ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 470-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 332-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլի զար- գացմանը» ծրագրի մասին» N 332-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) մարզահագուստ՝ 66 տեղ, 3,967 կգ ընդհանուր քաշով, 345,581.48 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը (Արարատյան մաքսատուն-վարչություն).
2) մարզահագուստ` մեկ տեղ, 236.94 կգ ընդհանուր քաշով, 17,259.20 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը (Արարատյան մաքսատուն-վարչություն).
3) մարզահագուստ` 12 տեղ, 2,307 կգ ընդհանուր քաշով, 144,483.3 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը (Արարատյան մաքսատուն-վարչություն).
4) կաուչուկի գնդիկներ` 22 տեղ, 22,340 կգ ընդհանուր քաշով, 3,520 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,209,500 դրամ (Արարատյան մաքսատուն-վարչություն).
5) կաուչուկի գնդիկներ` 22 տեղ, 22,430 կգ ընդհանուր քաշով, 3,520 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,189,600 դրամ (Արարատյան մաքսատուն-վարչություն).
6) կաուչուկի գնդիկներ` 22 տեղ, 22,440 կգ ընդհանուր քաշով, 3,520 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,216,300 դրամ (Արարատյան մաքսատուն-վարչություն):
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
28.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |