ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 2022 թվականի N 928-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 783-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի «Հարկային մարմնի կողմից հարկ վճարողների ցանկերի հրապարակման կարգը և ձևերը սահմանելու մասին» N 783-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.
1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետից հանել «, 6» թիվը.
2) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով՝
«5) ցանկում չեն ներառվում Հայաստանի Հանրապետության պետական մարմինները և համայնքային կառավարչական հիմնարկները:».
3) որոշման N 2 հավելվածի N 6 ձևի ցանկն ուժը կորցրած ճանաչել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո հրապարակվող ցանկերի վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
23.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունիսի 2022 թվական: