Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 151
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
16.11.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
16.11.2021
Дата вступления в силу
01.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

             

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

            

23 նոյեմբերի 2021 թվականի

թիվ 151

քաղ. Մոսկվա

                     

ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 010/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ (ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ) ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ

                      

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի առնչությամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակներով, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հավելվածի համաձայն՝ փոփոխություններ կատարել այն արտադրանքի ցանկում, որոնց առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 16-ի թիվ 6 որոշմամբ հաստատված՝ «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 010/2011) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը (համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները) ներկայացնելով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

      

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

               

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի նոյեմբերի 23-ի

թիվ 151 որոշման

    

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

այն արտադրանքի ցանկի մեջ կատարվող, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 010/2011) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը (համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները) ներկայացնելով

               

1. 3-րդ կետում՝ «8479 89 970 8-ից» բառերը փոխարինել «8479 89 970 7-ից» բառերով։

2. 9-րդ կետում՝ «8428 90 900 0-ից» բառերը փոխարինել «8428 90 800 0-ից» բառերով։

3. 11-րդ կետում՝ «8428 90 900 0-ից» բառերը փոխարինել «8428 90 800 0-ից» բառերով։

4. 23-րդ կետում՝

«7419 99-ից» բառը փոխարինել «7419 80 000 0-ից» բառերով,

«8108 90 900 9-ից» բառերը փոխարինել «8108 90 900 8-ից» բառերով,

«8419 39 000 9-ից» բառերը փոխարինել «8419 39 000 8-ից» բառերով,

«8479 89 970 8-ից» բառերը փոխարինել «8479 89 970 7-ից» բառերով,

«8514 10 800 0-ից» բառերը փոխարինել «8514 19 900 0-ից» բառերով,

«8514 30 000 0-ից» բառերը փոխարինել «8514 39 000 0-ից» բառերով։

5. 28-րդ կետում՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8421 39 600 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8421 39 610 0» ծածկագրով։

6. 30-րդ կետում՝ «8419 32 000 0-ից» բառերը փոխարինել «8419 35 000 0-ից» բառերով։

7. 32-րդ կետում՝

«8419 39 000 9-ից» բառերը փոխարինել «8419 39 000 8-ից» բառերով,

«8514 10 800 0-ից» բառերը փոխարինել «8514 19 900 0-ից» բառերով,

«8514 30 000 0-ից» բառերը փոխարինել «8514 39 000 0-ից» բառերով։

8. 40-րդ կետում «8701 20 10-ից» բառերը փոխարինել «8701 21 10-ից 8701 22 10-ից 8701 23 10-ից 8701 24 10-ից 8701 29 10-ից» բառերով։

9. 47-րդ կետում՝

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8704 22 910 1» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8704 22 920 1» ծածկագրով,

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8704 22 990 1» և «8704 32 990 1» ծածկագրերը հանել.

«8704 23 910 8-ից» բառերը փոխարինել «8704 23 920 9-ից» բառերով.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8704 32 910 1» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8704 32 920 1» ծածկագրով,

2-րդ վանդակը լրացնել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8704 42 910 1 8704 43 910 3 8704 52 910 1-ից ծածկագրերով»։

10. 2-րդ վանդակի 48-րդ կետը լրացնել «8428 70 000-ից» բառերով:

11. 54-րդ կետում՝ «8479 89 970 8-ից» բառերը փոխարինել «8479 89 970 7-ից» բառերով։

12. 2-րդ վանդակի 62-րդ կետը լրացնել «8485-ից» բառերով:

      

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: