Գլխավոր տեղեկություն
Номер
N 246-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.06.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 20.06.2022
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
08.06.2022
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
08.06.2022
Дата вступления в силу
21.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

8 հունիսի 2022 թվականի
ք. Երևան

N 246-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 468-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի N 358-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 517-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնների N 1 հավելվածի՝ սպառողի էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգի՝

1) 14.1 կետի N 1 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Աղյուսակ N 1

 (առանց ավելացված արժեքի հարկի)

 

N

Մեծությունը

Վճարի չափը

1.

a1

8 636 դրամ/ամիս

2.

a2

468 դրամ/ամիս

3.

a3

0,867 դրամ/կՎտժ

4.

a4

1,553 դրամ/կՎտժ

5.

a5

1,745 դրամ/կՎտժ

6.

a6

0,836 դրամ/կՎտժ

7.

a7

1,484 դրամ/կՎտժ

».

 

2) 15-րդ կետի N 1 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Աղյուսակ N 1 դրամ/ամիս 

 (առանց ավելացված արժեքի հարկի)

 

N

Սպառողի սպառման համակարգի լարումը

Սպառողի ենթակայանի շահագործման փոխհատուցվող ծախսերի սահմանային մեծությունը

Սպառողի էլեկտրահաղորդման գծերի շահագործման փոխհատուցվող ծախսերի սահմանային մեծությունը

 1.

6 (10) կՎ

97 157

17 993

 2.

35 կՎ

388 628

30 587

 3.

110 կՎ

777 257

32 385

»:

 

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի «Սպառողների էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 14-ի N 41-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 468-Ն որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

 8 հունիսի 2022 թ.

ք. Երևան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունիսի 2022 թվական: