ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
ԲԴԽ-65-Ն-21 2022 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման հավելված 1-ում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումները.
1) Հավելվածի 5-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերի «Սպասարկման տարածք» սյունակների «տարածքներ» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «, հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործերով և վճարման կարգադրություններով՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի վարչական տարածքներ» բառերը,
2) Հավելվածի 5-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակների «Քաղաքացիական» բառերից հետո լրացնել «/ հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործեր և վճարման կարգադրություններ» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական պաշտոնակատար |
Դ. Խաչատուրյան |
2022 թ. հունիսի 30 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 01 հուլիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|