Գլխավոր տեղեկություն
Номер
N 993-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.07.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 01.07.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.06.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.07.2022
Дата вступления в силу
11.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 2022 թվականի N 993-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 329-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Այն պետությունների ցանկը հաստատելու մասին, որոնց քաղաքացիները Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա» N 329-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.

2) որոշման 1.2-րդ կետից հանել «Սույն որոշման 1-ին և 1.2-րդ կետերով սահմանված պետություններից ժամանող» բառերը և «չունեցող» բառից հետո՝ «հայ» բառը.

3) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

                

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

 

01.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

հունիսի 30-ի N 993-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

ապրիլի 4-ի N 329-Ն որոշման

    

Ց Ա Ն Կ

 

ԱՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԵՎ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԱՆԱԼ ՄԻԱՅՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ՝ ՄԻԱՅՆ ՀՐԱՎԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

 

1. Աֆղանստան

2. Անգոլա

3. Բանգլադեշ

4. Բենին

5. Բոտսվանա

6. Բուրկինա Ֆասո

7. Բուրունդի

8. Կաբո Վերդե

9. Կամերուն

10. Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն

11. Չադ

12. Կոմորյան Կղզիներ

13. Կոնգո

14. Կոտ դ՚Իվուար

15. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն

16. Ջիբութի

17. Հասարակածային Գվինեա

18. Էրիթրեա

19. Էսվատինի

20. Եթովպիա

21. Գաբոն

22. Գամբիա

23. Գանա

24. Գվինեա

25. Գվինեա-Բիսաու

26. Քենիա

27. Լեսոտո

28. Լիբերիա

29. Լիբիա

30. Մադագասկար

31. Մալավի

32. Մալի

33. Մավրիտանիա

34. Մավրիկիոս

35. Մոզամբիկ

36. Նամիբիա

37. Նեպալ

38. Նիգեր

39. Նիգերիա

40. Պակիստան

41. Ռուանդա

42. Սան Տոմե և Փրինսիփի

43. Սենեգալ

44. Սեյշելյան կղզիներ

45. Սիերա Լեոնե

46. Սոմալի

47. Հարավային Սուդան

48. Շրի Լանկա

49. Սուդան

50. Սիրիայի Արաբական Հանրապետություն

51. Տոգո

52. Ուգանդա

53. Տանզանիայի Միացյալ Հանրապետություն

54. Եմեն

55. Զամբիա

56. Զիմբաբվե

57. Պաղեստին»։

       

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

         

Պաշտոնական հրապարակման օրը՝ 01 հուլիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան