ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 27-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 1981-րդ հոդվածի առաջին մասից հանել «պաշտոնատար անձանց նկատմամբ» բառերը, իսկ «տասնապատիկի» բառը փոխարինել «երեսնապատիկի» բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 207-րդ հոդվածում`
1) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Զինապարտների կողմից «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-6-րդ հոդվածներով սահմանված զինվորական հաշվառման կանոնները խախտելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:».
2) երկրորդ մասի «երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի» բառերը փոխարինել «քսանապատիկի» բառով:
Հոդված 3. Օրենսգրքի 208-րդ հոդվածում`
1) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հաշվառման ենթակա անձանց ցուցակները, ինչպես նաև նրանց վերաբերյալ անհրաժեշտ տվյալները պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների իրավասու պաշտոնատար անձանց կողմից զինվորական կոմիսարիատ ժամանակին և սահմանված ձևով չներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:».
2) երկրորդ մասի «երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի» բառերը փոխարինել «հարյուրապատիկի» բառով:
Հոդված 4. Օրենսգրքի 209-րդ հոդվածում`
1) առաջին մասից հանել «և զորակոչիկներին ձեռնարկությունների,» և «, կոլտնտեսությունների» բառերը, իսկ երկրորդ պարբերության «տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի» բառերը փոխարինել «հիսնապատիկի» բառով.
2) երկրորդ մասի «երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի» բառերը փոխարինել «հարյուրապատիկի» բառով:
Հոդված 5. Օրենսգրքի 210-րդ հոդվածում`
1) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների իրավասու պաշտոնատար անձանց կողմից համապատասխան զինվորական կոմիսարիատի պահանջով զինապարտին զինվորական կոմիսարիատ կանչվելու մասին չծանուցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:».
2) երկրորդ մասի «երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի» բառերը փոխարինել «հարյուրապատիկի» բառով:
Հոդված 6. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 211-րդ հոդվածը:
Հոդված 7. Օրենսգրքի 212-րդ հոդվածում`
1) առաջին մասի`
ա) «և զորակոչիկների» և «պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների սոցիալական ապահովության բաժինների միջոցով» բառերը հանել,
բ) «բժշկա-աշխատանքային» բառերը փոխարինել «բժշկասոցիալական» բառով,
գ) «նախազգուշացում» բառը հանել,
դ) «տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի» բառերը փոխարինել «հիսնապատիկի» բառով.
2) երկրորդ մասի «երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի» բառերը փոխարինել «հարյուրապատիկի» բառով:
Հոդված 8. Օրենսգրքի 213-րդ հոդվածում`
1) առաջին մասի`
ա) «և զորակոչիկների», «շրջանային (քաղաքային)» բառերը հանել,
բ) «տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի» բառերը փոխարինել «հիսնապատիկի» բառով.
2) երկրորդ մասի «երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի» բառերը փոխարինել «հարյուրապատիկի» բառով:
Հոդված 9. Օրենսգրքի 219-րդ հոդվածից հանել «208-212» թվերը:
Հոդված 10. Օրենսգրքի 235-րդ հոդվածում`
1) առաջին մասում, երկրորդ մասի 1-ին կետում «207» թիվը փոխարինել «1981, 207-213» թվերով.
2) երկրորդ մասից հանել «շրջանային (քաղաքային)» բառերը:
Հոդված 11. Օրենսգրքի 284-րդ հոդվածի առաջին մասից հանել «ձեռնարկության,» և «, կոլտնտեսության» բառերը:
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|