ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԼԻՊԱՐԻՏ ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆԻՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱԼԱՏԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասով՝
Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ է
Լիպարիտ ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆԻՆ ընտրել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թեկնածու։
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ |
2022 թվական, հունիսի 28 Երևան ԱԺՈ-36-Ա |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2022 թվական: