ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 730-Ա
ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Արման Ղազարյանին 2022 թվականի հունիսի 23-25-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան)՝ Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին մասնակցելու համար:
2. Մհեր Գրիգորյանի և Արման Ղազարյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
22.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|