Գլխավոր տեղեկություն
Номер
N 482-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.06.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
29.06.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
29.06.2022
Дата вступления в силу
30.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 482-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՓԱՄԲԱԿԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 47,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Փամբակի տրանսպորտային ցանցի զարգացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված ՊԱԶ 320415-14 մակնիշի ավտոբուսը (2021 թվականի արտադրության, նույնականացման համարը՝ X1M3204FAM0002387, 7,413,200 ՌԴ-ի ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ-ի բեռ) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:

3. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

29.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 482-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՓԱՄԲԱԿԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը հավատարիմ մնալով իր համայնքների զարգացման առաքելությանը այս ծրագրով նախատեսում է ընդլայնել և բարելավել Փամբակ և Թումանյան համայնքների բնակիչներին մատուցվող տրանսպորտային ծառայությունների որակը։ Հիմնադրամը ձեռք է բերել մեկ հատ ՊԱԶ մակնիշի ավտոբուս, որը անհատույց օգտագործման պայմանով պարտավորվում է հանձնել Փամբակ համայնքի «Փամբակ կոմունալ» ՀՈԱԿ-ին։

Ներկայումս գործող տրանսպորտային կապը այդ համայնքներում և դրանց միջև ապահովվում է մեկ հնամաշ և վտանգավոր ավտոբուսի միջոցով՝ Վանաձոր- Եղեգնուտ-Դեբետ-Դսեղ երթուղով։ Վերոնշյալ ավտոբուսը շահագործվում է օրական մեկ անգամ, իսկ կիրակի օրերին ընդհանրապես չի շահագործվում։ Ավտոբուսը ՀՈԱԿ-ի կողմից շահագործվելու է որպես համայնքային տրանսպորտ, սակայն մատուցվող ծառայության արժեքը (քաղաքացիներից գանձվող գումարը) հնարավորինս մատչելի կլինի, հաշվի առնելով հիմնադրամի ներդրումը։ Երթուղին մեկ օրում կկազմակերպվի առնվազն 2 անգամ։

Հիմնադրամը հույս ունի, որ այս ծրագրի արդյունքում կզարգանա նաև միջքաղաքային տուրիզմը։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով՝ օրենքով սահմանված արտոնություններից։

3.

Բարեգործը

«Չիլդրեն Օֆ Արմենիա ֆանդ Ինք.» (Նյու Յորք, ԱՄՆ, 149 5րդ ավենյու, սենյակ 500 (Children of Armenia Fund Inc. 149 5th Ave., Suite 500, New York 10010, USA) և դոկտոր Կարո Հ. Արմենը

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ քաղ. Երևան 0010, Մելիք Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02569972)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Լոռու մարզ Սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

47,000,000 ՀՀ դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

ՀՀ Լոռու մարզ՝ Փամբակ և Թումանյան համայնքներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2022 թվականի հունիսի 15-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. ՊԱԶ մակնիշի թվով 1 /մեկ/ հատ ավտոբուս՝ գործարանային կոմպլեկտավորմամբ ընդհանուր 45,000,000 /քառասունհինգ միլիոն/դրամ ծրագրի գործունեության ամբողջ ընթացքում։

2․ ՊԱԶ մակնիշի ավտոբուսը հանձնվելու է անհատույց օգտագործման Փամբակ համայնքին։ Համայնքի կողմից ավտոբուսի բարեխիղճ օգտագործման դեպքում նախատեսվում է 5 տարի անց այն ի սեփականության հանձնել համայնքին։

3. Աուդիտորական ծառայություն՝ ընդամենը՝ 2,000,000 /երկու միլիոն/դրամ, ծրագրի ամբողջ ընթացքում։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1․ 22.04.2022 թվականին ներմուծվել է 45,000,000 /քառասունհինգ միլիոն/դրամ արժողությամբ ավտոբուս։

2․ Նախատեսվում է կնքել ծառայության մատուցման պայմանագիր 2,000,000 /երկու միլիոն/դրամի շրջանակներում, ծրագրի ամբողջ ընթացքում։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

1. Կազմակերպչական ծախսեր ընդամենը 2,000,000 /երկու միլիոն/դրամ։

1.1 Աուդիտորական ծառայություն ընդամենը 2,000,000 /երկու միլիոն/դրամ, ծրագրի ամբողջ ընթացքում։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Նախատեսվում է համագործակցել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի և Փամբակի ու Թումանյանի համայնքապետարանների հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

             

29.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ