ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2018 թվականի |
թիվ 205 |
քաղ. Մոսկվա |
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ (ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ՊԱՀԱՆՋՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 58-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 22-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներում կատարվող
Լրացնել հետևյալ բովանդակությամբ 46-րդ գլխով՝
«Գլուխ 46
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ճագարների սերմնահեղուկ ներմուծելու և (կամ) անդամ պետությունների միջև տեղափոխելու դեպքում
Թույլատրվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծել և (կամ) անդամ պետությունների միջև տեղափոխել այն շինություններում առողջ կենդանիներից ստացված՝ ճագարների հեմոռագիկ հիվանդության դեմ վերջին 12 ամսվա ընթացքում չպատվաստված ճագարների սերմնահեղուկ, որտեղ պայմաններ կան՝ սերմնահեղուկը վերցնելու, այն հետազոտելու, մշակելու, կոնսերվացնելու և պահելու համար:
Սերմնահեղուկի դոնոր ճագարները (այսուհետ՝ դոնոր ճագարներ) ծագումով այնպիսի պահման վայրերից են, որոնք զերծ են կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից՝
ճագարների հեմոռագիկ հիվանդություն՝ վերջին 12 ամսվա ընթացքում, ինչը հաստատվում է շճաբանական (սերոլոգիական) հետազոտության արդյունքներով՝
միքսոմատոզ՝ վերջին 6 ամսվա ընթացքում:
Դոնոր ճագարները ծագումով այնպիսի պահման վայրերից են, որոնց նկատմամբ արտահանող երկրի անասնաբուժական ծառայության կողմից անասնաբուժասանիտարական սահմանափակումներ սահմանված չեն։
Դոնոր ճագարները սերմնահեղուկը վերցնելուց առաջ 30 օրվա ընթացքում պետք է հետազոտվեն հավատարմագրված լաբորատորիայում ճագարների հեմոռագիկ հիվանդության մասով բացասական արդյունքներով (անասնաբուժական սերտիֆիկատում պետք է նշված լինեն լաբորատորիայի անվանումը, հետազոտության ամսաթիվն ու մեթոդը)։
Դոնոր ճագարները սերմնահեղուկը վերցնելուց առնվազն 30 օր առաջ չպետք է օգտագործվեն բնական սերմնավորման համար և պետք է գտնվեն դրա հնարավորությունը բացառող պայմաններում:
Առողջ լինելը հաստատելու համար դոնոր ճագարները սերմնահեղուկը վերցնելուց առաջ պետք է ենթարկվեն պարտադիր ջերմաչափմամբ կլինիկական զննման:
Դոնոր ճագարների սերմնահեղուկում չպետք է պարունակվեն ախտածին և թունածին միկրոօրգանիզմներ։
Սերմնահեղուկը պետք է վերցվի, պահվի և տրանսպորտային եղանակով տեղափոխվի՝ ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկներին համապատասխան։»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|