ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 2017 թվականի |
թիվ 3 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ՝ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի ԹԻՎ 101 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի օգոստոսի 18-ի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ծագող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ նավթային և գազային հորատանցքերի հորատման և շահագործման համար օգտագործվող պողպատե անկար խողովակների նկատմամբ հակագնագցման միջոցի կիրառման մասին» թիվ 101 որոշման թիվ 1 հավելվածի և թիվ 3 հավելվածի 4-րդ դիրքի՝ «Արտադրող» վանդակում «Hunting Energy» բառերը փոխարինել «Hunting Energy Services» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 101 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ծագած իրավահարաբերությունների վրա:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|