Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 109
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.01.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
18.10.2016
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
18.10.2016
Дата вступления в силу
21.01.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

         

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

18 հոկտեմբերի 2016 թվականի

թիվ 109

քաղ. Մոսկվա

          

ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ ՄՇԱԿԵԼՈՒ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 57-րդ հոդվածի 3-րդ կետի իրագործման նպատակներով և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 1-ին հավելվածի 53-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ միասնական պահանջներ և ընթացակարգեր մշակելու, հաստատելու, փոփոխելու և կիրառելու կարգը:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

    

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

         

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

    

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի

հոկտեմբերի 18-ի թիվ 109 որոշմամբ

    

ԿԱՐԳ

   

սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ միասնական պահանջներ և ընթացակարգեր մշակելու, հաստատելու, փոփոխելու և կիրառելու

       

1. Սույն կարգը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 57-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և սահմանում է սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ միասնական պահանջների (այսուհետ՝ միասնական սանիտարական պահանջներ) և ընթացակարգերի մշակմանը, հաստատմանը, փոփոխմանը և կիրառմանը ներկայացվող պահանջները:

2. Միասնական սանիտարական պահանջները և ընթացակարգերը մշակվում, հաստատվում, փոփոխվում և կիրառվում են պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) (այսուհետ՝ հսկողության ենթակա արտադրանք) նկատմամբ և ուղղված են մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի գործոնների վնասակար ազդեցության կանխարգելմանն ու մարդու կենսագործունեության բարենպաստ պայմանների ապահովմանը:

3. Միասնական սանիտարական պահանջները մշակվում են հետևյալի հիման վրա՝

ա) գիտական հետազոտությունների, այդ թվում՝ մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի գործոնների վնասակար ազդեցության ռիսկի գնահատման.

բ) միջազգային և տարածաշրջանային ստանդարտների, ձեռնարկների և (կամ) առաջարկությունների:

4. Միասնական սանիտարական պահանջները և ընթացակարգերը հաստատվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կոլեգիայի կողմից:

Միասնական սանիտարական պահանջների և ընթացակարգերի մշակումն ու փոփոխումն իրականացվում են Հանձնաժողովի կողմից՝ անդամ պետությունների առաջարկների հիման վրա։

5. Միասնական սանիտարական պահանջները և ընթացակարգերը կիրառվում են՝

ա) հսկողության ենթակա արտադրանքի արտադրության և շրջանառության ժամանակ.

բ) հսկողության ենթակա արտադրանքի նկատմամբ արտադրական հսկողություն կազմակերպելու և իրականացնելու համար.

գ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) օրենսդրությանը և Հանձնաժողովի ակտերին համապատասխան՝ հսկողության ենթակա արտադրանքի նկատմամբ պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն) իրականացնելիս.

դ) բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցությունն ապահովելու համար.

ե) սանիտարահակահամաճարակաբանական (կանխարգելիչ) միջոցառումներ իրականացնելու համար.

զ) ժամանակավոր սանիտարական միջոցներ մշակելու և ներդնելու համար.

է) հսկողության ենթակա արտադրանքի առանձին տեսակների պետական գրանցման համար.

ը) սոցիալ-հիգիենիկ մոնիթորինգ անցկացնելու համար.

թ) հսկողության ենթակա արտադրանքի սանիտարահամաճարակաբանական փորձաքննություն (սանիտարահիգիենիկ փորձաքննություն, զննություններ, հետազոտություններ, փորձարկումներ, թունաբանական, հիգիենիկ և այլ տեսակների գնահատում) անցկացնելու համար.

ժ) մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության դեպքում բնակչության առողջության համար ռիսկերը գնահատելիս:

6. Սահմանված կարգով հաստատված միասնական սանիտարական պահանջները և (կամ) ընթացակարգերը ներառվում են Միության տեխնիկական կանոնակարգերի մշակվող նախագծերում և Միության ընդունված տեխնիկական կանոնակարգերում՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխման և չեղարկման կարգին համապատասխան։

7. Միասնական սանիտարական պահանջներ և ընթացակարգեր մշակելու և դրանցում փոփոխություններ կատարելու նպատակներով անդամ պետությունները Հանձնաժողով են ներկայացնում հետևյալը՝

ա) համապատասխան առաջարկություն պարունակող դիմում (նամակ).

բ) միասնական սանիտարական պահանջների մշակման (փոփոխման) վերաբերյալ առաջարկության գիտական հիմնավորումը, ներառյալ՝ մշակման համար առաջարկվող միասնական սանիտարական պահանջների (միասնական սանիտարական պահանջների փոփոխությունների)՝ միջազգային ստանդարտներին, ձեռնարկներին և (կամ) առաջարկություններին համապատասխանության վերլուծությունը.

գ) տեղեկատվություն՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան հաստատված՝ հետազոտությունների (փորձարկումների) և (կամ) չափումների մեթոդների վերաբերյալ, կամ մեթոդների բացակայության կամ առկա մեթոդների կիրառման անհնարինության դեպքում հետազոտությունների (փորձարկումների) և (կամ) չափումների առաջարկվող մեթոդները:

8. Այն դեպքում, երբ անհրաժեշտություն կա փոփոխություններ կատարել այն արտադրանքին ներկայացվող միասնական սանիտարական պահանջներում, որի առնչությամբ ընդունվել է Միության տեխնիկական կանոնակարգը, և (կամ) ընթացակարգերում, անդամ պետությունները, ի լրումն սույն կարգի 7-րդ կետով նախատեսված նյութերի, Հանձնաժողով են ներկայացնում Միության համապատասխան տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություն:

9. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված նյութերի հետ միասին դիմումը ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովը նյութերը քննարկման համար ընդունելու և հարցը Սանիտարական, կարանտինային բուսասանիտարական և անասնաբուժասանիտարական միջոցների տեխնիկական կանոնակարգման, կիրառման հարցերով խորհրդատվական կոմիտեին առընթեր՝ սանիտարական միջոցների հարցերով ենթակոմիտեի (այսուհետ՝ ենթակոմիտե) հերթական նիստի օրակարգի նախագծում ընդգրկելու վերաբերյալ ծանուցում է ուղարկում անդամ պետություն:

Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված նյութերը ոչ ամբողջ ծավալով ներկայացնելու դեպքում Հանձնաժողովը նշված ժամկետում վերադարձնում է դրանք անդամ պետություն՝ դրանց ընդունումը մերժելու հիմնավորմամբ:

10. Սույն կարգի 9-րդ կետում նշված ծանուցումն անդամ պետությանն ուղարկելու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովն անդամ պետության կողմից ներկայացված նյութերի հիման վրա պատրաստում է Հանձնաժողովի՝ միասնական սանիտարական պահանջներում և (կամ) ընթացակարգերում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծ (այսուհետ՝ Հանձնաժողովի որոշման նախագիծ), որը ենթակա է քննարկման՝ ենթակոմիտեի հերթական նիստին:

11. Ենթակոմիտեն Հանձնաժողովի որոշման նախագծի և դրան կից նյութերի քննարկման արդյունքների հիման վրա ընդունում է որոշում Հանձնաժողովի որոշման նախագիծը լրամշակելու կամ Հանձնաժողովի որոշման նախագիծը հանրային քննարկման դնելու վերաբերյալ:

12. Հանձնաժողովի որոշման նախագծի լրամշակումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից՝ ենթակոմիտեի կողմից համապատասխան որոշումն ընդունելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովի որոշման լրամշակված նախագիծը ենթակա է քննարկման՝ ենթակոմիտեի հերթական նիստին:

Հանրային քննարկման նպատակներով «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Միության պաշտոնական կայքում (այսուհետ՝ Միության պաշտոնական կայք), Հանձնաժողովի որոշման նախագծի հրապարակումը (Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի (այսուհետ՝ Հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգ) 149-րդ և 154-րդ կետերով նախատեսված տեղեկատվական-վերլուծական տեղեկանքի հետ միասին) ապահովվում է Հանձնաժողովի կողմից՝ ենթակոմիտեի կողմից համապատասխան որոշումն ընդունելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Հանձնաժողովի որոշման նախագծի առնչությամբ առաջարկություններ (դիտողություններ) ներկայացնելու համար սահմանվում է ժամկետ՝ Միության պաշտոնական կայքում այդ նախագծի հրապարակման օրվանից 60 օրացուցային օրվանից ոչ պակաս տևողությամբ:

13. Հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 156-րդ կետին համապատասխան՝ Միության պաշտոնական կայքում Հանձնաժողովի որոշման նախագծի հրապարակման օրվանից 5 օրացուցային օրվա ընթացքում Հանձնաժողովը տեղեկացնում է Հանձնաժողովի որոշման նախագծի հանրային քննարկումն անցկացնելու մեկնարկի մասին:

14. Հանձնաժողովի որոշման նախագծի հանրային քննարկման համար սահմանված ժամկետը լրանալու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովն ապահովում է՝

ա) հանրային քննարկման ընթացքում ստացված բոլոր առաջարկությունների (դիտողությունների) ուսումնասիրությունը, դրանց ներառումը մեկնաբանությունների ու առաջարկությունների ամփոփագրում, ինչպես նաև անհրաժեշտ խորհրդակցությունների անցկացումը.

բ) մեկնաբանությունների ու առաջարկությունների ամփոփագրի կազմումը՝ ըստ հավելվածով սահմանված ձևի.

գ) անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի որոշման նախագծի և տեղեկատվական-վերլուծական տեղեկանքի լրամշակումը՝ անդամ պետությունների լիազորված մարմինների ներգրավմամբ.

դ) Միության պաշտոնական կայքում Հանձնաժողովի որոշման նախագծի, տեղեկատվական-վերլուծական տեղեկանքի և մեկնաբանությունների ու առաջարկությունների ամփոփագրի տեղադրումը:

15. Հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 68-70-րդ կետերին համապատասխան՝ Հանձնաժողովի որոշման նախագիծը ներկայացվում է քննարկման՝ Հանձնաժողովի կոլեգիայի կողմից:

16. Հանձնաժողովի կոլեգիայի կողմից միասնական սանիտարական պահանջներում և (կամ) ընթացակարգերում փոփոխություններ կատարելու մասին որոշում ընդունելու դեպքում դրանք Միության տեխնիկական կանոնակարգում ներառելու նպատակով Հանձնաժողովը Միության համապատասխան տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի խորհրդի որոշման նախագիծ է նախապատրաստում:

Միության համապատասխան տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի խորհրդի որոշման նախագիծը ներկայացվում է Հանձնաժողովի կոլեգիայի և Հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

17. Միասնական սանիտարական պահանջները և (կամ) ընթացակարգերը, որոնցում Հանձնաժողովի կոլեգիայի որոշման համաձայն կատարվել են փոփոխություններ, համապատասխան տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի խորհրդի որոշմամբ սահմանված օրվանից ընդգրկվում են Միության համապատասխան տեխնիկական կանոնակարգում և կիրառվում են այդ տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կարգավորման առարկա հանդիսացող արտադրանքի նկատմամբ:

18. Միասնական սանիտարական պահանջները հաստատող՝ Հանձնաժողովի որոշման՝ միջազգային ստանդարտներին անհամապատասխանության մասին գրավոր դիմումներ ստանալու դեպքում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 212 որոշմամբ հաստատված՝ «Սանիտարական, անասնաբուժական ու բուսասանիտարական միջոցների կիրառման ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի փորձաքննություն անցկացնելու միասնական կարգի մասին» հիմնադրույթին համապատասխան, անցկացվում է դրա փորձաքննություն՝ Միության տարածքում կիրառվող սանիտարական միջոցների ներդաշնակեցման նպատակներով:

   

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ

միասնական պահանջներ և ընթացակարգեր մշակելու,

հաստատելու, փոփոխելու և կիրառելու կարգի

    

(ձև)

  

ԱՄՓՈՓԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշման նախագծի հանրային քննարկման ընթացքում ստացված մեկնաբանությունների և առաջարկությունների

___________________________________________________________________________

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշման նախագծի անվանումը)  

Համարը՝ ը/կ

Որոշման նախագծի կառուցվածքային տարրը

Տեղեկատվություն՝ մեկնաբանություններ (առաջարկություններ) ներկայացրած անձի, ինչպես նաև դրանց ներկայացման եղանակի վերաբերյալ

Մեկնաբանությունների (առաջարկությունների) բովանդակությունը

Որոշման նախագծի մշակման համար պատասխանատու դեպարտամենտի մեկնաբանությունը

1

2

3

4

5

 

 

 

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան