Գլխավոր տեղեկություն
Номер
N 472-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.06.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
28.06.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
28.06.2022
Дата вступления в силу
29.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 472-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 00032803) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի նոյեմբերի 4-ի «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Բարեկեցիկ ապագա» ծրագրի մասին» N 892-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Ամասիայի բրդի գործարան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05551615) 2022 թվականի մայիսի 18-ին կնքված՝ N 055/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Շին Շողիկ» ճամբարի համար անկողնային պարագաների մատակարարում՝ 2,521,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Մետատեկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00099721) 2022 թվականի հունիսի 6-ին կնքված՝ N 068/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի մատակարարում՝ 2,304,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Բեյբի-Սիմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02237021) 2022 թվականի հունիսի 10-ին կնքված՝ N 075/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկական կերի ձեռքբերում` 24,804,360 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

28.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան