո այդ եկամուտների վրա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կալանք դնելու համար քրեական հետապնդման մարմիններին նյութերը ներկայացնելու կարգը.

դ) բարեխիղճ երրորդ անձանց եկամուտների սառեցման դեպքում սառեցման որոշման մասին նրանց իրազեկելու և հնարավոր առարկությունները հաշվի առնելու կարգը.

ե) սառեցված եկամուտների հաշվին ցանկերում ներառված անձանց ընտանեկան, բժշկական և այլ անձնական նպատակներով վճարումներ կատարելու Լիազորված մարմնի իրավասությունը և դրա ընթացակարգը.

զ) եկամուտների սառեցման մասին որոշումը Լիազորված մարմնի կողմից վերացնելու (եկամուտներն ապասառեցնելու) կարգն այն դեպքերում, երբ այդ անձանց անունները հանվել են համապատասխան ցանկերից:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. դեկտեմբերի 16
Երևան
ՀՕ-205-Ն