Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 214
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (01.07.2019-01.04.2021)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
25.12.2018
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
25.12.2018
Дата вступления в силу
01.07.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2018 թվականի

թիվ 214

քաղ. Մոսկվա

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՍՔՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 11-րդ հոդվածի 4-րդ ու 17-րդ կետերին, 105-րդ հոդվածի 7-րդ կետին և 278-րդ հոդվածի 4-րդ կետի չորրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացված նախնական տեղեկատվությունն օգտագործելու կարգը:

2. Սահմանել հետևյալ մաքսային գործառնությունները, որոնց կատարման ժամանակ օգտագործվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացված նախնական տեղեկատվությունը՝

ա) ժամանման վայրում ապրանքների բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և ապրանքների հետ կատարվող բեռնային մյուս գործառնությունները, ինչպես նաև Միության մաքսային տարածք ապրանքները հասցրած միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների՝ այլ տրանսպորտային միջոցներով փոխարինումն իրականացնելու համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություն, Միություն) մաքսային մարմնի թույլտվությունն ստանալը.

բ) ժամանման վայրում ապրանքների բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և ապրանքների հետ կատարվող բեռնային մյուս գործառնությունները, ինչպես նաև Միության մաքսային տարածք ապրանքները հասցրած միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների՝ այլ տրանսպորտային միջոցներով փոխարինումն իրականացնելու մասին անդամ պետության մաքսային մարմնին ծանուցելը, եթե այդպիսի ծանուցումը ներկայացվում է մաքսային կարգավորման մասին անդամ պետությունների օրենսդրությամբ և (կամ) երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի դեկտեմբերի 25-ի

թիվ 214 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացված նախնական տեղեկատվությունն օգտագործելու կարգը

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում են՝ մինչև Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք ապրանքների ժամանելը և այդպիսի տարածք դրանց ժամանելուց հետո ռիսկերը գնահատելու և մաքսային հսկողության օբյեկտներն ու ձևերն ընտրելու, դրա իրագործումն ապահովելու միջոցների մասին նախնական որոշումներ ընդունելու համար, ինչպես նաև սույն կարգի 2-րդ կետի «ա» ենթակետում նշված մաքսային գործառնությունները կատարելիս, կամ որպես տարանցման հայտարարագիր և (կամ) տրանսպորտային միջոցի հայտարարագրի էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացված նախնական տեղեկատվությունն (այսուհետ՝ նախնական տեղեկատվություն) օգտագործելու կանոնները:

2. Նախնական տեղեկատվությունն օգտագործվում է՝

ա) մաքսային գործառնություններ իրականացնելիս, կապված ՝

Միության մաքսային տարածք ապրանքները ժամանելու մասին Միության անդամ պետության մաքսային մարմնին (այսուհետ համապատասխանաբար՝ մաքսային մարմին, անդամ պետություն) ծանուցելու հետ.

ժամանման վայրում ապրանքների բեռնաթափումն իրականացնելու համար մաքսային մարմնի թույլտվությունն ստանալու կամ ժամանման վայրում ապրանքների բեռնաթափումն իրականացնելու մասին մաքսային մարմնին ծանուցելու հետ, եթե այդպիսի ծանուցումը ներկայացվում է մաքսային կարգավորման մասին անդամ պետությունների օրենսդրությամբ և (կամ) երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում (այսուհետ՝ մաքսային մարմնի ծանուցումը ժամանման վայրում ապրանքների բեռնաթափումն իրականացնելու մասին):

ժամանման վայրում ապրանքների փոխաբեռնման (վերաբեռնման) և ապրանքների հետ կատարվող այլ բեռնային գործառնությունների , ինչպես նաև ապրանքները Միության մաքսային տարածք հասցրած՝ միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների փոխարինումն այլ տրանսպորտային միջոցներով (այսուհետ՝ ապրանքների հետ կատարվող բեռնային գործառնություններ և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինում) իրականացնելու համար մաքսային մարմնի թույլտվությունն ստանալու հետ կամ ժամանման վայրում ապրանքների հետ կատարվող բեռնային գործառնություններ և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինում իրականացնելու մասին մաքսային մարմնին ծանուցելու հետ, եթե այդպիսի ծանուցումը ներկայացվում է անդամ պետությունների մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ և (կամ) երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում (այսուհետ՝ ժամանման վայրում ապրանքների հետ կատարվող բեռնային գործառնություններ և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինում իրականացնելու մասին մաքսային մարմնին ծանուցելը).

ապրանքների ժամանակավոր պահպանման համար տեղավորման հետ.

բ) որպես տարանցման հայտարարագիր.

գ) որպես տրանսպորտային միջոցի մաքսային հայտարարագիր:

3. Մինչև Միության մաքսային տարածք ապրանքների ժամանելը ներկայացված նախնական տեղեկատվությունը և այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան էլեկտրոնային թվային ստորագրությամբ (էլեկտրոնային ստորագրագությամբ) վավերացված, որի մաքսային մարմին այն ներկայացվում է, օգտագործվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից՝ դրա ներկայացման համար սահմանված ժամկետներից անկախ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 11-րդ հոդվածի 17-րդ կետին համապատասխան:

4. Նախնական տեղեկատվության մեջ պարունակվող տեղեկություններն ստուգելու նպատակով մաքսային մարմինների կողմից օգտագործվում է այլ տեղեկատվական համակարգերից ստացված տեղեկատվությունը, այդ թվում՝ Օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին կետում նշված անձանց տեղեկատվական համակարգերից՝ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի և այդպիսի անձանց տեղեկատվական համակարգերի տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում:

 

II. Նախնական տեղեկատվության օգտագործման կարգը՝ մինչև Միության մաքսային տարածք ապրանքներ ժամանելը

 

5. Նախնական տեղեկատվությունը գրանցելուց հետո տեղեկատվական համակարգերն օգտագործելով, այդ թվում՝ ռիսկերի կառավարման համակարգը կիրառելով, մաքսային մարմինը՝

ա) հայտնաբերում է այնպիսի ապրանքներ, որոնք Միության մաքսային տարածք ներմուծելու դեպքում կարող են կիրառվել արգելքներ և սահմանափակումներ.

բ) հայտնաբերում է այնպիսի ապրանքներ, որոնց նկատմամբ Միության մաքսային տարածք ներմուծելու դեպքում պետք է իրականացվի պետական հսկողություն (վերահսկողություն).

գ) սահմանում է ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցներ։

6. Միության մաքսային տարածք ներմուծելիս սանիտարահամաճարակային, անասնաբուժական և կարանտինային ֆիտոսանիտարական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներ հայտնաբերելու դեպքում մաքսային մարմինը ձևավորում և հնարավորինս կարճ ժամկետում, բայց ոչ ուշ, քան նախնական տեղեկությունները գրանցելու պահից 15 րոպեի ընթացքում, Միության մաքսային սահմանում պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնող իր պետության լիազորված մարմիններ (այսուհետ ՝ լիազորված մարմիններ) տեղեկություններ է ուղարկում նախնական տեղեկատվությունից:

7. Սույն կարգի 6-րդ կետին համապատասխան՝ ըստ մաքսային մարմնի կողմից ուղարկված տեղեկությունների քննարկման արդյունքների, լիազորված մարմինը դրանց ստացման պահից ոչ ուշ, քան 30 րոպեի ընթացքում ուղարկում է այդ տեղեկությունների ուսումնասիրության արդյունքները նշված մաքսային մարմին:

8. Մաքսային մարմինը՝ նախնական տեղեկատվությունը գրանցելու պահից ոչ ուշ, քան 1 ժամվա ընթացքում ուղարկում է նախնական տեղեկատվությունը ներկայացրած անձին, իսկ Օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված կազմում ներկայացված նախնական տեղեկատվության գրանցման համարի մասին նախնական տեղեկատվության մեջ տեղեկությունների առկայության դեպքում՝ նաև այդպիսի նախնական տեղեկատվություն ներկայացրած անձին է ուղարկում նախնական տեղեկատվության քննարկման մասին հետևյալ տեղեկությունները՝

ա) նախնական տեղեկատվության մեջ նշված մաքսային գործառնությունները կատարելու և (կամ) նախնական տեղեկատվությունը որպես մաքսային հայտարարագրեր օգտագործելու հնարավորության առկայության կամ բացակայության մասին (նախնական տեղեկատվությունն օգտագործելու հնարավորության բացակայության դեպքում՝ պատճառների նշմամբ).

բ) այն ապրանքների մասին, որոնց նկատմամբ կարող են կիրառվել արգելքներ և սահմանափակումներ, ինչպես նաև այն փաստաթղթերի մասին, որոնց ներկայացնելը կարող է պահանջվել այդպիսի արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատելու համար.

գ) Միության մաքսային տարածք ապրանքների նախատեսվող ժամանման վայրում դրանց նկատմամբ համապատասխան տեսակի պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու հնարավորության բացակայության մասին.

դ) սույն կարգի 7-րդ կետում նշված տեղեկությունների (առկայության դեպքում) քննարկման արդյունքների մասին.

ե) ժամանման վայրում ապրանքների բեռնաթափումն իրականացնելու թույլտվության մասին.

զ) առանց նույնականացման միջոցների ամբողջականության խախտման ժամանման վայրում ապրանքների բեռնաթափումն իրականացնելու թույլտվության մասին.

է) ժամանման վայրում ապրանքների հետ կատարվող բեռնային գործառնությունների իրականացման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման թույլտվության (արգելման) մասին.

ը) ավտոմոբիլային տրանսպորտի նկատմամբ տրանսպորտային վերահսկողություն իրականացնելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի ապրիլի 17-ի թիվ 56 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծման համար նախատեսված ապրանքների մասին նախնական տեղեկատվություն ներկայացնելու կարգի 7-րդ կետի «ա» ենթակետի յոթերորդ պարբերությանը համապատասխան ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը ներկայացնելու անհրաժեշտության մասին:

9. Սույն կարգի 8-րդ կետում նշված նախնական տեղեկատվության քննարկման արդյունքները ձևավորվում են մաքսային մարմնի կողմից՝ ըստ Միության մաքսային տարածք ներմուծման համար նախատեսված ապրանքների յուրաքանչյուր տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի և (կամ) միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի:

10. Սույն կարգի 8-րդ կետում նշված նախնական տեղեկատվության քննարկման արդյունքները կարող են մաքսային մարմնի կողմից վերանայվել՝ մինչև Միության մաքսային տարածք ապրանքները ժամանելը: Այդ դեպքում սույն կարգի 8-րդ կետում նշված անձանց մաքսային մարմինն ուղարկում է նախնական տեղեկատվության քննարկման արդյունքների վերանայման (պատճառների նշմամբ) մասին տեղեկություններ պարունակող ծանուցագրերը:

11. Սույն կարգի 8-րդ կետում նշված նախնական տեղեկատվությունից տեղեկությունները և դրանց քննարկման արդյունքները մաքսային մարմնի կողմից ուղարկվում են սույն կարգի 8-րդ կետում նշված անձանցից տարբերվող այլ շահագրգիռ անձանց այն դեպքում, երբ դա թույլատրվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

III. Նախնական տեղեկատվության օգտագործման կարգը Միության մաքսային տարածք ապրանքները ժամանելուց հետո

 

1. Մաքսային գործառնություններ կատարելիս նախնական տեղեկատվության օգտագործումը՝ կապված Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման մասին մաքսային մարմնի ծանուցման հետ

 

12. Փոխադրողը կամ նրա անունից գործող մաքսային ներկայացուցիչը, իսկ այն դեպքում, երբ դա թույլատրվում է անդամ պետությունների օրենսդրությամբ՝ փոխադրողի հանձնարարությամբ գործող այլ անձ նախնական տեղեկատվության օգտագործմամբ ծանուցում է մաքսային մարմնին Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման մասին՝ հետևյալ տեղեկությունները պարունակող փաստաթուղթը ներկայացնելու միջոցով՝

ա) փոխադրողի մասին, որը ծանուցում է մաքսային մարմնին Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման մասին (իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), հասցեն).

բ) մաքսային ներկայացուցչի մասին (մաքսային ներկայացուցիչների ռեեստրում իրավաբանական անձի ընդգրկումը հաստատող փաստաթղթի համարը) կամ փոխադրողի հանձնարարությամբ գործող այլ անձի մասին (իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), հասցեն), եթե այդպիսի անձն իրականացնում է Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման մասին մաքսային մարմնին ծանուցելու հետ կապված մաքսային գործառնություններ.

գ) ապրանքները ժամանելու մասին մաքսային մարմնին ծանուցելու համար նախնական տեղեկատվությունն օգտագործելու մասին.

դ) Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման մասին մաքսային մարմնին ծանուցելու համար օգտագործվող նախնական տեղեկատվության գրանցման համարները:

13. Սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո մաքսային մարմինն իրականացնում է նախնական տեղեկատվության մեջ, որի գրանցման համարը նշված է այդ փաստաթղթում, Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման մասին մաքսային մարմնին ծանուցելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարումն արագացնելու նպատակով այն օգտագործելու մասին տեղեկությունների, ինչպես նաև հետևյալ տեղեկությունների առկայության ստուգումը, որոնք սահմանված են՝

ա) ջրային տրանսպորտով փոխադրվող ապրանքների համար՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2018 թվականի ապրիլի 10-ի թիվ 51 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ջրային տրանսպորտով ներմուծման համար նախատեսված ապրանքների մասին նախնական տեղեկատվություն ներկայացնելու կարգի 5-րդ կետով.

բ) ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող ապրանքների համար՝

Հայաստանի Հանրապետության համար՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծման համար նախատեսված ապրանքների մասին նախնական տեղեկատվություն ներկայացնելու կարգի 7-րդ կետի «բ» ենթակետով.

Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծման համար նախատեսված ապրանքների մասին նախնական տեղեկատվություն ներկայացնելու կարգի 6-րդ կետով.

գ) երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ապրանքների համար՝

Հայաստանի Հանրապետության համար՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2018 թվականի ապրիլի 17- թիվ 57 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք երկաթուղային տրանսպորտով ներմուծման համար նախատեսված ապրանքների մասին նախնական տեղեկատվություն ներկայացնելու կարգի 6-րդ կետի «ա» ենթակետով.

Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք երկաթուղային տրանսպորտով ներմուծման համար նախատեսված ապրանքների մասին նախնական տեղեկատվություն ներկայացնելու կարգի 5-րդ կետով.

դ) օդային տրանսպորտով փոխադրվող ապրանքների համար՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2018 թվականի ապրիլի 24 - թիվ 62 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք օդային տրանսպորտով ներմուծման համար նախատեսված ապրանքների մասին նախնական տեղեկատվություն ներկայացնելու կարգի 6-րդ կետի «ա» ենթակետով.

14. Սույն կարգի 12-րդ կետին համապատասխան փաստաթուղթը ներկայացնելուց հետո այն դեպքում, երբ նախնական տեղեկատվությունը պարունակում է սույն կարգի 13-րդ կետում նշված տեղեկությունները, մաքսային մարմինը՝ նախնական տեղեկատվության օգտագործմամբ, արձանագրում է Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման մասին ծանուցման ամսաթիվն ու ժամը և նախնական տեղեկատվությունը ներկայացրած անձին տեղեկացնում է Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման մասին մաքսային մարմնին ծանուցելու համար դրա օգտագործման մասին:

 

2. Նախնական տեղեկատվության օգտագործումը ժամանման վայրում՝ ապրանքների բեռնաթափումն իրականացնելու համար մաքսային մարմնի թույլտվությունն ստանալու կամ ժամանման վայրում բեռնաթափումն իրականացնելու մասին մաքսային մարմնին ծանուցելու համար

 

15. Սույն կարգի 14-րդ կետին համապատասխան՝ նախնական տեղեկատվություն ներկայացրած անձին ծանուցելուց հետո և նախնական տեղեկատվության մեջ՝ ժամանման վայրում ապրանքների բեռնաթափումն իրականացնելու համար մաքսային մարմնի թույլտվությունն ստանալու կամ ժամանման վայրում բեռնաթափումն իրականացնելու մասին մաքսային մարմնին ծանուցելու համար տեղեկությունների առկայության դեպքում մաքսային մարմնի կողմից այդպիսի նախնական տեղեկատվությունը դիտվում է որպես այդպիսի թույլտվություն կամ այդպիսի ծանուցում ստանալու դիմում, ինչի մասին մաքսային մարմինը տեղեկացնում է այդպիսի նախնական տեղեկատվություն ներկայացրած անձին:

16. Սույն կարգի 15-րդ կետում նշված դիմումը քննարկելու արդյունքներով մաքսային մարմինը թույլտվություն է տալիս ժամանման վայրում ապրանքների բեռնաթափումն իրականացնելու համար կամ մերժում է այդ բեռնաթափումը:

 

3. Նախնական տեղեկատվության օգտագործումը՝ ժամանման վայրում ապրանքների հետ կատարվող բեռնային գործառնություններ և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինում իրականացնելու համար մաքսային մարմնի թույլտվություն ստանալու կամ ժամանման վայրում ապրանքների հետ կատարվող բեռնային գործառնությունների և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման իրականացման մասին մաքսային մարմնին ծանուցելու համար

 

17. Նախնական տեղեկատվություն ներկայացրած անձին սույն կարգի 14-րդ կետին համապատասխան ծանուցելուց հետո և նախնական տեղեկատվության մեջ՝ ժամանման վայրում ապրանքների հետ կատարվող բեռնային գործառնություններ և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինում իրականացնելու համար մաքսային մարմնի թույլտվությունն ստանալու կամ ժամանման վայրում ապրանքների հետ կատարվող բեռնային գործառությունների և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինումն իրականացնելու մասին մաքսային մարմնին ծանուցելու համար դրա օգտագործման մասին տեղեկությունների առկայության դեպքում, որոնք կիրականացվեն՝ մինչև ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելը կամ ժամանակավոր պահպանության դրանց հանձնելը ժամանման վայրում, այդպիսի նախնական տեղեկատվությունը մաքսային մարմնի կողմից դիտվում է որպես այդպիսի թույլտվություն կամ ծանուցում ստանալու դիմում՝ այդպիսի նախնական տեղեկատվության մեջ հետևյալ տեղեկությունների առկայության դեպքում՝

ա) ապրանքների հետ նախատեսվող բեռնային գործառնությունների և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման մասին․

բ) ապրանքների հետ կատարվող բեռնային գործառնությունները և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինումն իրականացնելուց հետո ապրանքների հետագա փոխադրումը (տրանսպորտային փոխադրում) իրականացնող անձի մասին (իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), հասցեն).

գ) տրանսպորտային միջոցի գրանցման համարը (տրանսպորտային միջոցների գրանցման համարները), որը կօգտագործվի ապրանքների հետագա փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար:

18. Մաքսային մարմինը տեղեկացնում է նախնական տեղեկատվություն ներկայացրած անձին ժամանման վայրում ապրանքների հետ կատարվող բեռնային գործառնություններ և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինում իրականացնելու մասին կամ ժամանման վայրում ապրանքների հետ կատարվող բեռնային գործառնությունների և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինումն իրականացնելու մասին նախնական տեղեկատվությունը որպես դիմում քննարկելու վերաբերյալ:

19 Սույն կարգի 17-րդ կետում նշված դիմումի քննարկման արդյունքներով մաքսային մարմինը տալիս է թույլտվություն ժամանման վայրում բեռնային գործառնություններ և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինում իրականացնելու համար կամ մերժում է բեռնային գործառնությունների և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման իրականացումը:

 

4. Նախնական տեղեկատվության օգտագործումը՝ ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու հետ կապված մաքսային գործառնությունները կատարելիս

 

20. Փոխադրողը կամ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձ, կամ նրանց անունից գործող մաքսային ներկայացուցիչը հայտնում է մաքսային մարմնին ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար նախնական տեղեկատվության օգտագործման մասին՝ հետևյալ տեղեկությունները պարունակող փաստաթուղթ ներկայացնելու միջոցով՝

ա) ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնող անձի մասին (իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), հասցեն).

բ) մաքսային ներկայացուցչի մասին, եթե նա կատարում է ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու հետ կապված մաքսային գործառնություններ (մաքսային ներկայացուցիչների ռեեստրում իրավաբանական անձի ընդգրկումը հաստատող փաստաթղթի համարը)

գ) ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար նախնական տեղեկատվության օգտագործման մասին.

դ) ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար օգտագործվող նախնական տեղեկատվության գրանցման համարը.

ե) տրանսպորտային (փոխադրման) փաստաթուղթը կազմելու (տրման) համարը և ամսաթիվը:

21. Սույն կարգի 20-րդ կետում նշված փաստաթուղթն ստանալուց հետո մաքսային մարմինը իրականացնում է նախնական տեղեկատվության մեջ, որի գրանցման համարը նշված է այդ փաստաթղթում, ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարումն արագացնելու նպատակով այն օգտագործելու մասին տեղեկությունների, ինչպես նաև հետևյալ տեղեկությունների առկայության ստուգումը, որոնք սահմանված են՝

ա) ջրային տրանսպորտով փոխադրվող ապրանքների համար՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ջրային տրանսպորտով ներմուծման համար նախատեսված ապրանքների մասին նախնական տեղեկատվություն ներկայացնելու կարգի 6-րդ կետի «գ» ենթակետով.

բ) ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող ապրանքների համար՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծման համար նախատեսված ապրանքների մասին նախնական տեղեկատվություն ներկայացնելու կարգի 7-րդ կետի «դ» ենթակետով.

գ) երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ապրանքների համար՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք երկաթուղային տրանսպորտով ներմուծման համար նախատեսված ապրանքների մասին նախնական տեղեկատվություն ներկայացնելու կարգի 6-րդ կետի «ը» ենթակետով.

դ) օդային տրանսպորտով փոխադրվող ապրանքների համար՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք օդային տրանսպորտով ներմուծման համար նախատեսված ապրանքների մասին նախնական տեղեկատվություն ներկայացնելու կարգի «զ» ենթակետով:

22. Սույն կարգի 20-րդ կետում նշված փաստաթուղթը ներկայացնելուց հետո, այն դեպքում, երբ նախնական տեղեկատվությունը պարունակում է սույն կարգի 21-րդ կետում նշված տեղեկությունները, մաքսային մարմինը գրանցում է նախնական տեղեկատվությունը որպես ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար ներկայացված փաստաթուղթ և այդ մասին տեղեկացնում է նախնական տեղեկատվությունը ներկայացրած անձին:

 

5. Նախնական տեղեկատվության օգտագործումը որպես տարանցման հայտարարագիր

 

23. Այն անձը, որի մասին տեղեկությունները՝ որպես «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի հայտարարատու, նշված են նախնական տեղեկատվության մեջ, կամ նրա անունից գործող մաքսային ներկայացուցիչը հայտնում է ժամանման վայրում տեղակայված մաքսային մարմնին նախնական տեղեկատվությունը որպես տարանցման հայտարարագիր օգտագործելու մասին՝ հետևյալ տեղեկությունները պարունակող փաստաթուղթ ներկայացնելու միջոցով՝

ա) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի հայտարարատուի մասին.

բ) մաքսային ներկայացուցչի (մաքսային ներկայացուցիչների ռեեստրում իրավաբանական անձի ընդգրկումը հաստատող փաստաթղթի համարը) մասին, եթե նա կատարում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպող մաքսային գործառնություններ.

գ) որպես տարանցման հայտարարագիր՝ նախնական տեղեկատվության օգտագործման մասին.

դ) որպես տարանցման հայտարարագիր օգտագործվող նախնական տեղեկատվության գրանցման համարը.

ե) տրանսպորտային (փոխադրման) փաստաթուղթը կազմելու (տալու) համարը և ամսաթիվը:

24 Սույն կարգի 23-րդ կետում նշված փաստաթուղթն ստանալուց հետո ժամանման վայրում տեղակայված մաքսային մարմինն իրականացնում է նախնական տեղեկատվության մեջ, որի գրանցման համարը նշված է այդ փաստաթղթում, այն որպես տարանցման հայտարարագիր օգտագործելու մասին տեղեկությունների առկայության, ինչպես նաև Օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին կետի և Հանձնաժողովի ակտերին համապատասխան տարանցման հայտարարագրում նշման ենթակա տեղեկությունների առկայության ստուգումը, որոնցով սահմանվում է տարանցման հայտարարագրի լրացման կարգը՝ կապված ապրանքների կատեգորիաների, Միության մաքսային տարածքով դրանք փոխադրող անձանց, և (կամ) տրանսպորտի տեսակի հետ, որով իրականացվում է ապրանքների փոխադրումը (փոխադրումը):

25. Այն դեպքում, երբ նախնական տեղեկատվությունը պարունակում է սույն կարգի 24-րդ կետում նշված տեղեկությունները, ժամանման վայրում տեղակայված մաքսային մարմինը՝

ա) արձանագրում է որպես նախնական տեղեկատվություն օգտագործվող տարանցման հայտարարագրի ներկայացման ամսաթիվը և ժամը.

բ) կատարում է տարանցման հայտարարագրի գրանցման կամ գրանցումը մերժելու հետ կապված մաքսային գործառնություններ.

գ) տեղեկացնում է նախնական տեղեկատվությունը ներկայացրած անձին՝ այն որպես տարանցման հայտարարագիր օգտագործելու մասին (նշելով այդպիսի հայտարարագրի գրանցման համարը, ամսաթիվը և ժամը):

 

6. Նախնական տեղեկատվության օգտագործումը որպես տրանսպորտային միջոցի հայտարարագիր

 

26. Փոխադրողը կամ նրա անունից գործող մաքսային ներկայացուցիչը, իսկ այն դեպքում, երբ դա թույլատրվում է անդամ պետությունների օրենսդրությամբ՝ փոխադրողի հանձնարարությամբ գործող այլ անձ ժամանման վայրում տեղակայված մաքսային մարմնին հայտնում է նախնական տեղեկատվությունը որպես հայտարարագիր օգտագործելու մասին՝ հետևյալ տեղեկությունները պարունակող փաստաթուղթ ներկայացնելու միջոցով՝

ա) փոխադրողի մասին (իրավաբանական անձի լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության անվանումը, կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), հասցեն).

բ) մաքսային ներկայացուցչի մասին (մաքսային ներկայացուցիչների ռեեստրում իրավաբանական անձի ընդգրկումը հաստատող փաստաթղթի համարը) կամ փոխադրողի հանձնարարությամբ գործող այլ անձի (իրավաբանական անձի լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության անվանումը, կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), հասցեն), եթե այդ անձը կատարում է միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի մաքսային հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնություններ.

գ) որպես տրանսպորտային միջոցի հայտարարագիր նախնական տեղեկատվությունն օգտագործելու մասին.

դ) որպես տրանսպորտային միջոցի հայտարարագիր օգտագործվող նախնական տեղեկատվության գրանցման համարը:

27. Սույն կարգի 26-րդ կետում նշված փաստաթուղթն ստանալուց հետո ժամանման վայրում տեղակայված մաքսային մարմինն իրականացնում է նախնական տեղեկատվության մեջ, որի գրանցման համարը նշված է այդ փաստաթղթում, այն որպես տրանսպորտային միջոցի հայտարարագիր օգտագործելու մասին տեղեկությունների առկայության, ինչպես նաև Հանձնաժողովի ակտերին համապատասխան տրանսպորտային միջոցի հայտարարագրում նշման ենթակա տեղեկությունների առկայության, որոնցով սահմանվում է այդպիսի մաքսային հայտարարագրի լրացման կարգը՝ կապված ապրանքների փոխադրումն իրականացնող տրանսպորտի տեսակից, Միության մաքսային տարածքով միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի տեղափոխման ուղղությունների, ինչպես նաև Օրենսգրքի 272-րդ հոդվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ապրանքների կատեգորիաների առկայության ստուգումը:

28. Այն դեպքում, երբ նախնական տեղեկատվությունը պարունակում է սույն կարգի 27-րդ կետում նշված տեղեկությունները, ժամանման վայրում տեղակայված մաքսային մարմինը՝

ա) արձանագրում է որպես տրանսպորտային միջոցի հայտարարագիր օգտագործվող նախնական տեղեկատվության ներկայացման ամսաթիվն ու ժամը.

բ) կատարում է տրանսպորտային միջոցի հայտարարագիրը գրանցելու կամ դրա գրանցումը մերժելու հետ կապված մաքսային գործառնություններ.

գ) տեղեկացնում է նախնական տեղեկատվությունը ներկայացրած անձին՝ այն որպես տրանսպորտային միջոցի հայտարարագիր օգտագործելու մասին (նշելով այդպիսի հայտարարագրի գրանցման համարը, ամսաթիվը և ժամը)

 

IV. Եզրափակիչ դրույթներ

 

29. Այն դեպքում, երբ նախնական տեղեկատվությունը չի պարունակում սույն կարգի 13-րդ, 17-րդ, 21-րդ, 24-րդ և 27-րդ կետերում նշված տեղեկությունները և (կամ) մաքսային հսկողության շրջանակներում հայտնաբերվել են անհամապատասխանություններ նախնական տեղեկատվության և տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների միջև, մաքսային մարմինը չի օգտագործում այդպիսի նախնական տեղեկատվությունը՝ սույն կարգի III բաժնին համապատասխան և տեղեկացնում է նախնական տեղեկատվությունը ներկայացրած անձին՝ սույն կարգի 2-րդ կետում նշված դեպքերում նախնական տեղեկատվության օգտագործման հնարավորության բացակայության մասին (պատճառների նշմամբ):

30. Սույն կարգի 8-րդ, 14-րդ, 15-րդ, 18-րդ և 22-րդ կետերում, 25-րդ կետի «գ» ենթակետում, 28-րդ կետի «գ» ենթակետում և 29-րդ կետում նշված անձանց տեղեկացումն իրականացվում է մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի և տվյալ անձանց տեղեկատվական համակարգերի փոխգործակցության կամ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցության ցանցի ռեսուրսներն օգտագործելու միջոցով :

31. Սույն կարգի 2-րդ կետի «ա» ենթակետով սահմանված մի քանի մաքսային գործառնություններ կատարելու համար և (կամ) որպես տարանցման հայտարարագիր, և (կամ) որպես տրանսպորտային միջոցի հայտարարագիր մեկ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթով ներմուծվող ապրանքների նկատմամբ, և (կամ) միջազգային փոխադրումներ իրականացնող մեկ տրանսպորտային միջոցի հայտարարագիր նախնական տեղեկատվությունն օգտագործելու մասին հայտնելու դեպքում, անձն իրավունք ունի ներկայացնելու սույն կարգի 12-րդ, 20-րդ, 23-րդ և (կամ) 26-րդ կետերում նշված տեղեկությունները պարունակող մեկ փաստաթուղթ:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: