Գլխավոր տեղեկություն
Номер
N 446-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.06.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
24.06.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
24.06.2022
Дата вступления в силу
25.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 446-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը՝

1) Կանադայի Տորոնտո քաղաքի հայկական համայնքի կողմից՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում անհատույց տրամադրելու նպատակով ուղարկված բժշկական նշանակության ապրանքներ՝ 16 տեղ, 283 կգ, 8,154.8 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը (Հյուսիսային մաքսատուն-վարչություն).

2) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանը անհատույց տրամադրելու նպատակով ուղարկված բժշկական ախտորոշիչ սարքեր և «Covid» թեստեր՝ 31 տեղ, 173 կգ ընդհանուր քաշով, 127,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը (Արևմտյան մաքսատունվարչություն):

2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

         

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

24.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան