Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-198-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (04.01.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.12.25/66(521) Հոդ.1350
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
27.11.2006
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
16.12.2006
Дата вступления в силу
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 27-ին

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածի 17-րդ կետի 17.6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«17.6. հանքային ջրերի յուրաքանչյուր հանքավայրի կամ

հանքահորի`

- արդյունաբերական (շշալցման) նպատակով օգտագործման

(շահագործման) համար` տարեկան

բազային տուրքի 5 000-ապատիկի չափով

- արդյունաբերական (ածխաթթու գազ ստանալու)

նպատակով օգտագործման (շահագործման) համար`

տարեկան

բազային տուրքի 500-ապատիկի չափով

- բուժական (ռեկրեացիոն) նպատակներով օգտագործման

(շահագործման) համար` տարեկան

բազային տուրքի 500-ապատիկի չափով»:

   

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. դեկտեմբերի 16
Երևան
ՀՕ-198-Ն