Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-203-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2007-01.01.2009)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.12.25/66(521) Հոդ.1355
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
28.11.2006
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
16.12.2006
Дата вступления в силу
01.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 28-ին

«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 հունիսի 2000 թվականի, ՀՕ-61) 4-րդ հոդվածում`

ա) 3-րդ կետի «ե» ենթակետը «վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները,» բառերից հետո լրացնել «գովազդակիրները` արտաքին գովազդի ծառայությունների մասով,» բառերով.

բ) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» ենթակետով`

«ժբ) լիցենզավորման ենթակա այն գործունեություն իրականացնողները կամ լիցենզիա ունեցողները, որոնց գործունեության լիցենզիայի համար պետական տուրքի տարեկան գումարը գերազանցում է 1.0 մլն դրամը.»:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

ա) 1-ին կետը լրացնել հետևալ բովանդակությամբ «թ» ենթակետով`

«թ) իրականացնում է լիցենզավորման ենթակա այնպիսի գործունեություն կամ ստացել է լիցենզիա, որի գործունեության լիցենզիայի համար պետական տուրքի տարեկան գումարը գերազանցում է 1.0 մլն դրամը:».

բ) 2-րդ կետի «և «ը»» թվարկումը փոխարինել «, «ը» և «թ»» թվարկումով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. դեկտեմբերի 16
Երևան
ՀՕ-203-Ն

* - Ծանոթություն -

համաձայն ՀՀ Արդարադատության նախարարության Թիվ 30 պաշտոնական տեղեկատվության սույն օրենքն ուժի մեջ է մտնում 04.01.2007 թ.