ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 479-Ա
«ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ՍՈԱՐ) – ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության «Քրոսրոադս» հիմնադրամի կողմից որպես նվիրատվություն «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միության (ՍՈԱՐ) – Հայաստան» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (603 տեղ, 9,570 կգ ընդհանուր քաշով, 3,680 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ու զոհված զինծառայողների ընտանիքներին բաշխման ծրագիրը:
2. «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միության (ՍՈԱՐ) – Հայաստան» բարեգործական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
29.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 479-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿ
NN ը/կ |
Նկարագրությունը |
Քանակը |
Միավորը |
Միավորի գինը (ԱՄՆ դոլար) |
Ընդամենը (ԱՄՆ դոլար) |
01 |
Երեխաների զարգացման համար նախատեսված պարագաներ |
81 |
տուփ |
1,481 |
120,0 |
02 |
Ուսապարկ դպրոցական |
28 |
հատ |
5,178 |
145,0 |
03 |
Հեծանիվ |
5 |
հատ |
6,4 |
32,0 |
04 |
Տղամարդու և տղաների հագուստ չօգտագործված |
23 |
տուփ |
7,0 |
161,0 |
05 |
Նորածին երեխաների հագուստ չօգտագործված |
15 |
տուփ |
7,0 |
105,0 |
06 |
Կանանց և աղջիկների հագուստ չօգտագործված |
116 |
տուփ |
7,0 |
812,0 |
07 |
Համակարգիչներ և համակարգչի պարագաներ |
28 |
հատ |
12,0 |
336,0 |
08 |
Մեծահասակների տակդիր |
21 |
տուփ |
2,095 |
44,0 |
09 |
Կենցաղային էլեկտրական իրեր |
8 |
հատ |
9,25 |
74,0 |
10 |
Կոշիկ նոր |
23 |
տուփ |
8,956 |
206,0 |
11 |
Կահույք ուսումնական |
88 |
հատ |
3,465 |
305,0 |
12 |
Հիվանդանոցային մահճակալ և պարագաներ |
10 |
հատ |
15,0 |
150,0 |
13 |
Խոհանոցային պարագաներ |
22 |
հատ |
4,090 |
90,0 |
14 |
Ներքնակներ մահճակալի համար |
24 |
հատ |
7,0 |
168,0 |
15 |
Միկրոալիքային վառարան |
4 |
հատ |
12,0 |
48,0 |
16 |
Բուժքույրական պարագաներ |
12 |
տուփ |
4,0 |
48,0 |
17 |
Տաքացուցիչներ |
18 |
հատ |
6,277 |
113,0 |
18 |
Սառնարան |
9 |
հատ |
11,555 |
104,0 |
19 |
Գրենական պիտույքներ |
17 |
տուփ |
4,588 |
78,0 |
20 |
Հեռուստացույց |
2 |
հատ |
60,0 |
120,0 |
21 |
Դասագրքեր և ուսումնական նյութեր |
31 |
տուփ |
6,0 |
186,0 |
22 |
Լվացքի մեքենա |
6 |
հատ |
20,66 |
124,0 |
23 |
Սայլակ հիվանդների համար |
12 |
հատ |
9,25 |
111,0 |
Ընդամենը |
3,680 | ||||
Ներառյալ փոխադրման ծախսերը |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
29.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|