ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 հունիսի 2022 թ. |
N 44-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 96-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի մարտի 11-ի «Տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալները համակարգիչ մուտքագրելու կարգը սահմանելու մասին» N 96-Ն որոշման
1) վերնագրում, 1-ին կետում, հավելվածի վերնագրում և հավելվածում «տարածքային» և «Տարածքային» բառերը համապատասխանաբար փոխարինել «ընտրատարածքային» և «Ընտրատարածքային» բառերով,
2) հավելվածի 12-րդ կետում «հանրաքվեի տեղական հանրաքվեի» բառերը փոխարինել «հանրաքվեի և տեղական հանրաքվեի» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 01 հուլիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|