Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 117
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.12.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
29.10.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
29.10.2021
Дата вступления в силу
19.12.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

             

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

          

29 հոկտեմբերի 2021 թվականի

թիվ 117

քաղ. Նուր-Սուլթան

                            

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

         

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների առանձին ոլորտների ազատականացման ծրագրերի իրականացման մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) շահագրգիռ լիազորված մարմինների հետ համատեղ՝

մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը նախապատրաստել առաջարկներ՝ անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերում շինարարության բնագավառի ոլորտներում և ճանապարհորդական բյուրոների ու տուրիստական գործակալությունների ծառայությունների (տուրօպերատորների և տուրիստական գործակալների ծառայությունների) ոլորտում այլ անդամ պետությունների ծառայություններ մատուցողների կողմից ծառայությունների միասնական շուկայի կանոնների կիրառման հնարավորությունը սահմանելու մոտեցումների վերաբերյալ.

մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, հաշվի առնելով նախապատրաստված առաջարկները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում զեկուցել անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերը Եվրասիական տնտեսական միության իրավունքին համապատասխանեցնելու հնարավոր մեխանիզմների մասին։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

    

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ա. Կոժոշև

Ա. Օվերչուկ

   

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

  

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

« » ի 20 թվականի

թիվ

քաղ.

               

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների առանձին ոլորտների ազատականացման ծրագրերի իրականացման մասին

Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 23 որոշմամբ հաստատված՝ ազատականացման ծրագրերով նախատեսված միջոցառումների 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը կատարման մշտադիտարկումն անցկացնելու և դրանց կատարման մասով հսկողության արդյունքների վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցը (կցվում է որպես տեղեկատվական նյութ) (այսուհետ համապատասխանաբար՝ զեկույց, ազատականացման ծրագրեր)՝

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝

ա) «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի XV բաժնի դրույթների իրականացման շրջանակներում աշխատանքներ կատարելիս հաշվի առնել և կիրառել զեկույցի դրույթները.

բ) ակտիվացնել ազատականացման ծրագրերի իրականացման աշխատանքը՝ հաշվի առնելով զեկույցի դրույթները և ապահովել ազատականացման ծրագրերով նախատեսված միջոցառումների կատարումը՝ ելնելով ազատականացման ծրագրերով նախատեսված ժամկետներում առանց արգելքների, բացառումների, սահմանափակումների, լրացուցիչ պահանջների և պայմանների՝ ծառայությունների միասնական շուկայի գործունեության մեկնարկն ապահովելու անհրաժեշտությունից։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ զեկույցը տեղադրել Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հետևյալ հասցեով՝ http://www.eurasiancommission.org/ru/act/fmpol/dobd/work_group/Documents/REPORT5.pdf.

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

  

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան