ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 482-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՓԱՄԲԱԿԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 47,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Փամբակի տրանսպորտային ցանցի զարգացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված ՊԱԶ 320415-14 մակնիշի ավտոբուսը (2021 թվականի արտադրության, նույնականացման համարը՝ X1M3204FAM0002387, 7,413,200 ՌԴ-ի ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ-ի բեռ) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:
3. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
29.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 482-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՓԱՄԲԱԿԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը հավատարիմ մնալով իր համայնքների զարգացման առաքելությանը այս ծրագրով նախատեսում է ընդլայնել և բարելավել Փամբակ և Թումանյան համայնքների բնակիչներին մատուցվող տրանսպորտային ծառայությունների որակը։ Հիմնադրամը ձեռք է բերել մեկ հատ ՊԱԶ մակնիշի ավտոբուս, որը անհատույց օգտագործման պայմանով պարտավորվում է հանձնել Փամբակ համայնքի «Փամբակ կոմունալ» ՀՈԱԿ-ին։ Ներկայումս գործող տրանսպորտային կապը այդ համայնքներում և դրանց միջև ապահովվում է մեկ հնամաշ և վտանգավոր ավտոբուսի միջոցով՝ Վանաձոր- Եղեգնուտ-Դեբետ-Դսեղ երթուղով։ Վերոնշյալ ավտոբուսը շահագործվում է օրական մեկ անգամ, իսկ կիրակի օրերին ընդհանրապես չի շահագործվում։ Ավտոբուսը ՀՈԱԿ-ի կողմից շահագործվելու է որպես համայնքային տրանսպորտ, սակայն մատուցվող ծառայության արժեքը (քաղաքացիներից գանձվող գումարը) հնարավորինս մատչելի կլինի, հաշվի առնելով հիմնադրամի ներդրումը։ Երթուղին մեկ օրում կկազմակերպվի առնվազն 2 անգամ։ Հիմնադրամը հույս ունի, որ այս ծրագրի արդյունքում կզարգանա նաև միջքաղաքային տուրիզմը։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով՝ օրենքով սահմանված արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
«Չիլդրեն Օֆ Արմենիա ֆանդ Ինք.» (Նյու Յորք, ԱՄՆ, 149 5րդ ավենյու, սենյակ 500 (Children of Armenia Fund Inc. 149 5th Ave., Suite 500, New York 10010, USA) և դոկտոր Կարո Հ. Արմենը |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ քաղ. Երևան 0010, Մելիք Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02569972) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Լոռու մարզ Սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
47,000,000 ՀՀ դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
ՀՀ Լոռու մարզ՝ Փամբակ և Թումանյան համայնքներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի հունիսի 15-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. ՊԱԶ մակնիշի թվով 1 /մեկ/ հատ ավտոբուս՝ գործարանային կոմպլեկտավորմամբ ընդհանուր 45,000,000 /քառասունհինգ միլիոն/դրամ ծրագրի գործունեության ամբողջ ընթացքում։ 2․ ՊԱԶ մակնիշի ավտոբուսը հանձնվելու է անհատույց օգտագործման Փամբակ համայնքին։ Համայնքի կողմից ավտոբուսի բարեխիղճ օգտագործման դեպքում նախատեսվում է 5 տարի անց այն ի սեփականության հանձնել համայնքին։ 3. Աուդիտորական ծառայություն՝ ընդամենը՝ 2,000,000 /երկու միլիոն/դրամ, ծրագրի ամբողջ ընթացքում։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1․ 22.04.2022 թվականին ներմուծվել է 45,000,000 /քառասունհինգ միլիոն/դրամ արժողությամբ ավտոբուս։ 2․ Նախատեսվում է կնքել ծառայության մատուցման պայմանագիր 2,000,000 /երկու միլիոն/դրամի շրջանակներում, ծրագրի ամբողջ ընթացքում։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
1. Կազմակերպչական ծախսեր ընդամենը 2,000,000 /երկու միլիոն/դրամ։ 1.1 Աուդիտորական ծառայություն ընդամենը 2,000,000 /երկու միլիոն/դրամ, ծրագրի ամբողջ ընթացքում։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Նախատեսվում է համագործակցել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի և Փամբակի ու Թումանյանի համայնքապետարանների հետ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
29.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|