Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 117
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.08.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
09.07.2019
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
09.07.2019
Дата вступления в силу
11.08.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 2019 թվականի

թիվ 117

քաղ. Մոսկվա

 

ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՁԵՎԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սանիտարական, անասնաբուժասանիտարական եւ կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հավելված) 17-րդ կետին եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 2-րդ հավելվածի 19-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 607 որոշմամբ հաստատված՝ երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ հսկողության վերցված ապրանքների միասնական անասնաբուժական սերտիֆիկատների ձեւերում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սահմանել, որ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 607 որոշմանը համապատասխան պատրաստված անասնաբուժական սերտիֆիկատների ձեւաթղթերը, որոնք թողարկվել են մինչեւ սույն որոշումն ուժի մեջ մտնելը, օգտագործվում են մինչեւ 2020 թվականի հունիսի 1-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

 2019 թվականի հուլիսի 9-ի

թիվ 117 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ հսկողության վերցված ապրանքների միասնական անասնաբուժական սերտիֆիկատների ձեւերում կատարվող

 

1. 14-րդ ձեւի 4.1 ենթակետի երկրորդ պարբերությունում «պարտադիր հայտարարագրման՝» բառերը փոխարինել «պարտադիր հայտարարագրման (բացառությամբ վայրի ֆաունայի ներկայացուցիչների մոտ թռչնի գրիպի առաջացման դեպքերի)՝» բառերով:

2. 15-րդ ձեւում՝

2.1 ենթակետի տասներորդ պարբերությունում «, ծաղիկից (որն առաջանում է կովերի ծաղիկի վիրուսից եւ ծաղիկ հիվանդության պատվաստանյութի վիրուսից)» բառերը հանել.

2.2 ենթակետում՝

չորրորդ եւ հինգերորդ պարբերությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Ուղարկելուց ոչ ուշ, քան 20 օր առաջ բոլոր մսակերները (բացի 3 ամիսը չլրացած ջրաքիսներից, ինչպես նաեւ շներից ու կատուներից) պատվաստվում են կատաղության դեմ, եթե վերջին 12 ամսվա ընթացքում նրանք չեն պատվաստվել (բացառությամբ այն դեպքերի, երբ կատաղության դեմ պատվաստանյութի միջոցով անընկալության պահպանման՝ մեկ տարուց ավելի ժամկետը չի լրացել կամ առկա է լաբորատոր հաստատում, որ կատաղության դեմ անընկալության ինտենսիվությունն առնվազն 0,5 ՄՄ/մլ է):

Ուղարկելուց ոչ ուշ, քան 20 օր առաջ կենդանիները պատվաստվում են, եթե վերջին 12 ամսվա ընթացքում նրանք չեն պատվաստվել՝».

յոթերորդ պարբերությունում «պաստերելյոզի» բառը փոխարինել «պսեւդոմոնոզի» բառով.

իններորդ պարբերությունում՝

«վիրուսային էնտերիտի, պարվո-» բառերը փոխարինել «պարվովիրուսային վարակների» բառերով.

լրացնել «(եթե կանխարգելման նպատակով մշակված չեն եղել դեհիդրոստրեպտոմիցինով կամ արտահանող երկրում գրանցված՝ համարժեք արդյունք տվող նյութով)» բառերով.

տասնմեկերորդ պարբերությունում «,պաստերելյոզի» բառը հանել.

3. 24-րդ ձեւում՝

4-րդ կետի երրորդ պարբերությունը «նախաարտահանման սերտիֆիկատների» բառերից հետո լրացնել «*» ծանոթագրության նշանով.

4.3 ենթակետի երկրորդ պարբերությունը «պարտադիր հայտարարագրման» բառերից հետո լրացնել «(բացառությամբ վայրի ֆաունայի ներկայացուցիչների մոտ թռչնի գրիպի առաջացման դեպքերի)» բառերով.

լրացնել հետեւյալ բովանդակությամբ ծանոթագրությամբ՝

«* Եվրոպական միության անդամ պետությունների համար: Ընդ որում, «նախաարտահանման սերտիֆիկատ» ասելով պետք է հասկանալ ուղեկցող փաստաթուղթ (պաշտոնական սերտիֆիկատ), որը տրվել է Եվրոպական միության անդամ պետության իրավասու մարմնի սերտիֆիկացնող պաշտոնատար անձի կողմից՝ Եվրոպական միության տարածքով տեղափոխման համար, եւ որը հաստատում է, որ դրանում նշված՝ անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքները բավարարում են Եվրասիական տնտեսական միության անասնաբուժասանիտարական պահանջները:»:

4. 31-րդ ձեւում՝

4-րդ կետի երրորդ պարբերությունը «նախաարտահանման սերտիֆիկատների» բառերից հետո լրացնել «*» ծանոթագրության նշանով.

4.2 ենթակետի երկրորդ պարբերությունը «պարտադիր հայտարարագրման» բառերից հետո լրացնել «(բացառությամբ վայրի ֆաունայի ներկայացուցիչների մոտ թռչնի գրիպի առաջացման դեպքերի)» բառերով.

լրացնել հետեւյալ բովանդակությամբ ծանոթագրությամբ՝

«* Եվրոպական միության անդամ պետությունների համար: Ընդ որում, «նախաարտահանման սերտիֆիկատ» ասելով պետք է հասկանալ ուղեկցող փաստաթուղթ (պաշտոնական սերտիֆիկատ), որը տրվել է Եվրոպական միության անդամ պետության իրավասու մարմնի՝ սերտիֆիկացնող պաշտոնատար անձի կողմից՝ Եվրոպական միության տարածքով տեղափոխման համար, եւ որը հաստատում է, որ դրանում նշված՝ անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքները բավարարում են Եվրասիական տնտեսական միության անասնաբուժասանիտարական պահանջները:»:

5. 32-րդ ձեւում՝

4-րդ կետի երրորդ պարբերությունը «նախաարտահանման սերտիֆիկատների» բառերից հետո լրացնել «*» ծանոթագրության նշանով.

4.1 ենթակետի յոթերորդ պարբերությունը «պարտադիր հայտարարագրման» բառերից հետո լրացնել «(բացառությամբ վայրի ֆաունայի ներկայացուցիչների մոտ թռչնի գրիպի առաջացման դեպքերի)» բառերով.

լրացնել հետեւյալ բովանդակությամբ ծանոթագրությամբ՝

«* Եվրոպական միության անդամ պետությունների համար: Ընդ որում, «նախաարտահանման սերտիֆիկատ» ասելով պետք է հասկանալ ուղեկցող փաստաթուղթ (պաշտոնական սերտիֆիկատ), որը տրվել է Եվրոպական միության անդամ պետության իրավասու մարմնի՝ սերտիֆիկացնող պաշտոնատար անձի կողմից՝ Եվրոպական միության տարածքով տեղափոխման համար, եւ որը հաստատում է, որ դրանում նշված՝ անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքները բավարարում են Եվրասիական տնտեսական միության անասնաբուժասանիտարական պահանջները:»:

6. 34-րդ ձեւում՝

4-րդ կետի երրորդ պարբերությունը «նախաարտահանման սերտիֆիկատների» բառերից հետո լրացնել «*» ծանոթագրության նշանով.

4.1 ենթակետի երկրորդ պարբերությունում «գրիպ» բառը փոխարինել «թռչնի գրիպ (բացառությամբ վայրի ֆաունայի ներկայացուցիչների մոտ թռչնի գրիպի առաջացման դեպքերի)» բառերով.

լրացնել հետեւյալ բովանդակությամբ ծանոթագրությամբ՝

«* Եվրոպական միության անդամ պետությունների համար: Ընդ որում, «նախաարտահանման սերտիֆիկատ» ասելով պետք է հասկանալ ուղեկցող փաստաթուղթ (պաշտոնական սերտիֆիկատ), որը տրվել է Եվրոպական միության անդամ պետության իրավասու մարմնի՝ սերտիֆիկացնող պաշտոնատար անձի կողմից՝ Եվրոպական միության տարածքով տեղափոխման համար, եւ որը հաստատում է, որ դրանում նշված՝ անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքները բավարարում են Եվրասիական տնտեսական միության անասնաբուժասանիտարական պահանջները:»:

7. 40-րդ ձեւում՝

4-րդ կետի երրորդ պարբերությունը «նախաարտահանման սերտիֆիկատների» բառերից հետո լրացնել «*» ծանոթագրության նշանով.

4.2 ենթակետի երկրորդ պարբերությունը «գրիպի» բառից առաջ լրացնել «թռչնի» բառով, «պարտադիր հայտարարագրման» բառերից հետո լրացնել «(բացառությամբ վայրի ֆաունայի ներկայացուցիչների մոտ թռչնի գրիպի առաջացման դեպքերի)» բառերով.

լրացնել հետեւյալ բովանդակությամբ ծանոթագրությամբ՝

«* Եվրոպական միության անդամ պետությունների համար: Ընդ որում, «նախաարտահանման սերտիֆիկատ» ասելով պետք է հասկանալ ուղեկցող փաստաթուղթ (պաշտոնական սերտիֆիկատ), որը տրվել է Եվրոպական միության անդամ պետության իրավասու մարմնի՝ սերտիֆիկացնող պաշտոնատար անձի կողմից՝ Եվրոպական միության տարածքով տեղափոխման համար, եւ որը հաստատում է, որ դրանում նշված՝ անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքները բավարարում են Եվրասիական տնտեսական միության անասնաբուժասանիտարական պահանջները:»:

8. 41-րդ ձեւի 4.1 ենթակետի հիսուներորդ պարբերությունը եւ 45-րդ ձեւի 4.3 ենթակետի տասնութերորդ պարբերությունը «պարտադիր հայտարարագրման» բառերից հետո լրացնել «(բացառությամբ վայրի ֆաունայի ներկայացուցիչների մոտ թռչնի գրիպի առաջացման դեպքերի)» բառերով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան