Գլխավոր տեղեկություն
Номер
N 806-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (12.07.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
11.07.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.07.2022
Дата вступления в силу
12.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

N 806-Ա

         

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը`

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-86-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:

        

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

11.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

          

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 806-Ա որոշման

Ց Ա Ն Կ

    

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

       

NN

ը/կ

Իրավական ակտի տեսակն ու վերնագիրը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի

անվանումը

Իրավական հիմքը

1.

«Փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով հարկային հարցերով վեճերի լուծման կարգը և ժամկետները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ

ներկայացնելը

2022 թվականի սեպտեմբերի
1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ հարկային օրենսգրքի 377-րդ հոդվածի
3-րդ մաս

2.

«ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 570-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

2022 թվականի սեպտեմբերի
1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ հարկային օրենսգրքի
336-րդ հոդվածի 2-րդ

մասի 1-ին կետ

3.

«ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի N 556-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

2022 թվականի սեպտեմբերի
1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ հարկային օրենսգրքի 368-րդ հոդվածի
7-րդ մաս

4.

«ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 853-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

2022 թվականի սեպտեմբերի
1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ հարկային օրենսգրքի
371-րդ հոդվածի
4-րդ մաս

5.

«Տրանսֆերային գնագոյացման ռիսկերի հաշվարկման և գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ պետական եկամուտների կոմիտեի

նախագահի հրամանի ընդունումը

2022 թվականի սեպտեմբերի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ հարկային օրենսգրքի 336-րդ հոդվածի
2-րդ մասի 1-ին կետ

6.

«Նախնական գնագոյացման պայմանավորվածության ձեռքբերման կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանի

ընդունումը

2022 թվականի սեպտեմբերի
1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ հարկային օրենսգրքի 378-րդ հոդվածի
2-րդ մաս

7.

«Տրանսֆերային գնագոյացման հաշվարկի ձևը, լրացման և ներկայացման կարգը սահմանելու մասին» ՀՀ պետական եկամուտների կոմիտեի

նախագահի հրամանի ընդունումը

2022 թվականի սեպտեմբերի
1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ հարկային օրենսգրքի 374-րդ հոդվածի
6-րդ մաս

8.

«Տեղական փաստաթղթով պահանջվող տեղեկատվության բովանդակության, լրացման և ներկայացման կարգը սահմանելու մասին» ՀՀ պետական եկամուտների կոմիտեի

նախագահի հրամանի ընդունումը

2022 թվականի սեպտեմբերի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ հարկային օրենսգրքի 376-րդ հոդվածի 1.1-ին մասի
1-ին կետ

9.

«Գլխավոր փաստաթղթով պահանջվող տեղեկատվության բովանդակության, լրացման և ներկայացման կարգը սահմանելու մասին» ՀՀ պետական եկամուտների կոմիտեի

նախագահի հրամանի ընդունումը

2022 թվականի սեպտեմբերի
1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ հարկային օրենսգրքի 376-րդ հոդվածի 1.1-ին մասի
2-րդ կետի

«ե» ենթակետ

10.

«Երկրների միջև փոխանակվող հաշվետվության ձևն ու լրացման կարգը սահմանելու մասին» ՀՀ պետական եկամուտների կոմիտեի

նախագահի հրամանի ընդունումը

2022 թվականի սեպտեմբերի
1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ հարկային օրենսգրքի 376-րդ հոդվածի 1.1-ին մասի
3-րդ կետի

«ե» ենթակետ

11.

«Տրանսֆերային գնագոյացման

համադրելիության

վերլուծություններ իրականացնելու

նպատակով կիրառվող՝

միջազգային առևտրային

տվյալների բազաների ցանկի

մասին» ՀՀ պետական

եկամուտների կոմիտեի

նախագահի հրամանի ընդունումը

2022 թվականի

սեպտեմբերի

1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում

ՀՀ պետական

եկամուտների

կոմիտե

ՀՀ հարկային

օրենսգրքի 367-րդ

հոդվածի
3-րդ մասի

2-րդ կետ

             

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

                

11.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ