Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 90
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (01.01.2020-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
04.06.2019
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
04.06.2019
Дата вступления в силу
01.01.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունիսի 2019 թվականի

թիվ 90

քաղ. Մոսկվա

 

ՊՈՂՊԱՏԵ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱՎՏՈՄԱՏ ԼԻՑԵՆԶԱՎՈՐԵԼՈՒ (ՀՍԿԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին և «Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելված) 4-րդ և 31-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ներմուծել պողպատե խողովակների առանձին տեսակների ներմուծման ավտոմատ լիցենզավորումը (հսկողությունը)՝ 1-ին հավելվածով նախատեսված ցանկին համապատասխան (այսուհետ՝ պողպատե խողովակներ), դրա գործողության ժամկետը սահմանելով մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

2. Պողպատե խողովակները ներառել՝ «Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելված) 4-րդ կետով նախատեսված և Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հրապարակվող՝ այն ապրանքների միասնական ցանկում, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ ներմուծման ավտոմատ լիցենզավորման (հսկողության) գործողության ժամկետով։

3. Սահմանել, որ՝

«ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով պողպատե խողովակների ձևակերպումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 199 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման թույլտվության ձևակերպման մասին» հրահանգին համապատասխան ձևակերպված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության մաքսային մարմին պողպատե խողովակների ներմուծման թույլտվությունը ներկայացնելու դեպքում.

պողպատե խողովակների ներմուծման թույլտվության 16-րդ վանդակում նշվում են տեղեկություններ պողպատե խողովակների մասին, ներառյալ ապրանքի ծածկագրային նշագիրը՝ պողպատե խողովակների առանձին տեսակների ծածկագրային նշագրերի դասակարգչին համապատասխան, որոնց մասով 2-րդ հավելվածի համաձայն կիրառվում է ներմուծման ավտոմատ լիցենզավորում (հսկողություն)։

4. Մաքսային գործի ոլորտում լիազորված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական մարմիններին՝ եռամսյակը մեկ (հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 30-ից ոչ ուշ, իսկ IV եռամսյակի համար՝ ոչ ուշ, քան հաջորդ տարվա հունվարի 31-ը) Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն՝ 3-րդ հավելվածով նախատեսված ձևի համաձայն։

5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային սակագնային և ոչ սակագնային կարգավորման դեպարտամենտին՝ իրականացնել պողպատե խողովակների ներմուծման դինամիկայի դիտանցում և դրա արդյունքների մասին տեղեկատվությունը ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական մարմիններին։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 60 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն ոչ շուտ, քան 2020 թվականի հունվարի 1-ը։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի հունիսի 4-ի

թիվ 90 որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան