ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 514-Ա
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԻՋԵՎԱՆԻ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի 2-ՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 76,841,139 դրամ ընդհանուր արժողությամբ «Իջևանի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 2-րդ մասնաշենքի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) «Կանակա» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06901369) 2022 թվականի հունիսի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինվերանորոգման աշխատանքների իրականացում՝ 76,841,139 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
14.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 514-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
««ԻՋԵՎԱՆԻ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի 2-ՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է վերանորոգել «Իջևանի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 2-րդ մասնաշենքը, որի արդյունքում կստեղծվեն հարմարավետ պայմաններ մանկապարտեզի 120 սաների առօրյան կազմակերպելու համար: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Հայ օգնության ֆոնդ, Նյու Յորք, ԱՄՆ |
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ, քաղաք Երևան 0010, Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ 02517115 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Վայրը՝ ՀՀ, քաղաք Իջևան, Բլբուլյան փողոց, շենք 5 Բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
76,841,139 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
«Իջևանի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի հուլիսի 11-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է
Հատակների և պատերի ծածկույթի, դռների և պատուհանների, տանիքի ծածկի քանդման աշխատանքներ Մասնաշենքերը կապող միջանցքի պատերի և տանիքի կառուցում 2-րդ մասնաշենքում միջնապատերի կառուցում Դռների և պատուհանների տեղադրում Աստիճանների մետաղական բռնաձողերի տեղադրում և ներկում Նոր հատակների կառուցում, Գոյություն ունեցող փայտե հատակների նորոգում, հղկում և լաքապատում Ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ Ջեռուցման, օդափոխության, ջրամատակարարման, էլեկտրոմոնտաժային և հակահրդեհային ահազանգման համակարգերի մոնտաժում Բյուջե՝ 76,841,139 դրամ Ժամկետ՝ 2022 թվականի հուլիսի 11-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
«Իջևանի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 2-րդ մասնաշենքի շինվերանորոգման աշխատանքների իրականացում - 76,841,139 դրամ։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագիրը չի նախատեսում կազմակերպական ծախսեր: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Սույն ծրագրի իրականացման շրջանակներում ՀՕՖ-ը համագործակցելու է Տավուշի մարզպետարանի և Իջևանի համայնքապետարանի հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Վերահսկողությունը կատարվելու է Հայ օգնության ֆոնդի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄաթևոսՅԱՆ |
14.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |