Գլխավոր տեղեկություն
Номер
N 463-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.06.2022-12.12.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
27.06.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
27.06.2022
Дата вступления в силу
28.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

N 463-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 599,810,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Առանձնատների և մանկապարտեզի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «N 1 Շինվարչություն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08404037) 2022 թվականի մայիսի 5-ին կնքված՝ N ՀՀ/Տ-01/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է առանձնատների կառուցման շինարարական աշխատանքների իրականացում` 357,960,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «N 1 Շինվարչություն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08404037) 2022 թվականի մայիսի 5-ին կնքված՝ N ՀՀ/Մ-01/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկապարտեզի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում` 241,850,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

       

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

27.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

              

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 463-Ա որոշման

         

ԾՐԱԳԻՐ

       

«ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»

         

1.

Ծրագրի նպատակը

Սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղում կառուցել թվով 12 առանձնատներ՝ պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամ զինծառայողների, ինչպես նաև 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար որոնք տեղահանվել են Արցախից և չեն կարող վերադառնալ իրենց բնակավայրեր, ինչպես նաև կառուցել մանկապարտեզ Լեռնագոգ գյուղի

բնակիչների երեխաների համար:

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ

հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1,

ՀՎՀՀ՝02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1,

ՀՎՀՀ՝02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղ,

բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

599,810,000 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամ զինծառայողների, ինչպես նաև 5 և ավելի

երեխաներ ունեցող ընտանիքներ և Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղի բնակիչներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագրերը նախատեսվում է իրականացնել 2022 թ. հունիսի 16-ից մինչև 2023թ. դեկտեմբերի

25-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է կառուցել թվով 12 առանձնատուն և մանկապարտեզ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղում։ 12 առանձնատան կառուցում՝ 357,960,000 դրամ, մանկապարտեզի կառուցում՝

241,850,000 դրամ, ժամկետը՝ 2022 թ. հունիսի 16-ից մինչև 2023թ. դեկտեմբերի 25-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Նախատեսվում է կատարել տարածքի ուղղաձիգ հարթեցում 12 առանձնատների և մանկապարտեզի կառուցման համար, կառուցել 12 առանձնատուն և մանկապարտեզ՝ անցկացնել ներքին ջրամատակարարման և կոյուղու, գազամատակարարման, էլեկտրամատակարարման և ջեռուցման ցանցերը, անցկացնել արտաքին ինժեներական ցանցերը, կատարել ներքին հարդարման

աշխատանքները՝ 599,810,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ Արմավիրի մարզպետարան

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով

սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

        

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

27.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ