ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 փետրվարի 2019 թվականի |
թիվ 20 |
քաղ. Մոսկվա |
«ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7.1.11 ենթակետով սահմանված սակագնային արտոնության կիրառման կարգը սահմանող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 20 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգում կատարվող
1. 6-ին կետի երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝
«Այն ապրանքները, որոնց նկատմամբ կիրառվում է Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.11-րդ ենթակետով սահմանված սակագնային արտոնություն (այսուհետ՝ սակագնային արտոնություն), հայտարարագրվում են որպես մեկ ապրանք, եթե ի լրումն սույն կետի երկրորդ և երրորդ պարբերություններում թվարկված պայմանների, տեխնոլոգիական սարքավորումների, դրա կոմպլեկտավորող և պահեստային մասերի ցանկում կամ Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7.1.11 ենթակետով սահմանված սակագնային արտոնության կիրառման կարգը (այսուհետ սակագնային արտոնության կարգ) սահմանող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմանը համապատասխան ձևավորվող՝ հումքի և նյութերի ցանկում դրանք ունեն ապրանքի մեկ գրանցման համար:»:
2. 15-րդ կետում՝
ա) 29-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«12-րդ համարի տակ, այն ապրանքների համար, որոնց նկատմամբ սակագնային արտոնության կիրառման կարգի համաձայն, կիրառվում է սակագնային արտոնություն, նշվում են՝
տեխնոլոգիական սարքավորումների, դրանք կոմպլեկտավորող տարրերի և պահեստամասերի համար՝ ապրանքի գրանցման համարը, որը ձևավորվում է սակագնային արտոնության կիրառման կարգին համապատասխան.
հումքի և նյութերի համար՝ ապրանքի գրանցման համարը, որը ձևավորվում է սակագնային արտոնությունների կիրառման կարգին համապատասխան.».
բ) 42-րդ ենթակետի քսանութերորդ պարբերությունը (աղյուսակից հետո) շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
արտոնությունների կամ մաքսային վճարների վճարման առանձնահատկությունների առկայությունը հաստատող փաստաթղթի անվանումը, համարը (դրա առկայության դեպքում), ամսաթիվը և գործողության ժամկետը (այն դեպքում, երբ գործողության ժամկետը սահմանափակ է), ինչպես նաև վճարման տեսակի ծածկագիրը՝ այն հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին: Սակագնային արտոնության կիրառման կարգին համապատասխան սակագնային կարգի կիրառման դեպքում՝ նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գործունեության համապատասխան՝ առաջնային տեսակներին (տնտեսության ոլորտներին) համապատասխանող ներդրումային նախագծերի ռեեստրի 1-ին վանդակում նշված ներդրումային նախագծի գրանցման համարը:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.12.2022, թիվ 204 | 28.01.2023, թիվ 20 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|