Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 127
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.10.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
21.09.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
21.09.2021
Дата вступления в силу
24.10.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 սեպտեմբերի 2021 թվականի

թիվ 127

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի ապրիլի 20-ի թիվ 47 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի սեպտեմբերի 21-ի

թիվ 127 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 5-ի «Լուսադիոդային լամպը Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան դասակարգելու մասին» թիվ 42 որոշման մեջ՝

ա) 1-ին կետում՝

«երկու ոտիկ ունեցող կամ» բառերը հանել.

«8539 50 000 9» թվանշանները փոխարինել «8539 50 000 3» թվանշաններով.

դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-ին կետով՝

«11. Լուսադիոդային լամպը, որը կազմված է միասնական կորպուսում զետեղված մի քանի լուսադիոդներից և տպահարթակից, որը նախատեսված է փոփոխական հոսանքի ուղղման համար և մինչև լուսադիոդների կողմից օգտագործման համար պիտանի մակարդակը՝ լարման փոխակերպման համար, սարքավորված է ջերմահեռացուցիչով և երկու ոտիկ ունեցող լամպակոթով, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8539 50 000 8 ստորաենթադիրքում (լուսադիոդային լամպի պատկերների օրինակները բերված են հավելվածում)։»։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի սեպտեմբերի 23-ի «Կուտակիչով և կառավարման վահանակով լուսադիոդային լամպը Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան դասակարգելու մասին» թիվ 167 որոշման 1-ին կետում «8539 50 000 9» թվանշանները փոխարինել «8539 50 000 3» թվանշաններով։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: