Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.04.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.06.2022
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
05.04.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
05.04.2022
Дата вступления в силу
05.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/8207/05/18

2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/8207/05/18

Նախագահող դատավոր՝

 Ա. Առաքելյան

Դատավորներ՝

 Ք. Մկոյան

 Կ. Մաթևոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ ԲեդևՅԱՆ

Մ. Դրմեյան
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի ապրիլի 05-ին

գրավոր ընթացակարգով քննելով Նիկոլայ Սարկիսովի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 31072020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Նիկոլայ Սարկիսովի ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի (իրավահաջորդ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) (այսուհետ՝ Հանձնաժողով)` 18.06.2018 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/108/2018 որոշումը վերացնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նիկոլայ Սարկիսովը պահանջել է վերացնել Հանձնաժողովի 18.06.2018 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/108/2018 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ս Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 18032019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31072020 թվականի որոշմամբ Հանձնաժողովի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 18032019 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նիկոլայ Սարկիսովը (ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 33-րդ հոդվածի 1-ին մասը, 37-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերը, 16928-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 33-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 1-ին մասը, 431-ին հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, 44-րդ հոդվածի 1-ին մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը, 36-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Այսպես՝ Հանձնաժողովն իրավասու չէր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16928-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար հայցվորին ենթարկել վարչական պատասխանատվության այն հիմքով, որ որոշումը կայացնելու պահին լրացած են եղել հայցվորին վարչական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները, իսկ Վերաքննիչ դատարանը գտել է, որ Հանձնաժողովը որոշումը կայացրել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված ժամկետում։

Վերաքննիչ դատարանը գտել է, որ կատարվածն իրենից ներկայացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տևող իրավախախտում, որի դեպքում վարչական տույժը կարող էր նշանակվել այն բացահայտվելու (հայտնաբերվելու) օրվանից սկսած երկամսյա ժամկետում, որպիսին տևող զանցանքի դեպքում կարող է դիտվել ցանկացած օր մինչ հայտարարագրի փաստացի ներկայացումը:

Վերաքննիչ դատարանի վերոնշյալ եզրահանգումները անհիմն են, քանի որ բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից եկամուտների հայտարարագիր չներկայացնելը չի կարող դիտվել որպես տևող իրավախախտում, քանի որ այն ավարտված է համարվում ոչ թե կատարման կամ պատասխանատվության ենթարկելու փաստի ուժով, այլ այդ հայտարարագիրը ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտմամբ։

Բացի այդ, անհասկանալի է՝ ինչ տրամաբանությամբ է Վերաքննիչ դատարանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16928-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցանքը դիտել որպես տևող իրավախախտում և դրա ավարտը կապել պարտականությունը կատարելու կամ վարչական պատասխանատվության ենթարկելու հանգամանքների հետ։

Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են նաև այն հիմքով, որ հայցվորի կողմից հայտարարագիր ներկայացնելու պարտականությունը սահմանված է եղել մինչև 30032018 թվականը։ Ընդ որում, հատկանշական է այն հանգամանքը, որ հայտարարագրերը ներկայացվում են ոչ թե փոստային նամակի տեսքով, այլ էլեկտրոնային եղանակով։ Հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 7-րդ մասը, որի համաձայն՝ սույն օրենսգրքի 169.28-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, Հանձնաժողովը պետք է արդեն իսկ մարտի 30-ին տեղեկացված լիներ հայցվորի կողմից հայտարարագիրը չներկայացնելու փաստի մասին:

Այսինքն՝ Հանձնաժողովն արդեն իսկ մարտի 31-ին իր տիրապետման տակ ուներ այն պաշտոնատար անձանց շրջանակը, որոնք մինչև օրենսդիրի կողմից սահմանված ժամկետի ավարտը չեն ներկայացրել պահանջվող հայտարարագիրը։ Ուստի Հանձնաժողովը կարող էր հայցվորին վարչական տույժի ենթարկել մինչև 30052018 թվականը։ Մինչդեռ Հանձնաժողովը, բաց թողնելով այդ ժամկետը, հայցվորին վարչական տույժի է ենթարկել 18062018 թվականին, այսինքն՝ վարչական տույժ նշանակելու համար սահմանված վաղեմության ժամկետները լրանալուց հետո։

Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանը չի իրականացրել սույն գործի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, սխալ է մեկնաբանել կիրառման ենթակա իրավական նորմերը, հաշվի չի առել գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները, հակառակ դրան՝ հաշվի է առել գործի լուծման համար նշանակություն չունեցող հանգամանքներ։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31072020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 18032019 թվականի վճռին։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմի հայտարարագրման վարչության պետ Սվետլանա Հովակիմյանի կողմից կազմված 18.05.2018 թվականի թիվ Հ/108/2018 արձանագրության համաձայն` էլեկտրոնային հայտարարագրերի ռեեստրի տվյալների ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ Նիկոլայ Էդուարդի Սարկիսովը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված ժամկետում Հանձնաժողով չի ներկայացրել պաշտոնավարման ընթացքում գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2017 թվականի տարեկան հայտարարագիրը (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) (հատոր 1-ին գթ 52

2 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 18.05.2018 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ հարուցելու մասին» թիվ ՎԻՎ/108/2018 որոշմամբ, պարզելով, որ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Էդուարդի Սարկիսովի կողմից գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2017 թվականի տարեկան հայտարարագիրը ներկայացնելու պարտականության հետ կապված, Հանձնաժողովը հայտնաբերել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով (հայտարարատու պաշտոնատար անձի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելը) նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներ, հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի թիվ ՎԻՎ/108/2018 վարույթը (հատոր 1-ին գթ 50-51

3 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 18.06.2018 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/108/2018 որոշմամբ Հանձնաժողովը որոշել է` «1. Նիկոլայ Էդուարդի Սարկիսովի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2017թ. տարեկան հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չներկայացնելու համար Նիկոլայ Էդուարդի Սարկիսովի նկատմամբ կիրառել «նախազգուշացում» վարչական տույժը։

2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 40-րդ հոդվածին համապատասխան` վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որի չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ։

3. Նիկոլայ Էդուարդի Սարկիսովին տեղեկացնել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` վերոնշյալ վարչական տույժի կիրառումից հետո` 30 օրվա ընթացքում, հայտարարագիրը չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։» (հատոր 1-ին գթ 42-43

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերի միատեսակ կիրառության համար:

Սույն գործի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից օրենքով սահմանված ժամկետում հայտարարագիր չներկայացնելու դեպքում վարչական պատասխանատվության ենթարկելու որոշ հարցերի:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Վարչական ակտը կարող է ուղղված լինել նաև որոշակի անհատական չափանիշներով առանձնացված անձանց որևէ խմբի:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի իմաստով` միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը։

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձը սույն օրենքով նախատեսված կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացնում գույքի, եկամուտների հայտարարագիր, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձը՝ նաև շահերի հայտարարագիր։

Նույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագրերը այդ օրերին հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Նշված անձինք պաշտոնավարման ընթացքում հայտարարագրեր են ներկայացնում նաև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ` ոչ ուշ, քան տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 30-ը։

Իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից (նույն հոդվածում այսուհետ` հայտարարատուներ) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարագրերը (նույն հոդվածում այսուհետ` հայտարարագրեր) Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում չներկայացնելը` առաջացնում է նախազգուշացում։

Փաստորեն, հայտարարատու պաշտոնատար անձի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նախազգուշացում կարող է կիրառվել նրա կողմից նրա, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետներում չներկայացնելու դեպքում։ Հակառակ դեպքում բացառվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով հայտարարատու պաշտոնատար անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը։

Իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի 169.28-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելուց հետո` մեկ տարվա ընթացքում:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթը պետք է իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում: Վարչական մարմինը պետք է վարչական վարույթն իրականացնի առանց դա բարդացնելու` լրացուցիչ լսումներ անցկացնելու, լրացուցիչ փորձաքննություն նշանակելու կամ զննում կատարելու, եթե առկա չեն գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ: Եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո` ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածում օրենսդիրը նախատեսել է անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հատուկ ժամկետներ, որոնց անցնելու դեպքում կատարված արարքը կորցնում է իր հանրային վնասակարությունը, և անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից, քանի որ այդ ժամկետի լրանալուց հետո վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելը դառնում է աննպատակահարմար: Փաստորեն, վաղեմության ժամկետն անցնելը վարչական պատասխանատվությունը բացառող հանգամանք է. վաղեմության ժամկետն անցած լինելու դեպքում անձին վարչական պատասխանատվությունից ազատելն իրավասու վարչական մարմնի պարտականությունն է, այլ ոչ թե հայեցողական լիազորությունը (տե´ս, Հուսիկ Մարգարյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/10555/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2612.2016 թվականի որոշումը):

Սույն վարչական գործով Նիկոլայ Սարկիսովը դիմելով դատարան պահանջել է վերացնել Հանձնաժողովի «Վարչական տույժ կիրառելու մասին» 18062018 թվականի թիվ ՎԻՎ/108/2018 որոշումը։

Դատարանը բավարարելով հայցն արձանագրել է, որ սույն դեպքում վիճարկվող վարչական ակտն ընդունվել է 18.06.2018 թվականին, դա այն պայմաններում, որ իրավախախտում կատարելու օրվա մասին վարչական մարմինը պարտավոր էր տեղյակ լինել 31.03.2018 թվականին։ Նման պայմաններում Դատարանը գտել է, որ վարչական ակտն ընդունելու համար որպես վերջնաժամկետ հանդիսանում է 31.05.2018 թվականը։ Միաժամանակ անդրադառնալով հայցվորի` 31.05.2018 թվականի լսումները տեղափոխելու և այլ օր հրավիրելու մասին դիմումով ներկայացված խնդրանքին, Դատարանն արձանագրել է, որ վարչական վարույթում առկա չէ որևէ գրավոր ապացույց, որ վարչական մարմնի որոշմամբ վարչական վարույթի ժամկետը երկարաձգվել է։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը գտել է, որ վարչական մարմնի կողմից չի իրականացվել պատշաճ վարչարարություն։

Վերաքննիչ դատարանը բավարարելով Հանձնաժողովի վերաքննիչ բողոքը՝ արձանագրել է, որ սույն վեճի պարագայում որոշիչ է այն հարցի պարզումը, թե, արդյոք, հայցվորին վերագրվող իրավախախտումն իրենից ներկայացնում է տևող իրավախախտում, թե՝ ոչ, և, եթե այո, ապա այդ դեպքում երբ կարող էր վարչական տույժ նշանակելու մասին կայացվել որոշում: Սույն գործով առկա չեն տվյալներ, որ հայցվորը, մինչև իրեն վարչական պատասխանատվության ենթարկելը՝ 18.06.2018 թվականը, կատարել է իրավահարաբերության պահին գործող «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով իր վրա դրված պարտականությունը, այն է՝ մինչև 30.03.2018 թվականը ներկայացրել է գույքի և եկամուտների հայտարարագիր: Ուստի, ելնելով վերը բերված վերլուծությունից, Վերաքննիչ դատարանը գտել է, որ կատարվածն իրենից ներկայացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տևող իրավախախտում, որի դեպքում վարչական տույժը կարող էր նշանակվել այն բացահայտվելու (հայտնաբերվելու) օրվանից սկսած երկամսյա ժամկետում, որպիսին տևող զանցանքի դեպքում կարող է դիտվել ցանկացած օր մինչ հայտարարագրի փաստացի ներկայացումը:

Ամբողջ վերոգրյալի հիմքով Վերաքննիչ դատարանը գտել է, որ պատասխանողի կողմից թիվ ՎԻՎ/108/2018 «Վարչական տույժ կիրառելու մասին» 18.06.2018 թվականի որոշումը կայացվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված դրույթներին համապատասխան ժամկետներում և հայցվորի կողմից մատնանշված հիմնավորումներով առկա չեն այն անվավեր ճանաչելու օրենսդրական հիմքեր:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործի փաստերի համաձայն Հանձնաժողովի աշխատակազմի հայտարարագրման վարչության պետ Սվետլանա Հովակիմյանի կողմից կազմված 18.05.2018 թվականի թիվ Հ/108/2018 արձանագրության համաձայն Նիկոլայ Սարկիսովը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված ժամկետում Հանձնաժողով չի ներկայացրել պաշտոնավարման ընթացքում գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2017 թվականի տարեկան հայտարարագիրը։

Իրավախախտման առկայությունը, այն կատարելու փաստական հանգամանքները, առերևույթ վարչական իրավախախտում կատարած անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության համար, Հանձնաժողովը հարուցել է թիվ ՎԻՎ/108/2018 վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի վարույթ և նշանակել է գործի քննություն։

Հանձնաժողովի 18.06.2018 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/108/2018 որոշմամբ Նիկոլայ Սարկիսովի նկատմամբ կիրառել «նախազգուշացում» վարչական տույժը։

Նախ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ հայցվորի կողմից օրենքով սահմանված ժամկետում Հանձնաժողովին գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2017 թվականի տարեկան հայտարարագիր չներկայացնելը տևող իրավախախտում է, որի դեպքում վարչական տույժը կարող էր նշանակվել այն բացահայտվելու (հայտնաբերվելու) օրվանից սկսած երկամսյա ժամկետում, որպիսին տևող զանցանքի դեպքում կարող է դիտվել ցանկացած օր մինչ հայտարարագրի փաստացի ներկայացումը:

Վերոգրյալի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից եկամուտների հայտարարագիր չներկայացնելն ավարտված է համարվում ոչ թե կատարման կամ պատասխանատվության ենթարկելու փաստի ուժով, այլ այդ հայտարարագիրը ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտմամբ։ Տվյալ պարագայում, հայտարարագիր ներկայացնելու ժամկետ է սահմանված եղել մինչև 30032018 թվականը։ Հետևաբար այդ ժամկետն անցնելուց հետո իրավախախտումը համարվում է փաստացի կատարված և ավարտված, այսինքն՝ առնվազն 31032018 թվականից սկսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16928-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը համարվել է ավարտված։ Այսինքն՝ 31032018 թվականից հետո բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից հայտարարագիր ներկայացնելու հանգամանքն ինքնին որևէ իրավական նշանակություն չէր կարող ունենալ, քանի որ իրավախախտումը փաստացի կատարելուց հետո դրա բովանդակությունը կազմող պարտականությունը կատարելը չի կարող ազդել արարքի վերաորակման վրա կամ որոշիչ լինել այդ արարքի կատարման կամ ավարտման պահը որոշելու համար։

Վերոգրյալը համադրելով սույն գործում առկա փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, հայտարարագիր առհասարակ չներկայացնելն իր բնույթով այնպիսի զանցանք է, որի կատարման պահը և բացահայտման պահն օբյեկտիվորեն համընկնում են։ Այսինքն՝ սահմանված ժամկետում հայտարարագիր չներկայացնելու դեպքում Հանձնաժողովը որևէ լրացուցիչ ուսումնասիրություն կամ ստուգում իրականացնելու անհրաժեշտություն չուներ։

Հետևաբար սույն դեպքում Նիկոլայ Սարկիսովի կողմից հայտարարագիրը Հանձնաժողովին էլեկտրոնային տարբերակով չներկայացնելու փաստի մասին Հանձնաժողովին հայտնի է եղել դեռևս 31032018 թվականին և հետևաբար նշված օրվանից բացահայտված է եղել իրավախախտման առկայությունը և ունենալով երկամսյա ժամկետ՝ նշված փաստի առթիվ վարչական տույժ նշանակելու համար, Հանձնաժողովը խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին, ինչպես նաև 7-րդ մասով սահմանված պահանջները՝ Նիկոլայ Սարկիսովի նկատմամբ «նախազգուշացում» վարչական տույժը կիրառել է ոչ թե 31052018 թվականին, այլ՝ 18062018 թվականին։

 

Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ մեկնաբանելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածը, սխալ եզրահանգման է եկել երկամսյա ժամկետում վարչական տույժ նշանակելու ժամկետի հաշվարկման վերաբերյալ, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ ստորադաս դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ դատական ակտին պետք է օրինական ուժ տալ` սույն որոշման պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են (...) ֆիզիկական անձինք՝ (...) վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ գանգատներով (...):

Հաշվի առնելով, որ հայցվորը սույն գործով ազատված է պետական տուրքի վճարումից, իսկ վերջինիս բերած վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի վճարման պարտականությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է կատարման Հանձնաժողովի կողմից, հետևաբար վերջինից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 4000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմում ներկայացնելու համար օրենքով նախատեսված պետական տուրքի գումար և 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված պետական տուրքի գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 31072020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 18032019 թվականի վճռին։

2. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 4000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի գումար և 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

05.04.2022թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/8207/05/18 վարչական գործով 05.04.2022 թվականին կայացված որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 05.04.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով Նիկոլայ Սարկիսովի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 31.07.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Նիկոլայ Սարկիսովի ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի (իրավահաջորդ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) (այսուհետ՝ Հանձնաժողով)` 18.06.2018 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/108/2018 որոշումը վերացնելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել Վերաքննիչ դատարանի 31.07.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 18032019 թվականի վճռին։

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը նշված որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ:

 

Սույն գործը հարուցվել է Նիկոլայ Սարկիսովի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է վերացնել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 18.06.2018 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/108/2018 որոշումը:

Դատարանը հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ վիճարկվող վարչական ակտն ընդունվել է 18.06.2018 թվականին, դա այն պայմաններում, որ իրավախախտում կատարելու օրվա մասին վարչական մարմինը պարտավոր էր տեղյակ լինել 31.03.2018 թվականին։ Դատարանը գտել է, որ վարչական ակտն ընդունելու համար որպես վերջնաժամկետ հանդիսանում է 31.05.2018 թվականը։ Միաժամանակ անդրադառնալով հայցվորի` 31.05.2018 թվականի լսումները տեղափոխելու և այլ օր հրավիրելու մասին դիմումով ներկայացված խնդրանքին, Դատարանն արձանագրել է, որ վարչական վարույթում առկա չէ որևէ գրավոր ապացույց, որ վարչական մարմնի որոշմամբ վարչական վարույթի ժամկետը երկարաձգվել է։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը գտել է, որ վարչական մարմնի կողմից չի իրականացվել պատշաճ վարչարարություն։

Վերաքննիչ դատարանը բավարարելով Հանձնաժողովի վերաքննիչ բողոքը՝ արձանագրել է, որ սույն վեճի պարագայում որոշիչ է այն հարցի պարզումը, թե, արդյոք, հայցվորին վերագրվող իրավախախտումն իրենից ներկայացնում է տևող իրավախախտում, թե՝ ոչ, և, եթե այո, ապա այդ դեպքում երբ կարող էր վարչական տույժ նշանակելու մասին կայացվել որոշում: Սույն գործով առկա չեն տվյալներ, որ հայցվորը, մինչև իրեն վարչական պատասխանատվության ենթարկելը՝ 18.06.2018 թվականը, կատարել է իրավահարաբերության պահին գործող «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով իր վրա դրված պարտականությունը, այն է՝ մինչև 30.03.2018 թվականը ներկայացրել է գույքի և եկամուտների հայտարարագիր: Ուստի, ելնելով վերը բերված վերլուծությունից, Վերաքննիչ դատարանը գտել է, որ կատարվածն իրենից ներկայացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տևող իրավախախտում, որի դեպքում վարչական տույժը կարող էր նշանակվել այն բացահայտվելու (հայտնաբերվելու) օրվանից սկսած երկամսյա ժամկետում, որպիսին տևող զանցանքի դեպքում կարող է դիտվել ցանկացած օր մինչ հայտարարագրի փաստացի ներկայացումը:

Ամբողջ վերոգրյալի հիմքով Վերաքննիչ դատարանը գտել է, որ պատասխանողի կողմից թիվ ՎԻՎ/108/2018 «Վարչական տույժ կիրառելու մասին» 18.06.2018 թվականի որոշումը կայացվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված դրույթներին համապատասխան ժամկետներում և հայցվորի կողմից մատնանշված հիմնավորումներով առկա չեն այն անվավեր ճանաչելու օրենսդրական հիմքեր:

 

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նիկոլայ Սարկիսովը (ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյան):

 

Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել Վերաքննիչ դատարանի 31.07.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 18.03.2019 թվականի վճռին։

Ի հիմնավորումն վերոգրյալ եզրահանգման՝ Վճռաբեկ դատարանը վկայակոչել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածը, 53-րդ հոդվածի  1-ին, 2-րդ մասերը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 32-րդ հոդվածի 2-րդ մասը, 33-րդ հոդվածի 1-ին մասը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 37-րդ հոդվածի 1-ին, 7-րդ մասերը, 169.28-րդ հոդվածի 1-ին մասը, Հուսիկ Մարգարյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/10555/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2612.2016 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ արձանագրելով, որ հայտարարատու պաշտոնատար անձի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նախազգուշացումը, փաստորեն, կարող է կիրառվել նրա կողմից նրա, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետներում չներկայացնելու դեպքում։ Հակառակ դեպքում բացառվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով հայտարարատու պաշտոնատար անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը։

Ըստ այդմ Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ «(…) բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից եկամուտների հայտարարագիր չներկայացնելն ավարտված է համարվում ոչ թե կատարման կամ պատասխանատվության ենթարկելու փաստի ուժով, այլ այդ հայտարարագիրը ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտմամբ։ Տվյալ պարագայում, հայտարարագիր ներկայացնելու ժամկետ է սահմանված եղել մինչև 30032018 թվականը։ Հետևաբար այդ ժամկետն անցնելուց հետո իրավախախտումը համարվում է փաստացի կատարված և ավարտված, այսինքն՝ առնվազն 31032018 թվականից սկսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16928-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը համարվել է ավարտված։ Այսինքն՝ 31032018 թվականից հետո բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից հայտարարագիր ներկայացնելու հանգամանքն ինքնին որևէ իրավական նշանակություն չէր կարող ունենալ, քանի որ իրավախախտումը փաստացի կատարելուց հետո դրա բովանդակությունը կազմող պարտականությունը կատարելը չի կարող ազդել արարքի վերաորակման վրա կամ որոշիչ լինել այդ արարքի կատարման կամ ավարտման պահը որոշելու համար։

(…) հայտարարագիր առհասարակ չներկայացնելն իր բնույթով այնպիսի զանցանք է, որի կատարման պահը և բացահայտման պահն օբյեկտիվորեն համընկնում են։ Այսինքն՝ սահմանված ժամկետում հայտարարագիր չներկայացնելու դեպքում Հանձնաժողովը որևէ լրացուցիչ ուսումնասիրություն կամ ստուգում իրականացնելու անհրաժեշտություն չուներ։

Հետևաբար սույն դեպքում Նիկոլայ Սարկիսովի կողմից հայտարարագիրը Հանձնաժողովին էլեկտրոնային տարբերակով չներկայացնելու փաստի մասին Հանձնաժողովին հայտնի է եղել դեռևս 31032018 թվականին և հետևաբար նշված օրվանից բացահայտված է եղել իրավախախտման առկայությունը և ունենալով երկամսյա ժամկետ՝ նշված փաստի առթիվ վարչական տույժ նշանակելու համար, Հանձնաժողովը խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին, ինչպես նաև 7-րդ մասով սահմանված պահանջները՝ Նիկոլայ Սարկիսովի նկատմամբ «նախազգուշացում» վարչական տույժը կիրառել է ոչ թե 31052018 թվականին, այլ՝ 18062018 թվականին։

Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ մեկնաբանելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածը, սխալ եզրահանգման է եկել երկամսյա ժամկետում վարչական տույժ նշանակելու ժամկետի հաշվարկման վերաբերյալ, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա»:

Նախևառաջ հարկ եմ համարում հատուկ արձանագրել, որ ի կատարումն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ Վճռաբեկ դատարանն իր որոշման մեջ, որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքի առկայության հիմնավորում, նշել է, որ «սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերի միատեսակ կիրառության համար», այն դեպքում, երբ վճռաբեկ բողոքը չի պարունակում այն վարույթ ընդունելու նման հիմք:

Վճռաբեկ բողոքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանում, որպես վարույթ ընդունելու հիմք, վկայակոչվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, քանի որ նշված հիմքի հիմնավորումները վերաբերելի են դատական սխալին (նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներին)։

 

Վճռաբեկ դատարանը, գնահատելով Վերաքննիչ դատարանի իրավական դիրքորոշումների հիմնավորվածությունը, գտել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 37-րդ հոդվածի 7-րդ մասը Վերաքննիչ դատարանի կողմից սխալ է մեկնաբանվել։

Վճռաբեկ դատարանն իր եզրահանգումը, ըստ էության, պատճառաբանել է նրանով, որ հայտարարագիր առհասարակ չներկայացնելն իր բնույթով այնպիսի զանցանք է, որի կատարման պահը և բացահայտման պահն օբյեկտիվորեն համընկնում են։ Այսինքն՝ սահմանված ժամկետում հայտարարագիր չներկայացնելու դեպքում Հանձնաժողովը որևէ լրացուցիչ ուսումնասիրություն կամ ստուգում իրականացնելու անհրաժեշտություն չուներ և Նիկոլայ Սարկիսովի կողմից հայտարարագիրը Հանձնաժողովին էլեկտրոնային տարբերակով չներկայացնելու փաստը Հանձնաժողովին հայտնի է եղել դեռևս 31032018 թվականին, որպիսի պարագայում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով Նիկոլայ Սարկիսովի նկատմամբ «նախազգուշացում» վարչական տույժը պետք է կիրառվեր մինչև 31.05.2018 թվականը։

Վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշման վերաբերյալ հատուկ կարծիքս հիմնավորելու նպատակով հարկ եմ համարում անդրադառնալ ինչպես «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի սույն գործով կիրառման ենթակա իրավանորմերի, այնպես էլ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 37-րդ հոդվածի 7-րդ մասի կարգավորումներին:

Այսպես. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձը նույն օրենքով նախատեսված կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացնում գույքի, եկամուտների հայտարարագիր, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձը՝ նաև շահերի հայտարարագիր։

Նույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագրերը այդ օրերին հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Նշված անձինք պաշտոնավարման ընթացքում հայտարարագրեր են ներկայացնում նաև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ` ոչ ուշ, քան տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 30-ը։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 169.28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից (նույն հոդվածում այսուհետ` հայտարարատուներ) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարագրերը (նույն հոդվածում այսուհետ` հայտարարագրեր) Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում չներկայացնելը` առաջացնում է նախազգուշացում։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի 169.28-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելուց հետո` մեկ տարվա ընթացքում:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ հայտարարատու պաշտոնատար անձն իր պաշտոնավարման ընթացքում պարտավոր էր յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, սակայն ոչ ուշ, քան տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 30-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել գույքի, եկամուտների հայտարարագիր (օրենքով նախատեսված դեպքերում նաև շահերի հայտարարագիր), որպիսի պարտականությունը խախտելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 169.28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է եղել վարչական պատասխանատվություն: Ընդ որում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 37-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվել է այն ժամկետը, որի ընթացքում Հանձնաժողովն իրավասու է եղել նշանակել վարչական տույժ: Մասնավորապես, վկայակոչված իրավանորմով նախատեսվել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելուց հետո` մեկ տարվա ընթացքում:

Գտնում եմ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելու ժամկետի հոսքն օրենսդիրը պայմանավորել է իրավախախտումը հայտնաբերվելու պահով, միաժամանակ նաև սահմանելով այն առավելագույն ժամկետը, որի ընթացքում Հանձնաժողովը կարող է իրացնել վարչական տույժ նշանակելու իր լիազորությունը:

Ըստ այդմ, գտնում եմ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով նշանակված վարչական տույժի վերաբերյալ որոշումների իրավաչափությունը դատական վերահսկողության ենթարկելու յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է պարզել այն հարցը, թե կոնկրետ երբ (որ պահին) է հայտնաբերվել իրավախախտումը և արդյոք իրավախախտումը կատարվելուց հետո չի լրացել վարչական տույժ նշանակելու առավելագույն ժամկետը:

Միևնույն ժամանակ գտնում եմ, որ նշված իրավախախտումը հայտնաբերելու պահը չի կարող որոշվել Հանձնաժողովի վրա օրենքով դրված պարտականությունների անտեսմամբ, քանի որ օրենսդիրը, ի թիվս այլնի, Հանձնաժողովի վրա է դրել նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց և օրենքով նախատեսված այլ անձանց հայտարարագրերի ռեեստրի վարումը, հայտարարագրերի վերլուծությունը և հրապարակումն իրականացնելու գործառույթները: Ընդ որում, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրվել են նաև այն իրավակարգավորումները, որոնք Հանձնաժողովին պարտավորեցնում են պատշաճ իրականացնելու նշված գործառույթները:

Մասնավորապես. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ հանրային ծառայողի հիմնական պարտականություններն են օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը և հաշվետվություններ ներկայացնելը:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 37-րդ հոդվածի համաձայն՝ հայտարարագիրը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը այն զետեղում է հայտարարագրերի ռեեստրում։

Վերոգրյալ իրավակարգավորումներով օրենսդիրը սահմանել է օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելու և հաշվետվություններ ներկայացնելու, ըստ այդմ, նաև հայտարարագրերը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք հայտարարագրերի ռեեստրում զետեղելու Հանձնաժողովի պարտականությունը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և օրենքով նախատեսված այլ անձանց հայտարարագրերի ռեեստրի վարումը, հայտարարագրերի վերլուծությունը և հրապարակումն իրականացնելու Հանձնաժողովի գործառույթները, ինչպես նաև օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելու և հաշվետվություններ ներկայացնելու, ըստ այդմ, նաև հայտարարագրերը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք հայտարարագրերի ռեեստրում զետեղելու Հանձնաժողովի պարտականություն սահմանող իրավակարգավորումները համադրելով վարչական իրավախախտումները հայտնաբերելու վերաբերյալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 37-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված իրավակարգավորման հետ, հանգում եմ այն եզրակացության, որ նույն օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման հայտնաբերման պահը չի կարող տարբերվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 37-րդ հոդվածով Հանձնաժողովի վրա դրված պարտականությունը կատարելու ժամկետից: Ընդ որում, նշված իրավանորմով սահմանված ժամկետում Հանձնաժողովի կողմից նույն իրավանորմով նախատեսված իր պարտականությունը պատշաճ կատարելու պարագայում անվիճելիորեն կհայտնաբերվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված իրավախախտման փաստը: Հակառակ մեկնաբանման դեպքում կստեղծվի մի իրավիճակ, երբ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 37-րդ հոդվածով սահմանված ժամկետում նույն իրավանորմով նախատեսված իր պարտականությունը Հանձնաժողովի կողմից չկատարելու հետևանքով ոչ միայն չեն հայտնաբերվի վարչական իրավախախտման փաստերը, այլ նաև որոշ դեպքերում նույնիսկ բաց կթողնվեն իրավախախտումը կատարվելուց հետո վարչական տույժ նշանակելու առավելագույն ժամկետները: Այլ կերպ ասած, արդարացված չի կարող լինել Հանձնաժողովի կողմից իր պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումն ուշ հայտնաբերելը։

Վերոգրյալի հիմքով գտնում եմ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 37-րդ հոդվածի 7-րդ մասը պետք է մեկնաբանվի «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 37-րդ հոդվածի համակցությամբ, որպիսի պարագայում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների հայտնաբերման օր պետք է ընդունվի առավելագույնը հայտարարագրերը ներկայացնելու վերջնաժամկետի օրվան հաջորդող չորրորդ աշխատանքային օրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարագրերը ներկայացնելու վերջնաժամկետի օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք հայտարարագրերի ռեեստրում զետեղելու իր պարտականությունը պատշաճ կատարելու պարագայում Հանձնաժողովը չէր կարող չհայտնաբերել առհասարակ հայտարարագիր չներկայացնելու փաստը:

 

Սույն գործի փաստերի համաձայն՝ Նիկոլայ Սարկիսովը, հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձ, պարտականություն է ունեցել 2017 թվականի տարեկան հայտարարագիրը Հանձնաժողով ներկայացնել ոչ ուշ, քան 30.03.2018 թվականը ներառյալ։

Գործով անվիճելի փաստ է, որ Նիկոլայ Սարկիսովը չի կատարել օրենքով նախատեսված իր պարտականությունը և նշված ժամկետում հայտարարագիր չի ներկայացրել: Այսինքն՝ 30.03.2018 թվականի դրությամբ առկա է եղել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման փաստը:

Սույն հատուկ կարծիքում շարադրված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գտնում եմ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման հայտնաբերման օր առավելագույնը պետք է ընդունվի հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետի օրվան, այն է՝ 30.03.2018 թվականին հաջորդող չորրորդ աշխատանքային օրը, այն է՝ 05.04.2018 թվականը (31.03.2018թ. և 01.04.2018թ. օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրեր են), հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստացված հայտարարագրերը 30.03.2018 թվականից սկսած երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտարարագրերի ռեեստրում զետեղելու իր պարտականությունը պատշաճ կատարելու պարագայում Հանձնաժողովը միանշանակորեն կհայտնաբերեր այն փաստը, որ Նիկոլայ Սարկիսովը չի ներկայացրել հայտարարագիր, որպիսի պարագայում վարչական տույժ նշանակելու իր լիազորությունը կարող էր իրացնել 05.06.2018 թվականը ներառյալ: Մինչդեռ սույն գործով վիճարկվող վարչական ակտը՝ Նիկոլայ Սարկիսովի նկատմամբ «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/108/2018 որոշումը Հանձնաժողովը կայացրել է 18.06.2018 թվականին, այսինքն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ:

Ամփոփելով վերոգրյալը՝ հարկ եմ համարում արձանագրել, որ առկա է բավարար հիմք Հանձնաժողովի 18.06.2018 թվականի թիվ ՎԻՎ/108/2018 որոշումը, որպես օրենքի խախտմամբ ընդունված, անվավեր ճանաչելու համար, որպիսի եզրահանգման եկել է նաև Վճռաբեկ դատարանը, ուստի այդ մասով համակարծիք եմ Վճռաբեկ դատարանի եզրահանգման հետ: Այդուհանդերձ իմ անհամաձայնությունն եմ հայտնում սույն գործով վիճարկվող որոշումը ոչ իրավաչափ գնահատելու Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին, քանի որ արձանագրելով, որ Նիկոլայ Սարկիսովի կողմից հայտարարագիրը էլեկտրոնային տարբերակով չներկայացնելու փաստը Հանձնաժողովին հայտնի է եղել դեռևս 31.03.2018 թվականին, Վճռաբեկ դատարանն իր որոշման պատճառաբանական մասում չի ներառել այդ եզրահանգման իրավական վերլուծություններն ու հիմնավորումները:

 

Դատավոր`

Ռ. Հակոբյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/8207/05/18

2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/8207/05/18

Նախագահող դատավոր՝

 Ա. Առաքելյան

Դատավորներ՝

 Ք. Մկոյան

 Կ. Մաթևոսյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/8207/05/18 վարչական գործով 05042022 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

«05» ապրիլի 202.

 ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 0504.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Նիկոլայ Սարկիսովի ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի (իրավահաջորդ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) (այսուհետ՝ Հանձնաժողով)` 18.06.2018 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/108/2018 որոշումը վերացնելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 31072020 թվականի որոշման դեմ Նիկոլայ Սարկիսովի բերած վճռաբեկ բողոքը, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 31072020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 18032019 թվականի վճռին։

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Հովսեփ Բեդևյանս և Գոռ Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը՝ որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Նիկոլայ Սարկիսովը պահանջել է վերացնել Հանձնաժողովի 18.06.2018 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/108/2018 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ս Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 18032019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23072020 թվականի որոշմամբ Հանձնաժողովի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 18032019 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նիկոլայ Սարկիսովը (ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 33-րդ հոդվածի 1-ին մասը, 37-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերը, 16928-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 33-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 1-ին մասը, 431-ին հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, 44-րդ հոդվածի 1-ին մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը, 36-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Այսպես՝ Հանձնաժողովն իրավասու չէր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16928-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար հայցվորին ենթարկել վարչական պատասխանատվության այն հիմքով, որ որոշումը կայացնելու պահին լրացած են եղել հայցվորին վարչական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները, իսկ Վերաքննիչ դատարանը գտել է, որ Հանձնաժողովը որոշումը կայացրել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված ժամկետում։

Վերաքննիչ դատարանը գտել է, որ կատարվածն իրենից ներկայացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տևող իրավախախտում, որի դեպքում վարչական տույժը կարող էր նշանակվել այն բացահայտվելու (հայտնաբերվելու) օրվանից սկսած երկամսյա ժամկետում, որպիսին տևող զանցանքի դեպքում կարող է դիտվել ցանկացած օր մինչ հայտարարագրի փաստացի ներկայացումը:

Վերաքննիչ դատարանի վերոնշյալ եզրահանգումները անհիմն են, քանի որ բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից եկամուտների հայտարարագիր չներկայացնելը չի կարող դիտվել որպես տևող իրավախախտում, քանի որ այն ավարտված է համարվում ոչ թե կատարման կամ պատասխանատվության ենթարկելու փաստի ուժով, այլ այդ հայտարարագիրը ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտմամբ։

Բացի այդ, անհասկանալի է՝ ինչ տրամաբանությամբ է Վերաքննիչ դատարանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16928-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցանքը դիտել որպես տևող իրավախախտում և դրա ավարտը կապել պարտականությունը կատարելու կամ վարչական պատասխանատվության ենթարկելու հանգամանքների հետ։

Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են նաև այն հիմքով, որ հայցվորի կողմից հայտարարագիր ներկայացնելու պարտականությունը սահմանված է եղել մինչև 30032018 թվականը։ Ընդ որում, հատկանշական է այն հանգամանքը, որ հայտարարագրերը ներկայացվում են ոչ թե փոստային նամակի տեսքով, այլ էլեկտրոնային եղանակով։ Հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 7-րդ մասը, որի համաձայն՝ սույն օրենսգրքի 169.28-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, Հանձնաժողովը պետք է արդեն իսկ մարտի 30-ին տեղեկացված լիներ հայցվորի կողմից հայտարարագիրը չներկայացնելու փաստի մասին:

Այսինքն՝ Հանձնաժողովն արդեն իսկ մարտի 31-ին իր տիրապետման տակ ուներ այն պաշտոնատար անձանց շրջանակը, որոնք մինչև օրենսդիրի կողմից սահմանված ժամկետի ավարտը չեն ներկայացրել պահանջվող հայտարարագիրը։ Ուստի Հանձնաժողովը կարող էր հայցվորին վարչական տույժի ենթարկել մինչև 30052018 թվականը։ Մինչդեռ Հանձնաժողովը, բաց թողնելով այդ ժամկետը, հայցվորին վարչական տույժի է ենթարկել 18062018 թվականին, այսինքն՝ վարչական տույժ նշանակելու համար սահմանված վաղեմության ժամկետները լրանալուց հետո։

Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանը չի իրականացրել սույն գործի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, սխալ է մեկնաբանել կիրառման ենթակա իրավական նորմերը, հաշվի չի առել գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները, հակառակ դրան՝ հաշվի է առել գործի լուծման համար նշանակություն չունեցող հանգամանքներ։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31072020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 18032019 թվականի վճռին։

 

3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմի հայտարարագրման վարչության պետ Սվետլանա Հովակիմյանի կողմից կազմված 18.05.2018 թվականի թիվ Հ/108/2018 արձանագրության համաձայն` էլեկտրոնային հայտարարագրերի ռեեստրի տվյալների ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ Նիկոլայ Էդուարդի Սարկիսովը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված ժամկետում Հանձնաժողով չի ներկայացրել պաշտոնավարման ընթացքում գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2017 թվականի տարեկան հայտարարագիրը (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) (հատոր 1, գթ 52)։

2 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 18.05.2018 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ հարուցելու մասին» թիվ ՎԻՎ/108/2018 որոշմամբ, պարզելով, որ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Էդուարդի Սարկիսովի կողմից գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2017 թվականի տարեկան հայտարարագիրը ներկայացնելու պարտականության հետ կապված, Հանձնաժողովը հայտնաբերել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով (հայտարարատու պաշտոնատար անձի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելը) նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներ, հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի թիվ ՎԻՎ/108/2018 վարույթը (հատոր 1, գթ 50-51)։

3 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 18.06.2018 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/108/2018 որոշմամբ Հանձնաժողովը որոշել է` «1. Նիկոլայ Էդուարդի Սարկիսովի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2017թ. տարեկան հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չներկայացնելու համար Նիկոլայ Էդուարդի Սարկիսովի նկատմամբ կիրառել «նախազգուշացում» վարչական տույժը։

2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 40-րդ հոդվածին համապատասխան` վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որի չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ։

3. Նիկոլայ Էդուարդի Սարկիսովին տեղեկացնել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` վերոնշյալ վարչական տույժի կիրառումից հետո` 30 օրվա ընթացքում, հայտարարագիրը չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։» (հատոր 1, գթ 42-43)։

 

3. Հատուկ կարծիքի հիմնավորումները, պատճառաբանությունները և եզրահանգումները.

Սույն գործը հարուցվել է Նիկոլայ Սարկիսովի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է վերացնել Հանձնաժողովի 18062018 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/108/2018 որոշումը։

Դատարանը հայցը բավարարել է և վերացրել Հանձնաժողովի 18.06.2018 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/108/2018 որոշումը։

Վերաքննիչ դատարանը բավարարել է Հանձնաժողովի վերաքննիչ բողոքն այն պատճառաբանությամբ, որ «Սույն գործով առկա չեն տվյալներ, որ հայցվորը, մինչև իրեն վարչական պատասխանատվության ենթարկելը՝ 18.06.2018 թվականը, կատարել է իրավահարաբերության պահին գործող «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով իր վրա դրված պարտականությունը, այն է՝ մինչև 30.03.2018 թվականը ներկայացրել է գույքի և եկամուտների հայտարարագիր: Ուստի, ելնելով վերը բերված վերլուծությունից, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ կատարվածն իրենից ներկայացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տևող իրավախախտում, որի դեպքում վարչական տույժը կարող էր նշանակվել այն բացահայտվելու /հայտնաբերվելու/ օրվանից սկսած երկամսյա ժամկետում, որպիսին տևող զանցանքի դեպքում կարող է դիտվել ցանկացած օր մինչ հայտարարագրի փաստացի ներկայացումը:

Հետևաբար անհիմն է ՀՀ վարչական դատարանի եզրահանգումն առ այն, որ սույն դեպքում վարչական ակտի ընդունելու համար որպես վերջնաժամկետ է հանդիսացել 31.05.2018 թվականը:

Ամբողջ վերոգրյալի հիմքով Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պատասխանողի կողմից թիվ ՎԻՎ/108/2018 «Վարչական տույժ կիրառելու մասին» 18.06.2018 թվականի որոշումը կայացվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված դրույթներին համապատասխան ժամկետներում և հայցվորի կողմից մատնանշված հիմնավորումներով առկա չեն այն անվավեր ճանաչելու օրենսդրական հիմքեր»:

Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 31072020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 18032019 թվականի վճռին, այն պատճառաբանությամբ, որ «(...)բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից եկամուտների հայտարարագիր չներկայացնելն ավարտված է համարվում ոչ թե կատարման կամ պատասխանատվության ենթարկելու փաստի ուժով, այլ այդ հայտարարագիրը ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտմամբ։ Տվյալ պարագայում, հայտարարագիր ներկայացնելու ժամկետ է սահմանված եղել մինչև 30032018 թվականը։ Հետևաբար այդ ժամկետն անցնելուց հետո իրավախախտումը համարվում է փաստացի կատարված և ավարտված, այսինքն՝ առնվազն 31032018 թվականից սկսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16928-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը համարվել է ավարտված։ Այսինքն՝ 31032018 թվականից հետո բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից հայտարարագիր ներկայացնելու հանգամանքն ինքնին որևէ իրավական նշանակություն չէր կարող ունենալ, քանի որ իրավախախտումը փաստացի կատարելուց հետո դրա բովանդակությունը կազմող պարտականությունը կատարելը չի կարող ազդել արարքի վերաորակման վրա կամ որոշիչ լինել այդ արարքի կատարման կամ ավարտման պահը որոշելու համար։

Վերոգրյալը համադրելով սույն գործում առկա փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, հայտարարագիր առհասարակ չներկայացնելն իր բնույթով այնպիսի զանցանք է, որի կատարման պահը և բացահայտման պահն օբյեկտիվորեն համընկնում են։ Այսինքն՝ սահմանված ժամկետում հայտարարագիր չներկայացնելու դեպքում Հանձնաժողովը որևէ լրացուցիչ ուսումնասիրություն կամ ստուգում իրականացնելու անհրաժեշտություն չուներ։

Հետևաբար սույն դեպքում Նիկոլայ Սարկիսովի կողմից հայտարարագիրը Հանձնաժողովին էլեկտրոնային տարբերակով չներկայացնելու փաստի մասին Հանձնաժողովին հայտնի է եղել դեռևս 31032018 թվականին և հետևաբար նշված օրվանից բացահայտված է եղել իրավախախտման առկայությունը և ունենալով երկամսյա ժամկետ՝ նշված փաստի առթիվ վարչական տույժ նշանակելու համար, Հանձնաժողովը խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին, ինչպես նաև 7-րդ մասով սահմանված պահանջները՝ Նիկոլայ Սարկիսովի նկատմամբ «նախազգուշացում» վարչական տույժը կիրառել է ոչ թե 31052018 թվականին, այլ՝ 18062018 թվականին»:

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Հովսեփ Բեդևյանս և Գոռ Հակոբյանս, համաձայն չլինելով վճռաբեկ բողոքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից վերը նշված որոշմամբ արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը՝ որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերի միատեսակ կիրառության համար:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Վարչական ակտը կարող է ուղղված լինել նաև որոշակի անհատական չափանիշներով առանձնացված անձանց որևէ խմբի:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի իմաստով` միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը։

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձը սույն օրենքով նախատեսված կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացնում գույքի, եկամուտների հայտարարագիր, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձը՝ նաև շահերի հայտարարագիր։

Նույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագրերը այդ օրերին հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Նշված անձինք պաշտոնավարման ընթացքում հայտարարագրեր են ներկայացնում նաև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ` ոչ ուշ, քան տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 30-ը։

Իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից (նույն հոդվածում այսուհետ` հայտարարատուներ) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարագրերը (նույն հոդվածում այսուհետ` հայտարարագրեր) Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում չներկայացնելը` առաջացնում է նախազգուշացում։

Իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի 169.28-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելուց հետո` մեկ տարվա ընթացքում:

Այսպիսով, իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասի ուժով հայտարարագրման պարտավորություն ունեցող անձը օրենքով սահմանված ժամկետում հայտարարագիր չներկայացնելու պարագայում ենթարկվում է վարչական պատասխանատվության: Օրենսդիրը, սահմանելով վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավորություն, նաև սահմանափակել է վարչական վարույթն իրականացնող մարմիններին որոշակի ժամկետներով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավախախտման համար վարչական պատասխանատվության ենթարկելը հետապնդում է նպատակ՝ վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակելու օրենքները պահպանելու, ինչպես նաև համակեցության կանոնները պահպանելու ոգով, իսկ պատասխանատվության ենթարկելու համար ողջամիտ ժամկետների ավարտից հետո արարքը կորցնում է հանրային վտանգավորությունը, իսկ վարչական պատասխանատվության ենթարկելը դառնում է աննպատակահարմար:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած դիրքորոշմամբ արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածում օրենսդիրը նախատեսել է անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հատուկ ժամկետներ, որոնց անցնելու դեպքում կատարված արարքը կորցնում է իր հանրային վնասակարությունը, և անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից, քանի որ այդ ժամկետի լրանալուց հետո վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելը դառնում է աննպատակահարմար: Փաստորեն, վաղեմության ժամկետն անցնելը վարչական պատասխանատվությունը բացառող հանգամանք է. վաղեմության ժամկետն անցած լինելու դեպքում անձին վարչական պատասխանատվությունից ազատելն իրավասու վարչական մարմնի պարտականությունն է, այլ ոչ թե հայեցողական լիազորությունը (տե´ս՝ Հուսիկ Մարգարյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/10555/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2612.2016 թվականի որոշումը):

Այսպիսով, իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ նույն հոդվածի 7-րդ մասը նախատեսում է հատուկ կարգավորում՝ սահմանելով, որ նույն օրենսգրքի 169.28-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելուց հետո` մեկ տարվա ընթացքում:

Անհրաժեշտ է արձանագրել, որ կոնկրետ իրավախախտման համար առանձին օրենսդրական կարգավորման առկայության պայմաններում կիրառելի է հատուկ կարգավորումը: Սույն պարագայում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման առկայության դեպքում, որն է՝ հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում չներկայացնելը, կիրառվում են հատուկ ժամկետներ:

Հատուկ ժամկետների հաշվարկման համար անհրաժեշտ է պարզել, թե որ պահից սկսած է հաշվարկվում ժամկետը:

Օրենսդիրը տարբերակել է ժամկետների հաշվարկման համար երկու տարբեր գործողությունների փաստացի կատարում, այն է՝ «իրավախախտման կատարում» և «իրավախախտման հայտնաբերում կամ բացահայտում», ինչը փաստում է, որ նշված երկու եզրույթները չպետք է նույնանան և մեկնաբանվեն միևնույն կերպ:

Ժամկետի հաշվարկման սկիզբը իրավախախտման կատարման պահով պայմանավորելը օրենսդիրը կապել է առհասարակ իրավախախտման օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունենալու փաստով։ Մյուս պարագայում օրենսդիրը ժամկետի հաշվարկման համար սկզբնակետ է համարել իրավախախտման բացահայտման պահը, որը դրսևորվում է արդեն կատարված իրավախախտման հայտնաբերմամբ և ի հայտ գալով: Այսպիսով, իրավախախտման կատարման և բացահայտման պահի նույնացումը ինքնանպատակ է դարձնում օրենսդրական կարգավորումը, որով ժամկետի հաշվարկման համար սկզբնակետ են դիտարկվել երկու տարբեր իրողություններ:

Անհրաժեշտ է նաև արձանագրել, որ օրենսդիրը, իրավական որոշակիության սկզբունքից ելնելով, սահմանել է նաև վարչական պատասխանատվության ենթարկելու համար առավելագույն ժամկետ: Այսպես՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելուց հետո` մեկ տարվա ընթացքում: Ակնհայտ է, որ օրենսդրական կարգավորման տրամաբանությունը հանգեցնում է նրան, որ իրավախախտման կատարման և հայտնաբերման միջև ընկած է որոշակի ժամանակահատված, իսկ վերջնարդյունքում նշված եզրույթների նույնացման պարագայում պարզապես իմաստազուրկ է դառնում վարչական տույժի նշանակման համար հայտնաբերման պահից երկամսյա ժամկետ, իսկ որպես առավելագույն ժամկետ մեկ տարի ժամանակահատված նախատեսելը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 43.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` Հանձնաժողովն իրականացնում է` 1) հայտարարագրի լրացման և ներկայացման պահանջների պահպանման ստուգում. 2) հայտարարագրված տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգում: Ընդ որում, նշված հոդվածի 5-րդ մասով ամրագրված է, որ եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում բավարար հիմքեր կան եզրակացնելու, որ հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում ներկայացված չէ կամ ներկայացված է համապատասխան պահանջների և կարգի խախտմամբ, կամ հայտարարագրված տվյալը սխալ է կամ ոչ ամբողջական, ապա Հանձնաժողովն իրականացնում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության վարույթ:

Նշված իրավակարգավորման առկայությունը փաստում է այն հանգամանքի մասին, որ Հանձնաժողովն ունի պարտավորություն՝ ստուգելու նաև՝ արդյոք հայտարարագրերը ներկայացվել են, թե ոչ, իսկ ներկայացվելու պարագայում պարզելու ժամկետում ներկայացված լինելու հանգամանքը: Հետևաբար վարչական վարույթի հարուցման և հայտարարագրման պարտավորություն ունեցող անձի համար պարտականության չկատարման արդյունքում բացասական հետևանքներ կարող են առաջանալ միայն իրավախախտման հայտնաբերումից հետո, որն էլ հնարավոր է համապատասխան ուսումնասիրությունների, վերլուծությունների և ստուգումների միջոցով, ինչը պահանջում է ժամանակ և աշխատանք:

 Սույն գործի փաստերի համաձայն Հանձնաժողովի աշխատակազմի հայտարարագրման վարչության պետ Սվետլանա Հովակիմյանի կողմից կազմված 18.05.2018 թվականի թիվ Հ/108/2018 արձանագրության համաձայն Նիկոլայ Սարկիսովը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված ժամկետում Հանձնաժողով չի ներկայացրել պաշտոնավարման ընթացքում գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2017 թվականի տարեկան հայտարարագիրը։

Իրավախախտման առկայությունը, այն կատարելու փաստական հանգամանքները, առերևույթ վարչական իրավախախտում կատարած անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության համար, Հանձնաժողովը հարուցել է թիվ ՎԻՎ/108/2018 վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի վարույթ և նշանակել է գործի քննություն։

Հանձնաժողովի 18.06.2018 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/108/2018 որոշմամբ Նիկոլայ Սարկիսովի նկատմամբ կիրառել «նախազգուշացում» վարչական տույժը։

Անհրաժեշտ է ևս մեկ անգամ արձանագրել, որ սույն պարագայում գործում է իրավախախտման հայտնաբերման պահից երկամսյա ժամկետի հաշվարկման կանոնը, հետևաբար ժամկետի հաշվարկումը սկսվում է 18.05.2018 թվականից, այսինքն այն պահից, երբ բացահայտվել է այն հանգամանքը, որ Նիկոլայ Սարկիսովը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված ժամկետում Հանձնաժողով չի ներկայացրել պաշտոնավարման ընթացքում գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2017 թվականի տարեկան հայտարարագիրը։

Վճռաբեկ դատարանը ուշադրության չի արժանացրել այն հանգամանքը, որ օրենսդիրը հստակ տարբերակում է մտցրել «կատարում» և «բացահայտում» եզրույթների կիրառման և մեկնաբանման մեջ՝ նախատեսելով վարչական պատասխանատվության ենթարկելու համար ժամկետների հաշվարկման տարբեր մեխանիզմներ։ Այսպիսով անհրաժեշտ էր երկամսյա ժամկետի հաշվարկը սկսել իրավախախտման բացահայտման, այն է՝ 18.05.2018 թվականից, իսկ վարչական պատասխանատվության ենթարկելու համար վաղեմության ժամկետի փաստը հնարավոր էր արձանագրել միայն վարչական իրավախախտման կատարման պահից մեկ տարի անցնելու պարագայում։

  Հետևապես Հանձնաժողովը 18.06.2018 թվականին իրավունք ուներ կիրառելու վարչական պատասխանատվության միջոց:

 

Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ բողոք բերած անձի հիմնավորումներն ու փաստարկները բավարար չեն բողոքարկվող դատական ակտը բեկանելու և Դատարանի վճռին ուժ տալու համար:

 

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.07.2020 թվականի որոշումը բեկանելու համար, որպիսի պայմաններում այն պետք է թողնել օրինական ուժի մեջ՝ հատուկ կարծիքում շարադրված պատճառաբանությամբ:

 

Դատավորներ`

Հ ԲեդևՅԱՆ

Գ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան