Գլխավոր տեղեկություն
Номер
N 207-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (02.07.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.08.23-2021.09.05 Պաշտոնական հրապարակման օրը 27.08.2021
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
26.08.2021
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
26.08.2021
Дата вступления в силу
06.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

26 օգոստոսի 2021 թ.
ք. Երևան

N 207-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 130-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

Որոշում է.

1. Սահմանել համամասնական ընտրակարգով անցկացվող ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը` համաձայն հավելվածի:

2. Կուսակցության ընտրական ցուցակի յուրաքանչյուր թերթ կնքվում է կուսակցության կնիքով և ստորագրվում իրավասու անձի կողմից:

Կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի յուրաքանչյուր թերթ կնքվում է դաշինքում ընդգրկված յուրաքանչյուր կուսակցության կնիքով և ստորագրվում իրավասու անձանց կողմից:

3. Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների (այդ թվում` դաշինքում ընդգրկված կուսակցությունների) ընտրական ցուցակները ձևավորվում են միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի «Ընտրական ցուցակների առցանց մուտքագրման համակարգ»-ի միջոցով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, որից հետո ներբեռնվում են Մայքրոսոֆթ Էքզել (Microsoft Excel) ձևաչափով և թղթային եղանակով ևս ներկայացվում գրանցումն իրականացնող ընտրական հանձնաժողով։

(3-րդ կետը խմբ. 30.06.22 N 49-Ն)

4. Սույն որոշմամբ սահմանված գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը ներբեռնվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից:

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

Հավելված

Հայաստանի Հանրապետության

 կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2021 թ. օգոստոսի 26-ի N 207-Ն որոշման

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐ

Ձև 1

(Կուսակցության դիմումի օրինակելի ձև)

_________________________________________________________

(նշվում է համապատասխան ընտրական հանձնաժողովի անվանումը, համարը)

Դիմում

1. ____________________________

(նշվում է կուսակցության անվանումը)

կուսակցությունը դիմում է

_____________________ ավագանու

(նշվում է համայնքի անվանումը)

20_ թվականի ______________ «____»-ի ընտրություններին մասնակցելու համար:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 130-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` կից ներկայացվում են գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը.

1) կուսակցության կանոնադրության պատճենը.

2) _________________________________ կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի

  (նշվում է կուսակցության անվանումը)

որոշումը` ___________________ ավագանու ընտրությունների ընտրական ցուցակը հաստատելու և

 (նշվում է համայնքի անվանումը)

առաջադրելու վերաբերյալ.

3) կուսակցության ընտրական ցուցակը ( _____ թերթ).

4) տեղեկանք` ընտրական ցուցակում ընդգրկված ___________________ ավագանու անդամի՝

 (նշվում է համայնքի անվանումը)

Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող թեկնածուների` մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամիս ______________________ հաշվառված լինելու մասին,

 (նշվում է համայնքի անվանումը)

Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող թեկնածուների` մինչև քվեարկության օրն առնվազն 1 տարի ___________________ հաշվառված լինելու մասին.

 (նշվում է համայնքի անվանումը)

5) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների գրավոր հայտարարությունները`

_________________________ ավագանու անդամի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին.

 (նշվում է համայնքի անվանումը)

6) նվազագույն աշխատավարձի

_____________ 

(նշվում է ԸՕ սահմանված չափը)

- ապատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը.

7) թեկնածուների` անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:

2. ___________________________ կուսակցության լիազոր ներկայացուցիչներն են`

 (նշվում է կուսակցության անվանումը)

1)______________________________________

 (ազգանունը, անունը, հայրանունը)

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը` ________________________________________________________

Անձը հաստատող փաստաթղթի համարը (անձնագրի դեպքում նաև սերիան)` ________________

Աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)` ____________________________________________

2)______________________________________

3)______________________________________

Առդիր` _______ թերթ:

______________________________________

 Կուսակցության ղեկավարի անունը, ազգանունը, ստորագրությունը

Կ.Տ.

«____ » ______________ 20 թ.

Ձև 1-1

(Կուսակցությունների դաշինքի դիմումի օրինակելի ձև)

_________________________________________________________

(նշվում է համապատասխան ընտրական հանձնաժողովի անվանումը, համարը)

Դիմում

1._______________________________

(նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)

կուսակցությունների դաշինքը դիմում է

__________________

(նշվում է համայնքի անվանումը)

ավագանու 20 թվականի ________ «____»-ի ընտրություններին մասնակցելու համար:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 130-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` կից ներկայացվում են գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը.

1) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների կանոնադրությունների պատճենները.

2) _______________________ կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների

 (նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)

մշտական գործող ղեկավար մարմինների որոշումները` ___________________________ ավագանու

 (նշվում է համայնքի անվանումը)

ընտրությունների ընտրական ցուցակը հաստատելու և առաջադրելու վերաբերյալ.

3) __________________________________________ կուսակցությունների դաշինքում ընդգրկված

  (նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)

կուսակցություններից յուրաքանչյուրի մշտական գործող ղեկավար մարմնի որոշումը` կուսակցության ընտրական ցուցակը հաստատելու և ներկայացնելու վերաբերյալ.

4) կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը (_____թերթ).

5) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացրած առանձին ընտրական ցուցակը.

6) տեղեկանք` ընտրական ցուցակում ընդգրկված ___________________ ավագանու անդամի՝

 (նշվում է համայնքի անվանումը)

Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող թեկնածուների` մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամիս ______________________ հաշվառված լինելու մասին,

 (նշվում է համայնքի անվանումը)

Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող թեկնածուների` մինչև քվեարկության օրն առնվազն 1 տարի ___________________ հաշվառված լինելու մասին.

 (նշվում է համայնքի անվանումը)

7) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների գրավոր հայտարարությունները`

__________________

(նշվում է համայնքի անվանումը)

ավագանու անդամի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին.

8) նվազագույն աշխատավարձի

_____________________ 

(նշվում է ԸՕ սահմանված չափը)

-ապատիկի չափով ընտրական գրավի

վճարման անդորրագիրը.

9) թեկնածուների` անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:

2. __________________________կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչներն են`

(նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)

1)______________________________________

 (ազգանունը, անունը, հայրանունը)

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը` ________________________________________________________

Անձը հաստատող փաստաթղթի համարը (անձնագրի դեպքում նաև սերիան)` ________________

Աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)` ____________________________________________

2)______________________________________

 (ազգանունը, անունը, հայրանունը)

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը` ________________________________________________________

Անձը հաստատող փաստաթղթի համարը (անձնագրի դեպքում նաև սերիան)` ________________

Աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)` ____________________________________________

3)______________________________________

 (ազգանունը, անունը, հայրանունը)

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը` ________________________________________________________

Անձը հաստատող փաստաթղթի համարը (անձնագրի դեպքում նաև սերիան)` ________________

Աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)` ____________________________________________

Առդիր` _______ թերթ:

 ______________________________________

Կուսակցության ղեկավարի անունը, ազգանունը, ստորագրությունը

 ______________________________________

Կուսակցության ղեկավարի անունը, ազգանունը, ստորագրությունը

Կ.Տ.

Ձև 2

(Կուսակցության որոշման օրինակելի ձև)

____________________________ 

(նշվում է կուսակցության անվանումը)

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
______________________________________________________

(նշվում է կուսակցության մշտական գործող մարմնի անվանումը)

ՈՐՈՇՈՒՄ N

 «_____» ___________ 20 թվականի

____________________ 

 (նշվում է համայնքի անվանումը)

ԱՎԱԳԱՆՈՒ 20   ԹՎԱԿԱՆԻ _____________ «___» -Ի
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ____________________________________ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

 (նշվում է կուսակցության անվանումը)

ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 129-րդ հոդվածով`

_______________________________

  (նշվում է կուսակցության անվանումը)

կուuակցության

______________________________

(նշվում է մշտական գործող մարմնի անվանումը)

Որոշում է.

1. Հաստատել ______________________________________________________ կուuակցության

 (նշվում է կուսակցության անվանումը)

ընտրական ցուցակը և առաջադրել ___________________________________________ ավագանու

 (նշվում է համայնքի անվանումը)

20_թվականի ________________ «____»-ի ընտրություններին (ընտրական ցուցակը կցվում է):

____________________________________________

 իրավասու անձի անունը, ազգանունը և ստորագրություն

Կ.Տ

Ձև 2-1

___________________________________

 (նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՈՒՄ

ԸՆԴԳՐԿՎԱԾ ___________________________________________ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

(նշվում է կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցության անվանումը)

__________________________________________________

(նշվում է կուսակցության մշտական գործող մարմնի անվանումը)

ՈՐՈՇՈՒՄ N

 «_____» ___________ 20 թվականի

____________________ 

 (նշվում է համայնքի անվանումը)

ԱՎԱԳԱՆՈՒ 20   ԹՎԱԿԱՆԻ _____________ «___» -Ի
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ____________________ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ

 (նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)

ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 

129-րդ հոդվածով`

_________________________________ 

(նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)

կուuակցությունների դաշինքում ընդգրկված

_______________________________

  (նշվում է կուսակցության անվանումը)

կուuակցության

______________________________

(նշվում է մշտական գործող մարմնի անվանումը)

Որոշում է.

1. Հաստատել ____________________________________________ կուսակցությունների դաշինքի

  (նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)

ընտրական ցուցակը և առաջադրել _____________________________________________ ավագանու

 (նշվում է համայնքի անվանումը)

20_թվականի ____________ «____»-ի ընտրություններին (ընտրական ցուցակը կցվում է):

____________________________________________

 իրավասու անձի անունը, ազգանունը և ստորագրություն

Կ.Տ

Ձև 3

___________________________________

 (նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՈՒՄ
ԸՆԴԳՐԿՎԱԾ _____________________________________________ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

 (նշվում է կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցության անվանումը)

__________________________________________

(նշվում է կուսակցության մշտական գործող մարմնի անվանումը)

ՈՐՈՇՈՒՄ N

 «_____» ___________ 20 թվականի

_____________________ԱՎԱԳԱՆՈՒ 20 ԹՎԱԿԱՆԻ _____________ «___» -Ի

 (նշվում է համայնքի անվանումը)

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ _______________________________ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)

ԴԱՇԻՆՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ _____________________________ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

 (նշվում է կուսակցության անվանումը)

ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի

129-րդ հոդվածով`

_________________________________ 

(նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)

կուuակցությունների դաշինքում ընդգրկված

_______________________________

  (նշվում է կուսակցության անվանումը)

կուuակցության

______________________________

(նշվում է մշտական գործող մարմնի անվանումը)

Որոշում է.

1. Հաստատել _______________________________________________________ կուuակցության

(նշվում է կուսակցության անվանումը)

ընտրական ցուցակը և ներկայացնել ___________________________________________ ավագանու

 (նշվում է համայնքի անվանումը)

20_թվականի _______________________ «____»-ի ընտրություններին առաջադրելու համար (ընտրական ցուցակը կցվում է):

____________________________________________

 (իրավասու անձի անունը, ազգանունը և ստորագրությունը)

Կ.Տ

Ձև 4

ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ

_________________________________________________ 

 (նշվում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը)

կուսակցության (կուսակցությունների դաշինքի)

____________________

 (նշվում է համայնքի անվանումը)

ավագանու անդամների թեկնածուների

Հ/Հ

Ազգանունը, անունը, հայրանունը

Սեռը

Ծննդյան օրը, ամիuը, տարեթիվը

Կուuակցական պատկանելությունը

Անձը հաստատող փաստաթղթի համարը(անձնագրի դեպքում նաև սերիան)

Հաշվառման վայրը

Աշխատանքի վայրը, պաշտոնը (զբաղմունքը)

1. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը:

2. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը չպետք է պակաս լինի համայնքի ավագանու անդամների՝ Ընտրական օրենսգրքով սահմանված մանդատների թվի 1/3-ից: Այն է՝

 4001-ից 10 000 ընտրող ունեցող համայնքում՝ ընտրական ցուցակում պետք է ընդգրկված լինի նվազագույնը 5 թեկնածու, առավելագույնը՝ 45

● 10 001-ից 25 000 ընտրող ունեցող համայնքում՝ ընտրական ցուցակում պետք է ընդգրկված լինի նվազագույնը 7 թեկնածու, առավելագույնը՝ 63

● 25 001-ից 70 000 ընտրող ունեցող համայնքում՝ ընտրական ցուցակում պետք է ընդգրկված լինի նվազագույնը 9 թեկնածու, առավելագույնը՝ 81

● 70001-ից մինչև 300 000 ընտրող ունեցող համայնքում՝ ընտրական ցուցակում պետք է ընդգրկված լինի նվազագույնը 11 թեկնածու, առավելագույնը՝ 99

● 300 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքում՝ ընտրական ցուցակում պետք է ընդգրկված լինի նվազագույնը 22 թեկնածու, առավելագույնը՝ 195:

3. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի անդամ կուսակցություններից ոչ մեկի) անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել այդ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը:

Ձև 5

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Ես` _____________________________________________________________________ ,

(անունը, հայրանունը, ազգանունը)

տալիս եմ իմ համաձայնությունը ______________________________________ ավագանու

 (նշվում է համայնքի անվանումը)

20 թվականի ________________ «____»-ի ընտրություններին

__________________________

(նշվում է կուսակցության (դաշինքի) անվանումը)

կուսակցության (կուսակցության դաշինքի) ընտրական ցուցակում

__________________________ 

(նշվում է համայնքի անվանումը)

ավագանու անդամի թեկնածու գրանցվելու մասին:

________________________

(ստորագրություն)

«____» _______________ 20   թ.

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.06.2022, N 49-Ն 02.07.2022, N 207-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան