Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 150
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.06.2016-01.01.2021)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 24.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
17.11.2015
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
17.11.2015
Дата вступления в силу
17.06.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 2015 թվականի

թիվ 150

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԷՖԵԴՐԻՆ, ՊՍԵՎԴՈԷՖԵԴՐԻՆ ԵՎ ՆՈՐԷՖԵԴՐԻՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել դիրքերը՝ համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել դիրքերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի.

գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ համաձայն թիվ 3 հավելվածի։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն թիվ 4 հավելվածի:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 60 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Վ. Խրիստենկո

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի նոյեմբերի 17-ի

թիվ 150 որոշման

 

ԴԻՐՔԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանվող

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորներ

3003 40 000 0

-ալկալոիդներ կամ դրանց ածանցյալները պարունակող, բայց 2937 ապրանքային դիրքում նշված հորմոններ կամ այլ միացություններ կամ հակաբիոտիկներ չպարունակող

3004 40 000 1

- - բաժնեծրարված կաղապարներում կամ փաթեթվածքներում մանրածախ վաճառքի համար և որպես հիմնական ազդող նյութ պարունակող միայն՝ նատրիումի կոֆեին–բենզոատ կամ քսանտինոլի նիկոտինատ, կամ պապավերին, կամ պիլոկարպին, կամ թեոբրոմին, կամ թեոֆիլին

3004 40 000 9

- - այլ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի նոյեմբերի 17-ի

թիվ 150 որոշման

 

ԴԻՐՔԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկվող

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորներ

3003 40 000

-ալկալոիդներ կամ դրանց ածանցյալները պարունակող, բայց 2937 ապրանքային դիրքում նշված հորմոններ կամ այլ միացություններ կամ հակաբիոտիկներ չպարունակող.

 
3003 40 000 1

--էֆեդրին կամ դրա աղեր պարունակող

3003 40 000 2

--պսևդոէֆեդրին կամ դրա աղեր պարունակող

3003 40 000 3

--նորէֆեդրին կամ դրա աղեր պարունակող

3003 40 000 9

- - այլ

3004 40 000 2

--էֆեդրին կամ դրա աղեր պարունակող

3004 40 000 3

--պսևդոէֆեդրին կամ դրա աղեր պարունակող

3004 40 000 4

--նորէֆեդրին կամ դրա աղեր պարունակող

 

- - այլ՝

 

3004 40 000 5

- - - բաժնեծրարված կաղապարներում կամ փաթեթվածքներում մանրածախ վաճառքի համար և որպես հիմնական ազդող նյութ պարունակող միայն՝ նատրիումի կոֆեին–բենզոատ կամ քսանտինոլի նիկոտինատ, կամ պապավերին, կամ պիլոկարպին, կամ թեոբրոմին, կամ թեոֆիլին

 

3004 40 000 8

- - - այլ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի նոյեմբերի 17-ի

թիվ 150 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Դիրքի անվանումը

Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (մաքսային արժեքից տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով)

3003 40 000 1

--էֆեդրին կամ դրա աղեր պարունակող

0

3003 40 000 2

--պսևդոէֆեդրին կամ դրա աղեր պարունակող

0

3003 40 000 3

--նորէֆեդրին կամ դրա աղեր պարունակող

0

3003 40 000 9

- - այլ

0

3004 40 000 2

--էֆեդրին կամ դրա աղեր պարունակող

5

3004 40 000 3

--պսևդոէֆեդրին կամ դրա աղեր պարունակող

5

3004 40 000 4

--նորէֆեդրին կամ դրա աղեր պարունակող

5

3004 40 000 5

- - - բաժնեծրարված կաղապարներում կամ փաթեթվածքներում մանրածախ վաճառքի համար և որպես հիմնական ազդող նյութ պարունակող միայն՝ նատրիումի կոֆեին–բենզոատ կամ քսանտինոլի նիկոտինատ, կամ պապավերին, կամ պիլոկարպին, կամ թեոբրոմին, կամ թեոֆիլին

7,5

3004 40 000 8

- - - այլ

5

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի նոյեմբերի 17-ի

թիվ 150 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումներում կատարվող

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 10–ի թիվ 113 որոշմամբ հաստատված այն ապրանքների և դրույքաչափերի ցանկում, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կողմից անցումային շրջանում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3004 40 000 1 և 3004 40 000 9 ծածկագրերով դիրքերը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.

 

«3004 40 000 2

--էֆեդրին կամ դրա աղեր պարունակող

0 0 0 0 2 ՄՄՍ դրույքաչափ

3004 40 000 3

--պսևդոէֆեդրին կամ դրա աղեր պարունակող

0 0 0 0 2 ՄՄՍ դրույքաչափ

3004 40 000 4

--նորէֆեդրին կամ դրա աղեր պարունակող

0 0 0 0 2 ՄՄՍ դրույքաչափ

3004 40 000 5

- - - բաժնեծրարված կաղապարներում կամ փաթեթվածքներում մանրածախ վաճառքի համար և որպես հիմնական ազդող նյութ պարունակող միայն՝ նատրիումի կոֆեին–բենզոատ կամ քսանտինոլի նիկոտինատ, կամ պապավերին, կամ պիլոկարպին, կամ թեոբրոմին,
կամ թեոֆիլին

0 0 0 0 2 ՄՄՍ դրույքաչափ

3004 40 000 8

- - - այլ

0 0 0 0 2 ՄՄՍ դրույքաչափ»:

 

2. Ապրանքների ցանկի 2.12 բաժնում, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 2 հավելված)՝

ա) 51-րդ, 96-րդ, 123-130-րդ կետերում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3003 40 000 0 3004 40 000 9» ծածկագրերը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3003 40 000 9 3004 40 000 8» ծածկագրերով.

բ) 79-րդ կետում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3003 40 000 0՝ 3004 40 000-ից» բառերը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3003 40 000 9՝ 3004 40 000-ից» բառերով.

գ) 274-րդ կետում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3003 40 000 0 3004 40 000 9» ծածկագրերը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3003 40 000 1 3004 40 000 2» ծածկագրերով:

3. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 16 որոշմամբ հաստատված զգայուն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից՝

ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3003 40 000 0 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«3003 40 000 1

--էֆեդրին կամ դրա աղեր պարունակող

3003 40 000 2

--պսևդոէֆեդրին կամ դրա աղեր պարունակող

3003 40 000 3

--նորէֆեդրին կամ դրա աղեր պարունակող

3003 40 000 9

- - այլ».

 

բ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3004 40 000 1 և 3004 40 000 9 ծածկագրերով դիրքերը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«3004 40 000 2

--էֆեդրին կամ դրա աղեր պարունակող

3004 40 000 3

--պսևդոէֆեդրին կամ դրա աղեր պարունակող

3004 40 000 4

--նորէֆեդրին կամ դրա աղեր պարունակող

3004 40 000 5

- - - բաժնեծրարված կաղապարներում կամ փաթեթվածքներում մանրածախ վաճառքի համար և որպես հիմնական ազդող նյութ պարունակող միայն՝ նատրիումի կոֆեին–բենզոատ կամ քսանտինոլի նիկոտինատ, կամ պապավերին, կամ պիլոկարպին, կամ թեոբրոմին, կամ թեոֆիլին

3004 40 000 8

- - - այլ»:

 

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի հունիսի 30–ի թիվ 68 որոշմամբ հաստատված այն ապրանքների և դրույքաչափերի ցանկում, որոնց նկատմամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից անցումային շրջանում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3004 40 000 1 և 3004 40 000 9 ծածկագրերով դիրքերը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.

 

«3004 40 000 2

--էֆեդրին կամ դրա աղեր պարունակող

0 0 0 0 0 ՄՄՍ դրույքաչափ

3004 40 000 3

--պսևդոէֆեդրին կամ դրա աղեր պարունակող

0 0 0 0 0 ՄՄՍ դրույքաչափ

3004 40 000 4

--նորէֆեդրին կամ դրա աղեր պարունակող

0 0 0 0 0 ՄՄՍ դրույքաչափ

3004 40 000 5

- - - բաժնեծրարված կաղապարներում կամ փաթեթվածքներում մանրածախ վաճառքի համար և որպես հիմնական ազդող նյութ պարունակող միայն՝ նատրիումի կոֆեին–բենզոատ կամ քսանտինոլի նիկոտինատ, կամ պապավերին, կամ պիլոկարպին, կամ թեոբրոմին, կամ թեոֆիլին

0 0 0 0 0 ՄՄՍ դրույքաչափ

3004 40 000 8

- - - այլ

0 0 0 0 0 ՄՄՍ դրույքաչափ»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2022 թվական: