ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
28 հունիսի 2022 թվականի |
թիվ 112-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ԹԻՎ 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից hիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ հրապարակվող տեղեկատվությունը համապատասխանեցնել նորմատիվային դաշտում իրականացված փոփոխություններին, ինչպես նաև իրականացնել ապահովագրական ընկերությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների տեխնիկական ճշգրտումներ,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը և 17-րդ հոդվածի 3-րդ մասը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 84-րդ հոդվածի 5-րդ մասը և 96-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի ««Ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» Կանոնակարգ 8/03-ը հաստատելու մասին» թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» Կանոնակարգ 8/03-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգի 16-րդ կետի 3-րդ ենթակետում.
ա. «ա4» պարբերությունում «ապա հրապարակում են Հավելված 8-ի հաշվետվության միայն «Վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալի նվազագույն չափը» և «Ընդհանուր (սեփական) կապիտալի նվազագույն չափը» տողերը» բառերը փոխարինել «հրապարակում են Հավելված 8-ի հաշվետվության միայն «Վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալի նվազագույն չափը», «Ընդհանուր (սեփական) կապիտալի նվազագույն չափը», «Ն51 պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության առավելագույն չափի նորմատիվից շեղումը», «Ն52 պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության առավելագույն չափի նորմատիվից շեղումը» տողերը» բառերով,
բ. «բ» պարբերությունը ««խախտում առկա չէ» բառերը,» բառերից հետո նոր տողից լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություններով.
«Ն51 և Ն52 նորմատիվների գծով Հավելված 2-ի «Նորմատիվի փաստացի մեծությունը՝ հաշվարկված բանկի համար» սյունակը լրացվում է ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ի ձև թիվ 3 հաշվետվության «Փաստացի շեղում» սյունակի լրացման կարգի, իսկ «ՀՀ կենտրոնական բանկի սահմանած նորմատիվի թույլատրելի մեծությունը» սյունակը լրացվում է ըստ «Թույլատրելի շեղում» սյունակի լրացման կարգի։ Ն51 և Ն52 նորմատիվների գծով Հավելված 8-ի «Փաստացի մեծությունը» սյունակը լրացվում է ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի թիվ 93-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ի ձև թիվ 3 հաշվետվության «Փաստացի շեղում» սյունակի լրացման կարգի, իսկ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած նորմատիվի թույլատրելի մեծությունը» սյունակը լրացվում է ըստ «Թույլատրելի շեղում» սյունակի լրացման կարգի։»,
գ. ««Փաստացի մեծությունը» սյունակում ամսական հաշվարկվող նորմատիվների համար արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին ամսվա նորմատիվի փաստացի մեծությունը:» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
««Փաստացի մեծությունը» սյունակում օրական, շաբաթական և ամսական հաշվարկվող նորմատիվների համար արտացոլվում է համապատասխանաբար հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա, շաբաթվա, ամսվա նորմատիվի փաստացի մեծությունը:»։
2) Կանոնակարգի Հավելված 2-ի աղյուսակը «Ն42 Բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ տողերով.
« |
|
»: |
3) Կանոնակարգի Հավելված 3-ի աղյուսակում.
ա. «Ն13 Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը» բառերը փոխարինել «Ն31 Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը» բառերով, իսկ «Ն23 Խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը» բառերը փոխարինել «Ն32 Խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը» բառերով,
բ. «Ն14 Բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը» բառերը փոխարինել «Ն41 Բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը» բառերով, իսկ «Ն24 Բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը» բառերը փոխարինել «Ն42 Բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը» բառերով:
4) Կանոնակարգի Հավելված 4-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի։
5) Կանոնակարգի Հավելված 5-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի։
6) Կանոնակարգի Հավելված 8-ի աղյուսակում.
ա. 5-րդ տողում «Ն11» բառը փոխարինել «Ն1» բառով,
բ. 6-րդ տողում «Մեկ» բառը փոխարինել «Ն3 մեկ» բառերով,
գ. «Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ տողերով.
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ |
Հ. Խաչատրյան |
2022 թ. հունիսի 30 Երևան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի հունիսի 28-ի թիվ 112-Ն որոշման |
«Հավելված 4 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշման Հավելվածի |
(եռամսյակային) |
ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ |
||||
Ապահովագրական ընկերության անվանումը Ամսաթիվը |
_____________ _____________ |
թ-ից _______ թ. |
(հազ. դրամ) |
Նորմատիվներ |
Նորմատիվի փաստացի մեծությունը՝ հաշվարկված ապահովագրական ընկերության համար |
ՀՀ կենտրոնական բանկի սահմանած նորմատիվի թույլատրելի մեծությունը |
Հաշվետու եռամսյակում խախտումների թիվը |
1 |
2 |
3 |
4 |
1. Ն11 ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվ |
|||
2. Ն12 կապիտալի համարժեքության նորմատիվ |
|||
3. Ն2 իրացվելիության նորմատիվ |
|||
4. Ն3 ստանձնած ապահովագրական մեկ ռիսկի առավելագույն չափի նորմատիվ |
|||
4.1. Ն3 ստանձնած ապահովագրական մեկ ռիսկի առավելագույն չափի նորմատիվ երկրաշարժի ռիսկի գծով |
|||
5. Ն4 տեխնիկական պահուստներին համարժեք բոլոր և առանձին վերցված ակտիվների նորմատիվ |
|||
5.1. մեկ սուբյեկտով |
X |
X |
|
5.2. բոլոր սուբյեկտներով |
X |
X |
|
6. Ն5 մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվ |
|||
7. Ն6.1 Արտարժութային դիրքի նորմատիվ |
|||
8. Ն6.2 Ըստ առանձին արտարժույթների դիրքի նորմատիվ |
|
X |
X |
X |
X |
Ապահովագրական ընկերության վարչության նախագահ (գործադիր տնօրեն) Գլխավոր հաշվապահ |
___________________________________
___________________________________ |
» |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի հունիսի 28-ի թիվ 112-Ն որոշման |
«Հավելված 5 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշման Հավելվածի |
(եռամսյակային) |
ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ (համախմբված) |
||||
Ապահովագրական ընկերության անվանումը Ամսաթիվը |
_____________ _______ թ.-ից |
___________ _________ թ. |
(հազ. դրամ) |
Նորմատիվներ |
Նորմատիվի փաստացի մեծությունը՝ հաշվարկված ապահովագրական ընկերության համար |
Նորմատիվի փաստացի մեծությունը՝ հաշվարկված ապահովագրական ընկերության համախմբված հաշվետվությունների նկատմամբ |
ՀՀ կենտրոնական բանկի սահմանած նորմատիվի թույլատրելի մեծությունը |
Հաշվետու եռամսյակում խախտումների թիվը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. Ն11 ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվ |
||||
2. Ն12 կապիտալի համարժեքության նորմատիվ |
||||
3. Ն2 իրացվելիության նորմատիվ |
||||
4. Ն3 ստանձնած ապահովագրական մեկ ռիսկի առավելագույն չափի նորմատիվ |
||||
4.1. Ն3 ստանձնած ապահովագրական մեկ ռիսկի առավելագույն չափի նորմատիվ երկրաշարժի ռիսկի գծով |
||||
5. Ն4 տեխնիկական պահուստներին համարժեք բոլոր և առանձին վերցված ակտիվների նորմատիվ |
||||
5.1. մեկ սուբյեկտով 5.2. բոլոր սուբյեկտներով |
X |
X |
X |
|
X |
X |
X |
||
6. Ն5 մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվ |
||||
7. Ն6.1 Արտարժութային դիրքի նորմատիվ |
||||
8. Ն6.2 Ըստ առանձին արտարժույթների դիրքի նորմատիվ |
X |
X |
X |
X |
ԱՄՆ դոլարով |
||||
Եվրոյով |
||||
Ռուսական ռուբլիով |
||||
Այլ |
X |
X |
X |
Ապահովագրական ընկերության վարչության նախագահ (գործադիր տնօրեն) Գլխավոր հաշվապահ |
___________________________________
___________________________________ |
» |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հուլիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|