Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 44
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.04.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
26.03.2019
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата подписания
26.03.2019
Дата вступления в силу
28.04.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2019 թվականի

թիվ 44

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 9-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի

մարտի 26-ի թիվ 44 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հուլիսի 8-ի ««Մաքսային փոխադրողների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի մասին» թիվ 75 որոշման մեջ՝

ա) նշված որոշմամբ հաստատված՝ «Մաքսային փոխադրողների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության կանոնների 6-րդ կետում «տարբերակ 1.1.1» բառերը փոխարինել «տարբերակ 1.1.2» բառերով.

բ) նշված որոշմամբ հաստատված՝ «Մաքսային փոխադրողների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգում՝ 4-րդ աղյուսակում, P.CC.06.MSG.006 ծածկագրային նշագրով դիրքում՝ 3-րդ սյունակում «մաքսային փոխադրողների ռեեստր (R.CA.CC.06.001)» բառերը փոխարինել «ընդհանուր ռեսուրսի արդիականացման վիճակ» (R.007)» բառերով:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 1-ի «Մաքսային ներկայացուցիչների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի մասին» թիվ 105 որոշման մեջ՝

ա) նշված որոշմամբ հաստատված՝ «Մաքսային ներկայացուցիչների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության կանոնների 6-րդ կետում «տարբերակ 1.1.1» բառերը փոխարինել «տարբերակ 1.1.2» բառերով.

բ) նշված որոշմամբ հաստատված՝ «Մաքսային ներկայացուցիչների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգում՝ 4-րդ աղյուսակում, P.CC.05.MSG.006 ծածկագրային նշագրով դիրքում՝ 3-րդ սյունակում «մաքսային ներկայացուցիչների ռեեստր (R.CA.CC.05.001)» բառերը փոխարինել «ընդհանուր ռեսուրսի արդիականացման վիճակ (R.007)» բառերով:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 28-ի ««Ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի մասին» թիվ 126 որոշման մեջ՝

ա) նշված որոշմամբ հաստատված՝ «Ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության կանոնների 6-րդ կետում «տարբերակ 1.1.1» բառերը փոխարինել «տարբերակ 1.1.2» բառերով.

բ) նշված որոշմամբ հաստատված՝ «Ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգում՝ 4-րդ աղյուսակում, P.CC.08.MSG.006 ծածկագրային նշագրով դիրքում՝ 3-րդ սյունակում «ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստր (R.CA.CC.08.001)» բառերը փոխարինել «ընդհանուր ռեսուրսի արդիականացման վիճակ (R.007)» բառերով:

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի նոյեմբերի 1-ի ««Մաքսային պահեստների տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի մասին» թիվ 135 որոշման մեջ՝

ա) նշված որոշմամբ հաստատված՝ «Մաքսային պահեստների տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության կանոնների 6-րդ կետում «տարբերակ 1.0.0» բառերը փոխարինել «տարբերակ 1.0.1» բառերով.

բ) նշված որոշմամբ հաստատված՝ «Մաքսային պահեստների տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգում՝ 4-րդ աղյուսակում, P.CC.09.MSG.006 ծածկագրային նշագրով դիրքում՝ 3-րդ սյունակում «մաքսային պահեստների տիրապետողների ընդհանուր ռեեստր (R.CA.CC.09.001)» բառերը փոխարինել «ընդհանուր ռեսուրսի արդիականացման վիճակ (R.007)» բառերով:

5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի նոյեմբերի 1-ի ««Ազատ պահեստների տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի մասին» թիվ 136 որոշման մեջ՝

ա) նշված որոշմամբ հաստատված՝ «Ազատ պահեստների տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության կանոնների 6-րդ կետում «տարբերակ 1.0.0» բառերը փոխարինել «տարբերակ 1.0.1» բառերով.

բ) նշված որոշմամբ հաստատված՝ «Ազատ պահեստների տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգում՝ 4-րդ աղյուսակում, P.CC.07.MSG.006 ծածկագրային նշագրով դիրքում՝ 3-րդ սյունակում «ազատ պահեստների տիրապետողների ընդհանուր ռեեստր (R.CA.CC.07.001)» բառերը փոխարինել «ընդհանուր ռեսուրսի արդիականացման վիճակ (R.007)» բառերով:

6. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 186 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրի ձևում`

«Տեղեկություններ լիազորված տնտեսական օպերատորի այն շինությունների, սենքերի (սենքերի մասերի) և (կամ) բաց հրապարակների (բաց հրապարակների մասերի) մասին, որոնք նախատեսված են օգտագործման համար կամ օգտագործվում են ապրանքների ժամանակավոր պահպանման (այսուհետ՝ պահպանման վայրեր) համար» բառերից հետո ավելացնել ծանոթագրության 71 նշանը.

լրացնել հետևյալ բովանդակությամբ 71 ծանոթագրությամբ՝

«71. Կարող է չլրացվել՝ առաջին տիպի վկայականի տրամադրմամբ իրավաբանական անձին ռեեստրում ընդգրկելու դեպքում:»:

7. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հուլիսի 17-ի ««Լիազորված տնտեսական օպերատորների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն իրագործելու կանոնները հաստատելու մասին» թիվ 111 որոշման թիվ 1 հավելվածում՝ աղյուսակում՝

«Բազմ.» սյունակում՝ 3.2 դիրքում «1» նշագիրը փոխարինել «0..1» նշագրով.

«Բազմ.» սյունակում՝ 4-րդ դիրքում «1..*» նշագիրը փոխարինել «0..*» նշագրով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: