Գլխավոր տեղեկություն
Номер
N 27-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (02.07.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.07.15/15(558) Հոդ.188
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
17.06.2016
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
17.06.2016
Дата вступления в силу
25.07.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հունիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60616221

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

17 հունիսի 2016 թ.
ք. Երևան

N 27-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԸՍՏ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ԸՆՏՐՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԸՍՏ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ԸՍՏ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

(նախաբանը փոփ. 30.06.22 N 36-Ն)

1. Սահմանել`

1) Ազգային ժողովի ընտրությունների դեպքում ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին դիմումի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) ընտրողի տվյալներն ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ավելացնելու վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված դիմումի ձևը կարող է ստացվել լիազոր մարմնից: Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

Հավելված N 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2016 թ.
հունիսի 17-ի N 27-Ն որոշման

______________________________________________

(նշվում է ընտրողների ցուցակը վարող լիազոր մարմնի անվանումը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Ես (իմ վստահորդ)` ________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

անձը հաստատող փաստաթուղթ`

_________________,

(սերիա, համար)

տրված`

______________________________

(օրը, ամիսը, տարեթիվը և ում կողմից)

 

հաշվառված`______________________________________________________________________

(հաշվառման վայրը)

 

հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը` Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար խնդրում եմ իմ տվյալները ժամանակավորապես հանել ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ավելացնել քվեարկության օրն ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:

 

Քվեարկության օրը գտնվելու եմ

___________________________________________________

(նշվում է քվեարկության օրը գտնվելու մարզը, համայնքը և վայրը)

_________________________________________________________________________________

Կից` _____________________________________________________________________________

(նշվում է «լիազորագիր» բառը` այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում)

 

Դիմող` (լիազորված անձ)

_____________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

________________

(ստորագրություն)

 

«____» _______________ 20  թ.

 

Հավելված N 2
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2016 թ.
հունիսի 17-ի N 27-Ն որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԸՆՏՐՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԸՍՏ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ԸՍՏ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը`

Քաղաքացի _______________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

անձը հաստատող փաստաթուղթ`

_________________,

(սերիա, համար)

տրված`

______________________________

(օրը, ամիսը, տարեթիվը և ում կողմից)

վերաբերյալ տվյալները ժամանակավորապես հանվել են` _________________________________

_________________________________________________________________________________

(նշվում է մարզի, համայնքի անվանումը և հաշվառման վայրը, իսկ քվեարկության օրվանից 40-ից մինչև 12 օր առաջ ընկած

ժամանակահատվածում` նաև ընտրական տեղամասի համարը)

 

ընտրողների ցուցակից և ավելացվել _____________________________________________մարզի

_________________________ համայնքի, _______________________________________ հասցեի,

թիվ _____________________________________ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:

(ընտրական տեղամասի համարը նշվում է քվեարկության

օրվանից 40-ից մինչև 12 օր առաջ ընկած ժամանակա-

հատվածում ստացված դիմումների դեպքում)

__________________________________________________________

(լիազոր մարմնի կամ համապատասխան ստորաբաժանման ղեկավարի անուն, ազգանուն)

____________________

(ստորագրություն)

 

Կ.Տ.

 

«____» ____________ 20  թ.

(հավելվածը փոփ. 30.06.22 N 36-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.06.2022, N 36-Ն 02.07.2022, N 27-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան