Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 102
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.11.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
05.10.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
05.10.2021
Дата вступления в силу
08.11.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2021 թվականի

թիվ 102

քաղ. Նուր-Սուլթան

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածի 6-րդ կետի իրականացման նպատակներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «Եվրասիական տնտեսական միության դատարանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսատնտեսական գործունեության վերստուգում անցկացնելու մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ա. Ժապարով

Ա. Օվերչուկ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ ա ր գ ա դ ր ու թ յ ու ն

 

«     »            ի 20   թվականի

թիվ

քաղ.      

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝

1. 2022 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում անցկացնել Եվրասիական տնտեսական միության դատարանի և 2022 թվականի նոյեմբերի 17-ից մինչև դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2018-2020 թվականների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգում:

2. Հաստատել վերստուգող խմբի հետևյալ կազմը.

 

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Սաբիրով Օմուրբեկ Կամբարալիևիչ՝

 

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և
ֆինանսների նախարարության ներքին աուդիտի
բաժնի վարիչ (վերստուգող խմբի նախագահ)

Հայաստանի Հանրապետությունից՝

Աբգարյան Ռուզաննա Հայկազի՝

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների
նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության
վարչության տվյալների բազաների կառավարման,
ստուգումների վերլուծության և համակարգման բաժնի
գլխավոր հսկիչ

Բելառուսի Հանրապետությունից՝

Գլավինսկայա Նատալյա Պյոտրի՝

 

Բելառուսի Հանրապետության ֆինանսների
նախարարության վերահսկողության-վերստուգման
գլխավոր վարչության բյուջետային միջոցների
օգտագործման նկատմամբ ֆինանսական
վերահսկողության վարչության խորհրդատու
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովում
վերստուգում իրականացնող վերստուգող խմբի կազմում)

Ադամովիչ Սվետլանա Արկադիի՝

 

Բելառուսի Հանրապետության ֆինանսների
նախարարության վերահսկողության-վերստուգման
գլխավոր վարչության վերահսկողական աշխատանքի
կազմակերպման բաժնի խորհրդատու (Եվրասիական
տնտեսական միության դատարանում վերստուգում
իրականացնող վերստուգող խմբի կազմում)

Ղազախստանի Հանրապետությունից՝

Մուտիև Մաուլեն Ասկարի՝

 

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների
նախարարության ներքին պետական աուդիտի
կոմիտեի համապատասխանության հարցերով
աուդիտի վարչության ղեկավար

Ռուսաստանի Դաշնությունից՝

Կուդրյաշովա Լյուդմիլա Ալեքսանդրի՝

 

Դաշնային գանձապետարանի ազգային անվտանգության,
իրավապահ գործունեության, դատական համակարգի և
պաշտպանական համալիրի ոլորտում վերահսկողության-
վերստուգման վարչության արդարադատության,
դատախազության, քննչական և դատական համակարգի
մարմինների վերահսկողության-վերստուգման բաժնի պետ։

 

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: