Գլխավոր տեղեկություն
Номер
N 940-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.06.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 23.06.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.06.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.06.2022
Дата вступления в силу
24.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

23 հունիսի 2022 թվականի N 940-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման N 2 հավելվածի՝

ա. 4-րդ կետում «ընթացիկ տարվա փետրվարի 2-ը» բառերը փոխարինել «ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա հուլիսի 10-ը» բառերով,

բ. 5-րդ կետում «ընթացիկ տարվա փետրվարի 5-ը» բառերը փոխարինել «ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա հուլիսի 15-ը» բառերով,

գ. 10-րդ կետում «ընթացիկ տարվա հունիսի 17-ը» բառերը փոխարինել «ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա նոյեմբերի 25-ը» բառերով,

դ. 11-րդ կետում «ընթացիկ տարվա հունիսի 20-ը» բառերը փոխարինել «ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա նոյեմբերի 30-ը» բառերով,

ե. 12-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությունից հանել «և (կամ) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն կազմակերպված մրցույթի արդյունքում կնքված պայմանագիրը» բառերը, 7-րդ ենթակետում «նախատեսված» բառը փոխարինել «նախատեսվող» բառով, և կետը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 7.1-ին ենթակետով՝

«7.1) քաղվածք՝ սուբվենցիայի ծրագրի վերաբերյալ ավագանու կողմից հաստատված համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրից.»,

զ. 17-րդ կետում «հուլիսի 10-ը» բառերը փոխարինել «փետրվարի 2-ը» բառերով,

է. hավելվածը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 17.1-ին կետով՝

«17.1. Սույն կարգի 4-րդ, 5-րդ, 10-րդ և 11-րդ կետերով սահմանված ժամկետներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքի ղեկավար չընտրվելու և (կամ) ավագանի չձևավորվելու դեպքերում, որպես բացառություն՝

1) սույն կարգի 4-րդ կետով սահմանված փաստաթղթերը համայնքների ղեկավարները կարող են ներկայացնել համապատասխան մարզպետարան՝ նաև մինչև ծրագրի իրականացման ընթացիկ տարվա հունվարի 30-ը.

2) սույն կարգի 5-րդ կետով սահմանված դրույթներին համապատասխան սուբվենցիայի հայտը և բնութագիրը համապատասխան մարզպետարանները կարող են նախարարություն ներկայացնել նաև մինչև ծրագրի իրականացման ընթացիկ տարվա փետրվարի 3-ը.

3) սույն կարգի 10-րդ կետով սահմանված սուբվենցիայի ամբողջական փաթեթները համայնքները կարող են համապատասխան մարզպետարաններ ներկայացնել՝ նաև մինչև ծրագրի իրականացման ընթացիկ տարվա մայիսի 25-ը.

4) սույն կարգի 11-րդ կետով սահմանված սուբվենցիայի ամբողջական փաթեթները մարզպետարանները կարող են նախարարություն ներկայացնել մինչև ծրագրի իրականացման ընթացիկ տարվա մայիսի 30-ը.

5) սույն կարգի 17-րդ կետով սահմանված հանձնաժողովի նիստերում սուբվենցիայի հայտերը կարող են քննարկվել մինչև ծրագրի իրականացման տարվա հունիսի 15-ը։»,

ը. 23-րդ կետը «ծրագիրը» բառից հետո լրացնել «կամ դրա չափաբաժինները» բառերով,

թ. 24-րդ կետում աղյուսակի «Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում սալարկմամբ, խճապատմամբ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

   

«Բնակավայրի փողոցների

կառուցում/նորոգում սալարկմամբ, խճապատմամբ

50

55

60

65

70».

   

2) որոշման N 3 հավելվածի աղյուսակում՝

ա. «Համայնքի ընթացիկ տարվա բյուջեն» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

«  

Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

Հաստատված միջնաժամկետ ծախսերի ծրագրով սուբվենցիոն ծրագրի իրականացման տարվա բյուջեն` … դրամ.

Հաստատված միջնաժամկետ ծախսերի ծրագրով սուբվենցիոն ծրագրի իրականացման տարվան հաջորդող տարվա բյուջեն` … դրամ.

Ներկայացնել ծրագրի իրականացման և իրականացման տարվան հաջորդող տարվա միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեված եկամուտները և ծախսերը` առանձնացնելով բյուջեի վարչական և ֆոնդային մասերը, իսկ բյուջեի ֆոնդային մասից նախատեսված ծախսերը ներկայացնել առանձին բացվածքով

 

Ծրագրի իրականացման տարի

Ծրագրի իրականացման տարվան

հաջորդող տարի

Ընդամենը՝ համայնքի բյուջեի եկամուտներ՝ ըստ հաստատված միջնաժամկետ ծախսերի ծրագրի,

այդ թվում՝

   

- Վարչական բյուջեի եկամուտներ, որից՝

   

- Սեփական եկամուտներ

   

- Ֆոնդային բյուջեի եկամուտներ

   

Ընդամենը՝ համայնքի բյուջեի ծախսեր, ըստ հաստատված միջնաժամկետ ծախսերի

ծրագրի, որից՝

   

- Վարչական բյուջեի ծախսեր

   

- Ֆոնդային բյուջեի ծախսեր

   

Համայնքի ֆոնդային բյուջեի ծախսերը՝ ըստ հաստատված միջնաժամկետ ծախսերի

ծրագրի, որից՝

   

- ճանապարհաշինություն

   

- ջրամատակարարում

   

- փողոցային լուսավորություն

   

- գյուղատնտեսություն

   

-

   

-

   

Ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի համար նախատեսված ծախսերը, ըստ հաստատված միջնաժամկետ ծախսերի ծրագրի, այդ թվում՝

/ներկայացնել սուբվենցիոն ծրագրերի համար

համայնքի ֆոնդային բյուջեից նախատեսված գումարները՝ ըստ ոլորտների/

   

- ճանապարհաշինություն

   

- ջրամատակարարում/ջրահեռացում

   

- փողոցային լուսավորություն

   

- գազամատակարարում

   

- նախադպրոցական հաստատություններ

   

- հասարակական շենքեր

   

- գույքի, տեխնիկայի ձեռքբերում

   

-

   
»,

    

բ. «Համայնքի ընթացիկ տարվա բյուջեի նախագծով կանխատեսվող բյուջե- տային մուտքերի (ներառյալ ֆինանսական համահարթեցման դոտացիայի գծով կանխատեսվող մուտքերը) հաշվին նշված ծրագրի իրականացման անհնարի- նության հիմնավորումը (համապատասխան հաշվարկներով» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Համայնքի ծրագրի իրականացման տարվա միջնաժամակետ ծախսերի ծրագրով նախատեսված բյուջետային մուտքերի (ներառյալ՝ ֆինանսական համա- հարթեցման դոտացիայի գծով նախատեսված մուտքերը) հաշվին նշված ծրագրի իրականացման անհնարինության հիմնավորումը (համապատասխան հաշվարկ- ներով».

3) որոշման N 4 հավելվածի աղյուսակի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

     

«18․

Ծրագրի ավարտից հետո մարզպետարանների և, ըստ անհրաժեշտության՝ նաև Նախարարության ոլորտային մասնագետների, ոլորտային գերատեսչությունների համապատասխան մասնագետների (համաձայնությամբ) կողմից իրականացվում են շահագործման հանձնված օբյեկտների, ձեռք բերված մեքենասարքավորումների, տեխնիկայի ու գույքի կիրառման ու օգտագործման մշտադիտարկման ու ծրագրի արդյունավետության գնահատման մասով այցելություններ՝ ծրագրի ավարտից հետո առաջին տարվա ընթացքում՝ տարին մեկ անգամ,

այնուհետև՝ ըստ անհրաժեշտության։

Այցելության արդյունքներով գնահատված արդյունավետության կամ անարդյունավետության, ինչպես նաև շահագործման ընթացքում բացահայտվող թերությունների առկայության մասին եռօրյա ժամկետում տեղեկատվություն է ներկայացվում համապատասխան համայնքի ղեկավարին և Նախարա- րություն։»:

                

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

            

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

 

23.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունիսի 2022 թվական: