Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 126
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.10.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
21.09.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
21.09.2021
Дата вступления в силу
24.10.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 սեպտեմբերի 2021 թվականի

թիվ 126

քաղ. Մոսկվա

 

ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԵԶՈԹԵԼԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․

1. Կոսմետոլոգիայի համար նախատեսված՝ մանրէազերծ փաթեթվածքով մեզոթելը պոլիդիոքսանոնից կամ պոլիկաթնաթթվից պատրաստված թել է, որը միացված է մեկ կամ երկու սնամեջ պողպատե ասեղներին, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին, 3-րդ (բ) և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3006 10 900 0 ստորաենթադիրքում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան