ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2019 թվականի |
թիվ 86 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ԹԻՎ 687 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 14-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մեջ մտնող ակտերի համակարգման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ուժը կորցրած ճանաչել ««ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում Մաքսային միության մաքսային տարածք լիցենզավորվող ապրանքների ներմուծման և այդ տարածքից դրանց արտահանման նկատմամբ մաքսային մարմինների կողմից հսկողության միասնական կարգի մասին» հիմնադրույթի վերաբերյալ» Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 22-ի թիվ 687 որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: