Գլխավոր տեղեկություն
Номер
N 329-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.07.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.04.23/24(614) Հոդ.385
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.04.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.04.2008
Дата вступления в силу
03.05.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 2008 թվականի N 329-Ն

 

ԱՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ՄԻԱՅՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ԵՎ ՄԻԱՅՆ ՀՐԱՎԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

 

Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել այն պետությունների քաղաքացիների, ինչպես նաև ճամփորդական փաստաթուղթ ունեցող այլ անձանց ցանկը, որոնք Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում՝ միայն հրավերի հիման վրա՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը խմբ. 03.02.11 N 171-Ն)

1.1. (կետն ուժը կորցրել է 30.06.22 N 993-Ն)

1.2. Ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում:

(1.2-րդ կետը լրաց. 26.07.12 N 941-Ն, փոփ. 07.11.19 N 1530-Ն, խմբ. 14.08.20 N 1348-Ն, փոփ. 30.06.22 N 993-Ն)

1.3. Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտանիքի անդամ հանդիսացող անձինք Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում:

(1.3-րդ կետը լրաց. 12.08.20 N 1320-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 30.06.22 N 993-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. ապրիլի 11

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

ապրիլի 4-ի N 329-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԵՎ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԱՆԱԼ ՄԻԱՅՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ՝ ՄԻԱՅՆ ՀՐԱՎԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

(վերնագիրը խմբ. 30.06.22 N 993-Ն)

 

1. Աֆղանստան

2. Անգոլա

3. Բանգլադեշ

4. Բենին

5. Բոտսվանա

6. Բուրկինա Ֆասո

7. Բուրունդի

8. Կաբո Վերդե

9. Կամերուն

10. Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն

11. Չադ

12. Կոմորյան Կղզիներ

13. Կոնգո

14. Կոտ դ՚Իվուար

15. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն

16. Ջիբութի

17. Հասարակածային Գվինեա

18. Էրիթրեա

19. Էսվատինի

20. Եթովպիա

21. Գաբոն

22. Գամբիա

23. Գանա

24. Գվինեա

25. Գվինեա-Բիսաու

26. Քենիա

27. Լեսոտո

28. Լիբերիա

29. Լիբիա

30. Մադագասկար

31. Մալավի

32. Մալի

33. Մավրիտանիա

34. Մավրիկիոս

35. Մոզամբիկ

36. Նամիբիա

37. Նեպալ

38. Նիգեր

39. Նիգերիա

40. Պակիստան

41. Ռուանդա

42. Սան Տոմե և Փրինսիփի

43. Սենեգալ

44. Սեյշելյան կղզիներ

45. Սիերա Լեոնե

46. Սոմալի

47. Հարավային Սուդան

48. Շրի Լանկա

49. Սուդան

50. Սիրիայի Արաբական Հանրապետություն

51. Տոգո

52. Ուգանդա

53. Տանզանիայի Միացյալ Հանրապետություն

54. Եմեն

55. Զամբիա

56. Զիմբաբվե

57. Պաղեստին

(հավելվածը լրաց. 24.12.09 N 1503-Ն, խմբ. 03.02.11 N 171-Ն, լրաց. 14.07.11 N 966-Ն, 28.06.12 N 823-Ն, փոփ. 13.02.14 N 134-Ն, լրաց. 06.03.18 N 221-Ն, խմբ. 30.06.22 N 993-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան