Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-197-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (30.12.2006-15.04.2017)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.12.20/64(519) Հոդ.1313
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
27.11.2006
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
15.12.2006
Дата вступления в силу
30.12.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 27-ին

«ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 մայիսի 2004 թվականի, ՀՕ-82-Ն) 33-րդ հոդվածի առաջին մասի «իրականացնում է ազգային մարմինը` իր» բառերը փոխարինել «իրականացնում են ազգային մարմինը և գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը` իրենց» բառերով, իսկ երկրորդ մասը «ազգային մարմինը» բառերից հետո լրացնել «և գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով`

«3. Մինչև  գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կազմում համապատասխան պետական տեսչության ստեղծումը լիազորված մարմնի գործառույթներն իրականացնում է ազգային մարմինը:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. դեկտեմբերի 15
Երևան
ՀՕ-197-Ն