Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 139
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.09.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
21.08.2018
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
21.08.2018
Дата вступления в силу
23.09.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 օգոստոսի 2018 թվականի

թիվ 139

քաղ. Մոսկվա

 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԳԼՈՐՄԱՆ ԱՌԱՆՑՔԱԿԱԼՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՍԵՂՆԱՎՈՐ ԱՌԱՆՑՔԱԿԱԼՆԵՐԻ) ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 109-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 197 որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ անցկացված կրկնակի ուսումնասիրության արդյունքներով նախապատրաստված՝ Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Կիրառել հակագնագցման միջոց` սահմանելով մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ն ընկած ժամկետը ներառյալ՝ հավելվածով սահմանված չափով հակագնագցման տուրք՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8482 10 100 1, 8482 10 100 2, 8482 10 100 9, 8482 10 900 1, 8482 10 900 2, 8482 10 900 3, 8482 10 900 8, 8482 20 000 1, 8482 20 000 2, 8482 20 000 9, 8482 30 000 1, 8482 30 000 9, 8482 50 000 1, 8482 50 000 2, 8482 50 000 9, 8482 80 000 1, 8482 80 000 2, 8482 80 000 9, 8482 91 100 0, 8482 91 900 0, 8482 99 000 0 ծածկագրերով դասակարգվող ապրանքների նկատմամբ:

Նշված հակագնագցման միջոցը կիրառելու նպատակներով՝ ապրանքը որոշվում է ըստ ապրանքի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի:

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝

ապահովել սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքերի գանձումը.

ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 150 որոշմանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք 2018 թվականի հունվարի 21-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածը ներառյալ ներմուծված՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող ապրանքների նկատմամբ հակագնագցման տուրքի՝ նախնական հակագնագցման տուրքերի գանձման համար սահմանված կարգով՝ վճարված (գանձված) հակագնագցման տուրքի գումարի հաշվանցման իրականացումը և հաշվեգրումը Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության լիազորված մարմնի միասնական հաշվին, որտեղ դրանք վճարվել (գանձվել) են:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի օգոստոսի 21-ի

թիվ 139 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

հակագնագցման տուրքի

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Արտադրողը

Հակագնագցման տուրքի դրույքաչափը (մաքսային արժեքի տոկոսներ)

8482 10 100 1, 8482 10 100 2,
8482 10 100 9, 8482 10 900 1,
8482 10 900 2, 8482 10 900 3,
8482 10 900 8, 8482 20 000 1,
8482 20 000 2, 8482 20 000 9,
8482 30 000 1,8482 30 000 9,

8482 50 000 1,8482 50 000 2,

8482 50 000 9, 8482 80 000 1,

8482 80 000 2, 8482 80 000 9,

8482 91 100 0, 8482 91 900 0,

8482 99 000 0

«Ուսիի գլորման առանցքակալներ» ՍՊԸ (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, քաղ. Ուսի, Շուոֆանգ արդյունաբերական շրջան, Չժենֆայի 8-րդ փողոց, 3)

31,3

8482 10 100 1, 8482 10 100 2,

8482 10 100 9, 8482 10 900 1,

8482 10 900 2, 8482 10 900 3,

8482 10 900 8, 8482 20 000 1,

8482 20 000 2, 8482 20 000 9,

8482 30 000 1,8482 30 000 9,

8482 50 000 1,8482 50 000 2,

8482 50 000 9, 8482 80 000 1,

8482 80 000 2, 8482 80 000 9,

8482 91 100 0, 8482 91 900 0,

8482 99 000 0

այլ

41,5

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան