ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 836-Ա
ԼԻՊԱՐԻՏ ԴՐՄԵՅԱՆԻՆ ԵՎ ԱՆՆԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝
1. Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) ղեկավար Լիպարիտ Դրմեյանին և գրասենյակի ղեկավարի տեղակալ Աննա Շահնազարյանին 2022 թվականի սեպտեմբերի 15-23-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)` աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ ունենալու նպատակով:
2. Լիպարիտ Դրմեյանի և Աննա Շահնազարյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Գրասենյակի ղեկավարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.09.2022, N 1058-Ա | 15.09.2022, N 836-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|